Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի, Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից. Իրանի ԱԳՆ

15/10/2017 schedule18:15

Եթե Միացյալ Նահանգները Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի, ըստ 2015-ի պայմանավորվածության եղածները չեղարկելու փոխարեն, Իրանը կարող է դիտարկել միջուկային համաձայնագրից դուրս գալու հնարավորությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը, գրում է Bloomberg-ը: 

«Եթե Իրանում զգան, որ գործողությունները գնում են պատժամիջոցները չեղարկելուց բացի այլ ուղղությամբ, Թեհրանն իր գործողությունների մի քանի տարբերական կունենա, որոնցից մեկը՝ միջուկային համաձայնագրից դուրս գալն է», հայտարարել է Զարիֆը: 

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ եթե պատժամիջոցները վերականգնվեն Իրանի համար այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպես նավթարդյունաբերությունը կամ ինքնաթիռների գնումն է, Թեհրանը միջուկային համաձայնագրի վերաբերյալ դիրքորոշում փոխելու իրավունք կստանա: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իրանի ուղղությամբ Վաշինգտոնի նոր ռազմավարությունը՝ Թեհրանին մեղադրելով ահաբեկչության ֆինանսավորման մեջ և հայտարարելով, որ Իրանը բազմից խախտել է միջուկային գործարքի դրույթները։

Թեև վերլուծական որոշ շրջանակներ սպասում էին, որ Թրամփը կչեղարկի գործարքը, նա հայտարարել է՝ Սպիտակ տունը ԱՄՆ կոնգրեսի հետ համատեղ կփորձի լուծել առկա խնդիրները։ Սակայն Թրամփը միևնույն ժամանակ չի բացառել, որ Իրանի հետ գործարքը կարող է խզվել ապագայում։ Դրան զուգահեռ նա ներկայացրել է Սպիտակ տան հետագա քայլերը, որոնց թվում են Իրանի դեմ նոր պատժամիջոցները: 

 

 

Տպել
1291 դիտում

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

Քննարկվել են կրթությունից աշխատաշուկա անցման հիմնախնդիրները. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

Նիկոլ Փաշինյանը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան «սղոցողներից». Մարիա Կարապետյան

Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում

Կարինա Իգնատյանի տեսահոլովակն ամենադիտվածներից է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում

Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է. Հրաչյա Հակոբյան

Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակությունների հետ. Գրիգորյան

Վերապատրաստման դասընթաց՝ հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար. ՄԻՊ

Քիմ Քարդաշյանը, Անժելա Սարաֆյանը եւ Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստումը» հայկական կենտրոնի միջոցառմանը

ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագծի հապճեպությունն ինձ համար առավել քան տարօրինակ է․ Տոնոյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ

Հրդեհ Բազումի լեռնաշղթայում. ԱԻՆ

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում կպայքարեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՃՏՊ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին. կա տուժած

Դերասան Արտյոմ Կարապետյանը պատմում է իր վիզը կտրելու փորձի մասին. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը