Գյումրին եւ Վանաձորը չեն զիջում Երեւանին. «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն

13/10/2017 schedule10:56

Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր սրընթաց զարգացում են ապրում աշխարհում: Հայաստանը եւս անմասն չէ այս գործընթացից, ուր ՏՏ-ները տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկն են: Հայաստանի վարչապետի խոսքով՝ 2008-2016 թվականներին Հայաստանում այս ոլորտը գրանցել է ավելի քան 20 տոկոսանոց աճ, որը, ըստ նրա, կարեւոր նախապայման է այս ասպարեզում տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մեծ աշխատանքներ են տարվում, նշում է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը` ներկայացնելով համաշխարհային այս բրենդի ծավալած գործունեությունը Հայաստանում, գրում է Ամերիկայի ձայնը: 

«Մեր հիմնական թիրախը կորպորատիվ սեգմենտն է ու գործարարները»,- ասում է Կորկոտյանը: Նրա խոսքով, Հայաստանում ավելի ու ավելի նկատելի է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ գործարար միջավայրի վերաբերմունքի փոփոխությունը:

«Ուրախալի է, որ շատ բիզնեսներ սկսել են գիտակցել ՏՏ անհրաժեշտությունը եւ չեն դիտարկում այն որպես ուղղակի մի ծախս»,- ասում է Կորկոտյանը:

Գրասենյակի տնօրենի խոսքերով, կարեւոր մարտահրավերներից է անցումը դեպի թվայնացում, գործընթաց, որը առնչվում է ոչ միայն ՏՏ ոլորտին, այլ նաեւ բազմաթիվ այլ ասպարեզների հետ՝ դրականորեն ազդելով ոլորտի արդյունավետության վրա:

«Մայքրոսոֆթ»-ի հիմնական գործառույթներից մեկն էլ գործարարներին օգնելն է կիրառելու արդի տեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարձրացնեն դրանց արդյունավետությունն ու եկամուտը:

«Կարող է մի պահ թվալ, որ Հայաստանում թվային տրանսֆորմացիա տեղի չի ունենում, եւ այն զիջում է բազմաթիվ այլ զարգացած երկրներին, սակայն դա այդպես չէ»,- նշում է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի տնօրենը:

Իսկ այն հարցին, թե որքանով են տեղեկատվական տեխնոլոգիաները համաչափ զարգանում երկրում, Լիանա Կորկոտյանը նշում է, որ անշուշտ մայրաքաղաքից դուրս այս առումով առկա են խնդիրներ, սակայն իրավիճակը գնալով փոփոխվում է, եւ դրա վառ օրինակներն են Հայաստանի մյուս երկու խոշոր քաղաքներում՝ Վանաձորում եւ Գյումրիում, այս ոլորտի զարգացման գրանցումը:

«Այսօր Գյումրին եւ Վանաձորը ոչնչով չեն զիջում Երեւանին: ՏՏ կենտրոններ են բացվել ինչպես Գյումրիում, այնպես էլ՝ Վանաձորում»,- ասում է Կորկոտյանը:

Որպես խոշոր ընկերություն, «Մայքրոսոֆթ Հայաստան»-ն ակտիվորեն ներգրավված է մի շարք սոցիալական, կրթական ոլորտում, ուր սերտորեն համագործակցում է կրթության նախարարության եւ դպրոցների տնօրենների հետ՝ մեծացնելով իր գործունեության իրազեկությունն եւ այս ոլորտին առնչվող հարցերի մասին:

Իրազեկության մեծացումը Հայաստանում ընկերության գերխնդիրներից մեկն է, ասում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը: Այս առումով ընկերությունը հատկապես մեծ տեղ է տալիս արտոնագրված ծրագրերի օգտագործմանը, քանի որ, ըստ ընկերության գրասենյակի ղեկավարի, հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկեր է պարունակում ոչ արտոնագրված ծրագրի ներբեռնումը:

«Մարդիկ չեն գիտակցում, որ խախտում են օրենքը եւ ոչ արտոնագրված ծրագրով վտանգի տակ են դնում համակարգչում ունեցած իրենց տեղեկությունները»,- ընդգծում է Կորկոտյանը:

Միեւնույն ժամանակ երիտասարդ սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման հարցում Լիանա Կորկոտյանը գտնում է, որ այս ոլորտում Հայաստանի մասնագետները ոչնչով չեն զիջում համաշխարհային բրենդերում աշխատող մասնագետներին:

Տպել
1946 դիտում

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)