Գագիկ Ծառուկյանի մայրն ընդլայնում է բիզնեսը. մեղրը Չինաստան կհասցնեն  (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» ընկերությունը պատրաստվում է Հայաստանից մեղր արտահանել Չինաստան: Այս մասին Ռոզա Ծառուկյանն ասաց «Մերգելյան» գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպված գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսի ժամանակ` պատասխանելով armtimes.com-ի հարցին:

-Տիկին Ծառուկյան, այս ցուցադրությունում կա՞ն նոր ապրանքատեսակներ, որոնք նախկինում չէին ներկայացվել:

-Չէ, բացարձակ: Ես 1998 թվականից առաջին անգամ մասնակցել եմ կառավարությունների տան առաջին հարկում կազմակերպված ցուցահանդեսին, Ռիժկովն էլ Մոսկվայից եկել, մասնակցում էր: Այն ժամանակ չունեի հացահատիկ, ջերմոցային տնտեսություն, մեղրամոմի մեջ ծաղկափոշի կամ ակնանոմի լուծույթ, ուղղակի մեղր ունեի եւ կաթնամթերք: Հիմա, փառք Աստծո, ինչ ճյուղերով զբաղված եմ եղել, առ այսօր այդ ճյուղերը շարունակական զարգանում են, երբեք չենք ընդհատում, ընդհակառակը, ուզում ենք ծավալվել: Մենք չենք նահանջում, շատ ֆերմերներ կան, որոնք արդեն չեն մասնակցում:

-Ինչո՞ւ են ֆերմերները դուրս գալիս մեղրի արտադրության ոլորտից, ո՞րն է պատճառը:

-Այդ հարցին ես չեմ կարող  պատասխանել, կարող եք ինքներդ էլ տվյալ ֆերմերներից հարցնել, որովհետեւ ես միայն պատասխան եմ տալու իմ գործունեության համար: Ես քիչ առաջ մեր երկրի վարչապետի հետ էի խոսում, ասեց՝ զարգացման ի՞նչ եք նկատում: Միայն ասեցի՝ 77 հազար մեղու ներկայում հասցրել ենք 600 հազարի, դրանից առավել զարգացում ես չէի սպասում 2005 թվականից առ այսօր: Շուրջ 15 տարի ես աշխատում եմ Մեղվաբուծության ասոցիացիայի նախագահ, բարեգործական հիմնադրամի հաշվին լինում եմ բոլոր մարզերում, օգնում եմ բոլոր մեղվաբույծներին եւ գրականության, եւ մասնագետների օգնությամբ:

-Ի՞նչ խնդիր կա այս ոլորտում, առհասարակ խնդիր կա՞ մեղվաբուծության ոլորտում:

-Խնդիրը հետեւյալն է՝ եթե մենք կարողանանք կազմակերպել մեղրի արտահանումը… Մենք ներկայում հանրապետությունում ունենք, ասեցի՝ 600 հազար եւ ավելի մեղվաընտանիք, մենք բավականին մեղր ենք արտադրում, եւ հայրենական մեղրը շատ մեծ որակական ցուցանիշ ունի աշխարհում: Դա ես չեմ ասում, դա ապացուցված է, եւ հիմա մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք կառավարության օգնությամբ արտահանման հարցը լուծել: Աշխատանքներն արդեն սկսված են, Չինաստանի Հանրապետության հետ մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, հատկապես «Մուլտի ագրոն»: Նրանք եկել են 4 հոգի, հանձնաժողովով, ստուգել են հանրապետության մեղվաբուծության վիճակն ըստ մարզերի եւ ունեն իրենց եզրակացությունը, ունեն թույլտվություն, որ մենք կարող ենք ՉԴՀ-ն սպասարկել մեղրով: Ինձ թվում է, որ հաջորդ տարի, եթե արժանանանք այս գեղեցիկ օրվան, ինձ թվում է, որ արդեն արտահանման հարցը լուծված կլինի:

-Մինչեւ այս եղե՞լ է արտահանման փորձ:

-Արտահանում եղել է, անհատ մարդիկ են արտահանում առանց ասոցիացիայի, առանց կառավարության միջնորդության, բայց առանց կառավարության երաշխավորության Մեղվաբույծների ասոցիացիան ի զորու չէ մեղրն արտահանել արտերկիր: Պետք է անպայման կառավարության հոգածությունն ունենանք:

-Հույս ունեք, որ առաջիկա տարում կարտահանե՞ք:

-Անպայման: Այդ աշխատանքները լուրջ կատարվում են, գյուղատնտեսության նախարարությունն էլ է զբաղված, այսօր վարչապետին էլ տեղեկացրեց գյուղնախարարը, որ տիկին Ծառուկյանը մեծ աշխատանք է կատարել, պիտի աշխատեն: Ինձ թվում է, որ հաջորդ տարի այս ժամանակ պետք է արտահանման հարցը լուծված լինի:

Տպել
10913 դիտում

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերների մասին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը