Ընկերներս շինարարություն են անում, արտադրություն հիմնում, գործարան կառուցում. քաղաքապետ

11/10/2017 schedule16:31

Լրացավ չափազանց վիճելի ընտրությունների արդյունքով Վանաձորի քաղաքապետ ընրված Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս առիթով մի քանի հարց ուղղեցինք Ասլանյանին:

- Պարոն Ասլանյան, ի՞նչպես կգնահատեք Ձեր պաշտոնավարման մեկ տարին:

- Ոչ լավ, ոչ վատ, միջին:

- Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

- Չի կարելի ասել, թե ձեռքբերումները բավարար են, Վանաձորում ձեռքբերման շատ տեղ կա, Վանաձորը շատ խնդիր ունի, մի տարում հաստատ նախորդ 20-25 տարիների բաց թողնվածն ու չարածը հնարավոր չէ վերականգնել: Բավականին դրական փոփոխություններ կան, որը զգում ենք մենք ու վանաձորցիները: Չի կարելի ասել ձեռքբերումներ չկային ու չի կարելի ասել, որ շատ կային: Մեծ ծրագրերի վրա ենք աշխատում, կարծում եմ կկարողանանք քաղաքը զարգացման իր հունի մեջ դնել, ու արձանագրել հանգուցային փոփոխություններ:

- Ի՞սկ եթե ավելի կոնկրետ:

- Նախընտրական իմ խոստումներից գրեթե բոլորը ես կատարել եմ: Այն, ինչ խոսվում էր` աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների նորոգման, աղբահանության վիճակի բարելավման, լուսավորության վիճակի, դրանց փոփոխություններն արդեն թվերով են ակնառու…Աշխատատեղերի առումով՝ մեր կարի արտադրության ոլորտում այսօր էլ թափուր հաստիքներ ունենք, որը չենք կարողանում ապահովել:

- Ձեր դերը ո՞րն է այստեղ, կարի արտադրամասը ընդլայնվել է, դա մասնավոր բիզնես է, որն աճել ու նոր հաստիքներ է բացել …ի՞նչ կապ ունեք դուք դրա հետ:

- Իմ դերը, երեւի թե, մարդկանց հետ նորմալ հարաբերություններ պահպանելն է, իմ միջոցով նաեւ պատկան մարմինների հետ կապ հաստատելն է եղել… Մարդիկ, երեւի նկատել են, որ քաղաքի հանդեպ ընդգծված վերաբերմունք ունեմ, մարդիկ ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսը: Մի քանի մեծածավալ շինարարություն է ընթանում, որոնք իմ ընկերներն են  անում: Մեզ մոտ, մեր ընկերը մեր շրջապատից արտադրություն է հիմնել, մյուս մեր ընկերը մեկ այլ գործարան է կառուցում, մեր անձնական շփումներով պարսիկը գործարան է մեծ կառուցում, նույնը Վանաձորի ավտոճանապարհների շինարարությունը: Ասել, թե քաղաքապետը կապ չունի կամ կապ ունի` սխալ է: Այս ամենը թիմի հաջողությունն է,  որը կարելի է որոշ մասով վերագրել նաեւ ինձ, քանի որ ես այդ թիմի` իշխող կուսակցության անդամ եմ:

- Պարոն Ասլանյան, այս տարի էլ փաստորեն ականատես եղանք անձրեւին արվող ասֆալտապատման աշխատանքների, որոնք, չնայած քիչ էին, բայց, այնուամենայնիվ, եղան…

- Ես ասֆալտի ու ճանապարհաշինության մասնագետ չեմ: Կան մասնագետներ ու փորձագետներ, որոնք իրենց եզրակացությունը տալիս են: Ես օրինակ մի բարձր, պրոֆեսիոնալ շինարարի հետ խոսում էի, ու ինքը ասաց, որ իրենք ունեն սարք, որով կարողանում են տեղում չորացնել ու ասֆալտ փռել: Միանշանակ չեմ կարող պնդել, թե չի կարելի անձրեւից հետո ասֆալտ անել, բայց նաեւ կասեմ, որ շատ անփույթ վերաբերմունք է անձրեւի ժամանակ` ջրի մեջ ասֆալտ անելը:

- Ձեր պաշտոնավարման մեկ տարում քանիցս աշխատավարձերի պարտքեր կուտակվեցին, ո՞րն էր պատճառը:

- Աշխատավարձերի պարտքերը կապված էին սեզոնային աշխատանքների ավելացման, ինչպես նաեւ ամռան ամիսներին սեփական եկամուտների որոշակի նվազեցման հետ: Իրավիճակը ներկայումս շտկման փուլում է, մինչեւ տարեվերջ խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

-Մեկ տարվա ընթացքում ավագանու ընդդիմադիր անդամներն այդպես էլ չմասնակցեցին նիստերին:

- Կարծում եմ ժամանակը գա` կմասնակցեն: Ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ: Համապատասխան որևէ իրադարձության պայմաններում կմասնակցեն:

Հ.Գ Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը Մամիկոն Ասլանյանի մեկ տարվա աշխատանքը գնահատել էր բավարար` «Ոչ լավ, ոչ վատ` բավարար»,-ասել էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Տպել
7041 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին