Ադրբեջանի պաշտպանության նախարարը շարունակում է զավեշտը. հիմա էլ հեռու է կանգնել Զաքարյանից

12/10/2017 schedule15:05

Տաջիկստանում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները: Հայաստանից Դուշանբե է մեկնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Պաշտոնական լուսանկարում՝  Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս անգամ ևս նկատելի հեռու է կանգնել Հայաստանի ներկայացուցչից:

ԱՊՀ երկրների դրոշները շարվում են ըստ այբբենական կարգի, Ադրբեջանի դրոշի անմիջապես հարևանությամբ Հայաստանի դրոշն է: Լուսանկարվելու համար նախարարները կանգնում են դրանց առջև: Ադրբեջանի կողքին միշտ լինում են Հայաստանի դրոշը, Հայաստանի պաշտպանության նախարարը կամ ՊՆ այլ ներկայացուցիչ: Եվ ամեն անգամ Ադրբեջանի ՊՆ-ն թողնում է նույնիսկ Ադրբեջանի դրոշն ու հեռու կանգնում Հայաստանի դրոշից ու ներկայացուցչից: 

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստն է, որի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նախորդ նիստին` մայիսի 27-ին, Զաքիր Հասանովը հեռու էր կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից: 

Նշենք, որ Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վախվորած հայացքով նայում էր Սերժ Սարգսյանին:

Տպել
1613 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են