ԼՂ շուրջ բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որեւէ նախապայմանի. Ալիեւ

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որեւէ նախապայմանի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ալիեւը Հայաստանին մեղադրել է բանակցային գործընթացը ձախողելու փորձերի մեջ` նշելով, թե Երեւանը տարբեր նախապայմաններ էր առաջ քաշում, որպեսզի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները չվերականգնվեն: 

«Միայն թե ես միանգամից հայտարարել էի, որ նախապայմաններից ոչ մեկը չի բավարարվի: Նման քայլը Հայաստանին հիմար վիճակի մեջ է դրել եւ Հայաստանը հիմա ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել է Իլհամ Ալիեւը` հավելելով, թե Հայաստանը հերթական անգամ խայտառակվեց միջազգային հանրության առաջ: 

«Բանակցային գործընթացի վերականգնումը շնորհ չէ Ադրբեջանին: Հայաստանի հիստերիկ հայտարարությունները եւ վախով լի դիմումները այլ երկրներին բացահայտ ցույց են տալիս, որ նրանք ի վիճակի չեն դիմակայել մեզ մարտի ժամանակ: Շփման գծում իրավիճակը ցույց է տալիս, որ մեր վերահսկողության տակ են լավագույն դիրքերը: Իհարկե, Հայաստանը պետք է շահագրգռված լինի բանակցային գործընթացը վերականգնելու հարցում»,- ասել է Ալիեւը: 

Ադրբեջանի նախագահը նաեւ ընդգծել է, որ միջնորդները նույնպես ձգտում են վերականգնել բանակցային գործընթացը: 

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն էին տարածել` նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների  հետ բանակցել են նրանց հնարավոր հանդիպման մանրամասների շուրջ: 

Տպել
2851 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են