ՀՀԿ-ի բոզն ու բոքսը. իսկ ո՞ւր է ինտելեկտը

Ինչպես եւ խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երեւանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի: «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրենց մաքսիմալ անբռնազբոս են պահում, չեն ենթարկվում էթիկայի որեւէ ներքին կամ արտաքին նորմերի, նիստերի ժամանակ ելույթ ունենալով՝ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին խոսում են ամենավերջին ձեւակերպումներով, նրանց անվանելով հանցագործ, արյունոտ ձեռքեր ունեցող, մայրաքաղաքը քանդող եւ այլն:

Բնականաբար, ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգում հակահարված տալ այս հայտարարություններին, եւ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր ինտելեկտի, դաստիարակության եւ բարոյականության շրջանակներում:

Ավագանու այսօրվա նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին»,  «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին» «Դե վեր ընգի տեղդ, տո՛... փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին»«Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»:

Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ  Զարուհի Փոստանջյանից եւ նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում:

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը news.am-ի զրույցում մեկնաբանելով Երեւանի ավագանու նիստում ստեղծված այս իրավիճակը, մասնավորապես Լեւոն Իգիթյանի անպարկեշտ հայտարարությանը («Ի՞նչ կին, ա՛յ բոզ» բարձրահունչ ռեպլիկի հեղինակը հենց Իգիթյանն է եղել), ասել է. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը  քաղաքակիրթ մակարդակով տանել եւ որ հարիր լինի քաղաքական մշակույթին»:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա բավական ադեկվատ արձագանք է, որտեղ Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Իգիթյանին վերագրում է ցածր ինտելեկտ, որի արդյունքում էլ նման դրսեւորումներ են լինում: Սակայն սա՝ միան առաջին հայացքից: Բաղդասարյանն իր հետագա խոսքում լիովին արդարացնում է իր կուսակից եւ գաղափարակից ընկերոջը եւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիրների խոսքերը, որոնք նման պատասխանի են արժանանում, դուրս է մնում մամուլի ուշադրությունից: Լրագրողի հարցին, թե   ինչու հենց ՀՀԿ-ականներն են  տարբեր համակարգերում իրենց անպարկեշտ վարքագծով հակադրվում քաղաքական մշակույթին, Բաղդասարյանը հակադարձեց. «Միայն մատնանշում եք դա, սակայն դրդապատճառը չեք ասում, ընդդիմադիրների ասածները չեք ֆիքսում»:

Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ մասով ճիշտ է. մամուլն ավելի օպերատիվ արձանագրում է ՀՀԿ-ականների «համարժեք» պատասխանները, քան դրանց նախորդած հայտարարությունները: Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սեւակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից եւ հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երեւանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգեւներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու եւ լռելու համար»: Այսքանը:

Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու եւ նման որեւէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական: Հեղինակի կարծիքով, Սերժ Սարգսյանի ձեռքերն արյունոտ են, եւ նա պատերազմում պարտվել է: Բացի այդ, նրա կարծիքով Տարոն Մարգարյանը քանդում եւ աղտոտում է Երեւանը: Իսկ մի՞թե այս գնահատականներին ՀՀԿ-ականները, բացի վերոնշյալ հայհոյանքները, որեւէ այլ պատասխան չունեն: Կամ, եթե նրանք վստահ են, որ Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի հասցեին այս գնահատականները անհեթեթություն են, այսինքն որեւէ լուրջ արձագանքի ոչ արժանի, գուցե պարզապես արհամարհեն դրանք կամ հումորի տան, քմծիծաղով վերաբերվեն: Նման իրավիճակներում, կարծում ենք, ընտրության մեծ հնարավորություն կա, մինչեւ հայհոյանքներին հասնելը:  Սակայն Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. նշված իրավիճակում նորմալ արձագանքելու համար ինտելեկտ է պետք, մի բան, որով շատ ՀՀԿ-ականներ չեն կարող հպարտանալ:

Ու քանի դեռ իշխող մեծամասնության ներկայացուցիչները ինտելեկտի խնդիր ունեն, Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական բանավեճի ինստիտուտ չի կարող առաջանալ: Իսկ Տարոն Մարգարյանի եւ Երեւանի ավագանու նիստերը դժոխքի վերածելու խոստումն իրականություն դարձնելն ընդամենը տեխնիկայի հարց կլինի:

Ինտելեկտի հետ կապված խնդիրների գիտակցումն է նաեւ, որ թույլ չի տալիս Վահրամ Բաղդասարյանին կամ ՀՀԿ-ական մյուս քիչ թե շատ ինտելեկտուալ ներկայացուցիչներին ի սրտե դատապարտել Լեւոն Իգիթյանին՝ ավագանու կին անդամին բոզ ասելու համար: Եթե կուսակցական որոշումով իսկապես նման պահվածքը դատապարտվի եւ արգելվի, ապա ինչպե՞ս են հաջորդ նիստի ժամանակ ՀՀԿ-ականները արձագանքելու ԵԾ-ի անդամների ելույթներին: Չէ՞ որ չի կարելի թույլ տալ, որ նրանք բերանները ջուր առած նստեն, մինչդեռ գրական համարժեք տեքստ արտահայտելու հետ կապված խնդիրներ ունեն:

Վահրամ Բաղդասարյանը news.am-ի զրույցում խոսել է նաեւ խորհրդարանական վիճակների մասին: Նա ասել է, որ մշտապես հրահրում են ընդդիմադիրները. «Չի եղել դեպք խորհրդարանում, որ հանրապետականները հրահրեն, բնականաբար, մեկ- երկու դեպքից հետո պետք է պատասխան լինի, միակողմանի մի նայեք»: Կարող ենք արձանագրել, որ սույնով ՀՀԿ-ն պաշտոնապես հավանություն տվեց Արտաշես Գեղամյանի՝ բռունցքներով պատգամավորի վրա հարձակվելու քայլին:

 Սենս Ալեքսանյան

Տպել
7659 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)