ԼՂ-ում ռազմական գործողություն վերսկսելու հավանականությունը չափազանց իրատեսական է. Քավանո

ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց իրատեսական է և չկարգավորված հակամարտությունը շարունակում է մնալ լրջագույն միջազգային խնդիր, ասել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Հակամարտության կողմերն առայժմ չեն կարողանում ընդհանուր հիմք գտնել, ինչն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար», ասել է Քավանոն: 

Հոկտեմբերի 18-ին նա մասնակցելու է ԱՄՆ Կոնգրեսի անվտանգության հանձնաժողովում կայանալիք ԼՂ-ում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման և այդ հարցում ԱՄՆ և ԵԱՀԿ դերի մասին լսումներին: 

«Այդ լսումները ցույց են տալիս, որ ԱՄՆ օրենսդիրների շրջանակում հետաքրքրություն կա Հարավային Կովկասում զարգացումների մասով: Ինձ խնդրել են ներկայացնել ներկա իրավիճակի, ԱՄՆ և ԵԱՀԿ դերի վերաբերյալ իմ գնահատականը, ինչպես նաև խաղաղ կարգավորման հեռանկարները: Ես նաև կներկայացնեմ մի քանի տարբերակներ, որոնք կարելի կլինի օգտագործել հետագա բռնությունների հնարավորությունը նվազեցնելու նպատակով», - ասել է Քավանոն: 

Հիշեցնենք, որ այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: 

 

Տպել
1880 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ