Չի բացառվում, որ որոշակի անակնկալներ լինեն. Նահապետյանը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Սերժ Սարգսյանի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Հանդիպման առանցքում ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդիրն է:

Armtimes.com-ը ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արցախյան հիմնախնդրում դրական տեղաշարժ նկատվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Ադրբեջանական կողմը երեբեք պատասխանատվություն չի ստանձնել իր պարտականությունները կատարելու համար: Հատկապես ադրբեջանական սադրանքի պատճառով՝ 2016 թվականին գիտենք, թե ինչ տեղի ունեցավ: Ինչ վերաբերվում է երկրի ղեկավարի կողմից այս ուղղությամբ ձեռքբերված ջանքերի, ապա այո՛, մենք տեսնում ենք նշանակալից ջանքեր հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար»,- armtimes.com-ի հարցին պատասխանելով ասաց Նահապետյանը:

Անվտանգության հանձնաժողովի նախագահը պատասխանելով լրագրողների հարցերին, թե Ժնեւում կայանալիք հանդիպումը ի՞նչ նշանակություն կունենա ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման հարցում, ասաց.

«Բանակցային գործընթացի վերսկսումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար: Ակնկալիքները գնահատելու համար պետք է հաշվի առնենք դրան նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ առումով չեմ կարող որեւէ դրական բան ասել, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, կատարում է ագրեսիվ գործողություններ, որը փաստում է այն մասին, որ մոտակա ժամանակներում նրանց քաղաքական հայացքների վերանայում չի լինելու: Բոլոր դեպքերում պետք է սպասենք, թե ինչ ընթացք կունենա բանակցությունները եւ չի բացառվում, որ որոշակի անակնկալներ լինեն»,- ասաց նա:

Նահապետյանին հիշեցնելով պաշտոնական Բաքվի այն դիրքորոշումը, որ պատրաստ են պաշտոնական Երեւանի հետ բանակցային սեղանի շուրջ նստել միայն այն դեպքում, երբ Հայաստանը նախապայմաններ չի թելադրի, պատգամավորից հետաքրքրվեցինք, թե չի՞ ստեղծվում տպավորություն, որ Սերժ Սարգսյանը համակերպվում է Ալիեւի հայտարարության հետ:

«Մենք հավատարիմ ենք մեր դիրքորոշմանը, եւ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, պետք է կյանքի կոչվեն: Մենք հետեւողական ենք մեր մոտեցումներում»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:

Տպել
2405 դիտում

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ

ՀՔԾ-ն մերժել է Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը