Երևան
16 °C
Վանաձորում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. Օր.-ի 109 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` անզգուշությամբ մահ պատճառելը:
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբեի 12-ին, Աղայան 25 բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով, ննջասենյակում այրվածքներով, մահացած վիճակում հայտնաբերվել էր 4-ամյա տղա երեխայի դի, որը դեպքի պահին տանը միայնակ էր եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Armtimes.com-ին հասած տեղեկություններով` հրդեհը բռնկվել է էլեկտրական սալօջախից, երեխան քնած է եղել, անկողինն սկսել է այրվել, ինչն էլ հանգեցրել է փոքրիկի մահվանը: Մայրը դեպքի պահին տանը չի եղել: Հրդեհը նկատել են հարեւանները:
Փոքրիկի մայրը` Ն. Խաչատրյանը, 5 երեխաների մայր է, երեխաներից երկուսը տեւական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երեւանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:
Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը armtimes.com-ի հետ զրւյցում հայտնեց, որ Խաչատրյանի ընտանիքը վաղուց է հայտնվել պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի քարտուղարի խոսքով` Ն.Կարապետյանը աշխատասեր կին է, ֆիզիկական ծանր աշխաանքներ է արել երեխաներին պահելու համար: Կնոջ միակ թերությունը կենցաղավարության բացակայությունն է եղել. «Սոցիալապես ոչ ճիշտ վարքագծով ընտանիք է եղել: Կնոջ խնդիրները սկսեցին ամուսնանալուց հետո: Այս կինը չունի կենցաղավարության ու ծնողավարության հմտություններ, ֆիզիկապես առողջ կին է, արել է ամեն ծանր աշխատանք»,-ասաց նա, հիշելով, որ երեխաներից մեկին տարիներ առաջ հյուծված վիճակում տեղափոխել են մանկատուն, որտեղ էլ մահացել է.«Երեխաներից մեկը խեղդվելիս էր եղել գյուղում, հրաշքով էին փրկել: Մյուս երեխային, ով մեկ տարեկան չկար, հյուծված վիճակում տեղափոխեցինք մանկատուն, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացավ»,-վերհիշեց Լեռնուհի Գեւորգյանը: Նշված դեպքերը շուրջ 10 տարվա պատմություն ունեն:
Գեւորգյանի փոխանցմամբ` երեխաներից երկուսը գտնվել են սկեսրոջ խնմաքի տակ, քանի որ մայրը չի կարողացել զբաղվել բոլորի խնամքով.«Մենք ցանկանում էինք, որ բոլոր երեխաներին հանձնեինք տատիկին, բայց սկեսուրն ասեց, որ չի կարողանա 4-ին էլ պահել: Այս փոքրիկին քանիցս ցանկացել ենք տանել մանկատուն, սակայն պարզվել է, որ մայրը, ով շուկայում է աշխատում, դայակ է վարձել, ով զբաղվել է փոքրիկի խնամքով, իսկ երեկվա դեպքը պարզապես դժբախտ պատահար է»,-ասաց նա, մեկ անգամ եւս կրկնելով, որ մայրը երեխաների համար արել է հնարավորը, պարզապես ծնողավարության ու կենցաղավարության պակաս է ունեցել:
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
© 2024 Հայկական ժամանակ