Երևան
27 °C
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 20-ամյա Մնաց Սարգսյանին թոշակի կարգ չեն տրամադրում:
Խնդրի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամ Կարեն Հովհաննիսյանը:
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Մնաց Սարգսյանը քառօրյա պատերազմի ժամանակ ականապայթունային վիրավորում է ստացել: Մեր զրույցում Մնաց Սարգսյանն ասաց, թե ինչպես է վիրավորում ստացել. «Կռվի ժամանակ ականանետի արկ քցեցին, էդ ժամանակ երկու հոգի մահացան. ես եւ 4-5 հոգի վնասվածքներով տեղափոխվեցինք հոսպիտալ»:
Ականի պայթյունի հետեւանքով բազմաբեկորային վիրավորում, գանգուղեղային տրավմա, աչքի տեսանելիության անկում եւ թոքային հիվանդություն ունեցող Մնաց Սարգսյանը մի քանի անգամ դիմել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով, սակայն մերժում ստացել:
Մերժումից հետո զինծառայող Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որի միջնորդությամբ այս տարի ամռանն առողջապահության, սոցիալական հարցերի նախարարության փորձագետների մասնակցությամբ կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքներով դարձյալ մերժվել է Մնաց Սարգսյանին տրամադրել հաշմանդամության կարգ: Այս վիճակում քառօրյա պատերազմի մասնակիցը չի կարողանում աշխատել. «Չեմ կարողանում աշխատել, սոցիալական պայմաններն այդքան էլ լավ չի, ծնողներս գյուղում հող են մշակում, այդպես ենք ապրում»,- մեզ հետ զրույցում ասաց քառօրյա պատերազմի մասնակիցը:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Գեղարքունիքի թիվ 2 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Վարդան Գինոյանի հետ: Վերջինս ասաց, որ Մնաց Սարգսյանը հաշմանդամության կարգ ստանալու համար հանձնաժողով դիմել է երկու անգամ՝ 2016-ի նոյեմբերի 11-ին եւ նոյեմբերի 30-ին, փորձաքննության արդյունքում հանձնաժողովը մերժել է նրան տրամադրել հաշմանդամության կարգ:
«Ախտորոշումը հետեւյալն է՝ ականապայթունային վիրավորում զույգ ստորին վերջույթների, ձախ դաստակի, աչքի եզրաթաղանթի վնասվածքային սպի, բազմաթիվ օտար մարմիններ՝ հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով: Իսկ ՀՀ կառավարության 2003 թվականի 780 Ն որոշմամբ, աննշան խանգարման ժամանակ չկա հաշմանդամություն, այսինքն՝ ֆունկցիան չափավոր եւ ավել պետք է լինի»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Վերջինիս խոսքով, անկախ հաշմանդամության կարգի տրամադրումից տրվել է անհատական վերականգնողական ծրագիր, որի համաձայն հիվանդը կարող է մեկ տարի անվճար բուժսպասարկում անցնել. «Իմ ոչ հավաստի տեղեկություններով, նա արդեն օգտվել է անվճար բուժսպասարկումից»,- եզրափակեց Գեղարքունիքի թիվ 2 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահը:
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
© 2024 Հայկական ժամանակ