Թուրքիան ձերբակալում է ԱՄՆ հյուպատոսության 2-րդ աշխատակցին

10/10/2017 schedule09:38

Թուրքիայում որոշում է կայացվել ձերբակալել ԱՄՆ-ի հյուպատոսության երկրորդ աշխատակցին. նրան որոնում են, իսկ կնոջն ու երեխաներին արդեն սկսել են հարցաքննել: Եվ միաժամանակ Թուրքիան հայտարարում է, թե թուրքերին վիզաների տրամադրումը դադարեցնելու քայլով «անիմաստ լարվածություն» է առաջ գալիս Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ,  գրում է Ամերիկայի ձայնը:

Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության առաջին աշխատակացին՝ Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին ձերբակալել էին մեկ շաբաթ առաջ՝ նրան մեղադրելով ԱՄՆ-ում բնակվող կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել են վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին: 

ԱՄՆ-ի հյուպատոսության երկրորդ աշխատակիցը նույնպես մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։ Ի դեպ, Գյուլենը, որին Թուրքիայի նախագահը համարում է անցյալ տարվա հեղաշրջման փորձի կազմակերպիչ, հայտարարել է, թե իր կարծիքով, հենց Էրդողանն էլ կազմակերպել էր հեղաշրջման փորձը, իր քաղաքական հակառակորդներին տասնյակ հազարներով բանտեր նետելու նպատակով։

Հեղաշրջման փորձից հետո ավելի քան 5Օ հազար մարդ է ձերբակալվել Թուրքիայում։ Կիրակի օրը եւս, դատարան բերվեցին մարդու իրավունքների պաշտպան 11 ակտիվիստներ, նրանց ներկայացնելով ահաբեկչական խմբերի աջակցելու մասին մեղադրանքներ։ Միջազգային համաներում կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի տնօրենի, նույն կազմակերպության Թուրքիայի բաժնի ղեկավարի, ինչպես նաեւ Գերմանիայի ու Շվեդիայի երկու քաղաքացիների համար դատախազը պահանջում է 15 տարվա ազատազրկում։ Դա արժանացել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի եւ Միջազգային համաներում կազմակերպության Եվրոպայի հարցերով բաժնի տնօրենի քննադատությանը, Թուրքիայի մեղադրանքներն անվանելով «անհեթեթություն»։

Ի դեպ, Թուրքիան, որպես պատասխան, իր հերթին դադարեցրել է ԱՄՆ-ի իր հյուպատոսություններում վիզաների ծառայությունը։

Լարված իրավիճակ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, ինչի արդյունքում դրամական շուկաներում կտրուկ ընկել է թուրքական լիրայի արժեքը։ Լարված իրավիճակ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, երբ միայն մեկ ամիս առաջ էր ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարում, թե երկու երկրների հարաբերությունները երբեք չեն եղել «այսքան ջերմ»։

Տպել
1702 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա