Դեր Զոր հայերը ճանապարհ են ընկել խոհարարով, սպասքով, ալյուրով, ջրով. թուրքերի նոր ֆիլմը

17/10/2017 schedule11:33

Թուրքական gazeteduvar.com.tr կայքում հրապարակվել է լրագրող Ազիզ Յաղանի հոդվածը «Քարավան 1915» ֆիլմի մասին: Ֆիլմում ներկայացված է հայերի տեղահանությունը՝ թուրքական պետական քաղաքականության թեզերով: Հոդվածը ներկայացնում է akunq.net-ը: 

«Ֆիլմում ասվում է․«Առանց որեւէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։ Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների եւ հայերի ծանր դրությունը  ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։

Վերջապե՜ս։ «Հայկական հարցի մասին ճշմարտությունը ոչ մի կերպ չկարողացանք ներկայացնել աշխարհին» մտքին ի պատասխան մի ֆիլմը նկարահանվեց։ Դա իրականացրեց ռեժիսոր Իսմայիլ Գյունեշն՝ «Քարավան 1915» անունը կրող իր ֆիլմով։ Արդեն էկրաններին է հայտնվել այդ ֆիլմը, որում  ներկայացվում է 1915 թ․ 200 հայ կանանց ու երեխաների՝ Գիրեսունից (Կերասուն) դեպի Հալեպ 900 կմ ձգվող ճանապարհը ոտքով կտրել-անցնելու տառապագին ճամփորդությունը։ Ֆիլմում բոլոր հայերը թուրքերեն գիտեն, միմյանց հետ կա՛մ թուրքերեն են խոսում, կա՛մ էլ՝ հայերենով տրված հարցին թուրքերենով, իսկ թուրքերենով տրված հարցին էլ հայերենով պատասխանում։

Ոչ միայն ցեղասպանություն տերմինը չկիրառող, այլեւ անգամ «տեղահանության» փոխարեն «ցեղի աքսոր» եզրը շրջանառության մեջ մտցնել փորձող եւ դրա մասին քննարկումներին սկիզբ դրած այս ֆիլմը գուցե եւ կարողանա այս տերմինը ընդունել տալ ոչ միայն ՄԱԿ-ին, այլեւ՝ ողջ աշխարհին։ Անհրաժեշտ է նաեւ հետեւել եւ տեսնել, թե ի՞նչ կարող է փոխել այս ֆիլմը` 1915 թվականի ընթացքի եւ հետեւանքների թեմայի առումով։ Հայերի քարավանը պետական պաշտոնական փաստաթղթի համաձայն` հանձնվում է մեկ այլ հսկիչի, որն այն ընդունում է` դարձյալ հիմնվելով պաշտոնական փաստաթղթի վրա։ Իսկ ահա այն, ինչ տեղ է ունենում, կատարվում է այդ ճանապարհորդության ընթացքում։

Ֆիլմում թեեւ ափսոսանք են հայտնում հայերի տեղահանության համար, բայց վերջինս ներկայացվում է որպես անհրաժեշտություն։ Այնտեղ պատմվում է, որ ոտքով  ճանապարհն անցնելու ամբողջ ընթացքում քարավանի անվտանգությունն ապահովելու համար Օսմանյան պետությունը պատրաստ է եղել եւ ցանկություն է ունեցել մոբիլիզացնել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, սակայն պատերազմական պայմանները դա թույլ չեն տվել, մինչեւ իսկ պետական հիմնարկներն են անկարող եղել պաշտպանվել ավազակախմբերի հարձակումներից։ Պատմվում է նաեւ, որ տեղահանությունը չի կատարվել օսմանցի զինվորների միջոցով, այլ` պայմանագրեր են կնքվել տեղացի փոխադրողների հետ, որոնց էլ հանձնվում էին քարավանները, այսպիսով՝ ֆիլմում անգամ բացառվում էր զինվորների կողմից հայ կանանց ու երեխաներին վնաս հասցնելու հավանականությունը։

Ֆիլմում պատկերվում է, թե իբր հայերի քարավանը ճանապարհի ամբողջ ընթացքում երբեք սովի չի մատնվել, որ իբրեւ թե ճանապարհ են ընկել խոհարարով, սպասքով, կաթսայով, Գիրեսունի ջրով, ալյուրով եւ ուտելիքի այլ պաշարով։ Նույնիսկ երեխաներին են ողջ-առողջ տեղ հասցվել։ Այնտեղ ներկայացվում է, որ իբր քարավանի վրա հարձակվողներն ու հայերին թալանողները, ողջակիզողները հայ եւ դիարբեքիրցի (ֆիլմում չի ասվում, թե դրանք քուրդ ավազակախմբեր են) ավազակախմբերն  են եղել (չերքեզ ավազակախմբեր էլ չկան ֆիլմում), եւ որ քարավանի անվտանգությունն ապահովողները հայ կանաց ու երեխաներին պաշտպանել են` սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ձեռքը ջարդված մի ծեր կնոջ համար մնալու ապահով տեղ են փնտրել, կանանց կյանքն ու պատիվը երբեք վտանգի չեն ենթարկել, քարավանը տեղափոխողների նկատմամբ հայերի զայրույթին ըմբռնումով են մոտեցել։ Ֆիլմի հատկապես հետաքրքիր դրվագներից է այն դրվագը, որում օսմանցի փաշան իբր գորովանքով շոյում է ողջ-առողջ Հալեպ հասցված քարավանի ճանապարհին ծնված երեխայի դունչը։

Ֆիլմում ուշադրություն են գրավում  նաեւ այն տեսարանները, որոնցում Հալեպ հասած քարավանից առաջ մեկ այլ քարավանն էլ ապահով տեղ էր հասել, հայ երեխաներին խնամելու եւ կրթություն տալու նպատակով քարավանների մեջ դաստիարակչուհիներ են որոնում, քարավանում գտնվողներին հարցնում են, թե արդյոք ճանապարհորդության ընթացքում վնաս չեն կրել, իսկ  բողոքների դեպքում, մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելով` պատժում են: Վերջին կադրերից մեկում էլ «օձի» հետ ունեցած խնդիրը «հիմնովին» լուծվում է, քարավանները թալանած անձինք Հալեպում պատժվում են Սալիմի կողմից եւ այլն։

Ռեժիսորը նաեւ ներկայացնում է, որ կորած հայ կանանց առնվազն մի մասը ճանապարհին հանդիպած մեկի հետ սեփական կամքով է զվարճանալու գնում, այսինքն՝ տղամարդու հետ փախչում է, ոչ թե` անհետանում։ Հայանուշը Գիրեսունում ամուսնու թաքցրած` ջրից ապակյա մի մեծ տարայի մեջ լցնելով` դժվարությամբ տեղափոխած է լինում այն եւ «Սա պահի՛ր» ասելով` իր աղջկան՝ Սյուզանին է տալիս, ապա` Սալիմին մի ապտակ հասցնում, ինչը կարող էր ոչ միայն իր աղջկա՝ Սյուզանի, այլ նաեւ՝ բոլոր հայ, ասորի, լազ, հույն եւ Պոնտոսի հույն կանանց ճակատագրերը հարցականի տակ դնել։ Ֆիլմն այդ կանանց ու երեխաների ճակատագրերի համար պատասխանատու չի համարում քրդերին. քարավաններով տեղափոխվողների ճակատագրի համար` քուրդ ավազակախմբերին,  իսկ տներում մնացածների համար՝ քուրդ հարեւաններին։ Ֆիլմում ասվում է հետեւյալը․ «Առանց որեւէ հետին մտքի` տեղահանության որոշում կայացվեց, որը ողբերգության վերածվեց, որի պատասխանատուն սույն որոշումը կայացրած անձինք չեն»։

Ֆիլմի վերջում պատկերված այդ ապտակը ռեժիսորի առաջին համարձակությունը չէ. նրա իրական համարձակությունը դրսեւորվում է այն դրվագում, երբ Թալեաթ փաշան վիճում է պաշտոնյաների հետ։ Ֆիլմը հատկապես Դիարբեքիրին (կարծում եմ` քրդերին) է անդրադառնում։

Եթե քարավանների անվտանգությունը Օսմանյան պետությունը չէր կարողացել ապահովել, չնայած իբր անկեղծորեն ուզում էր դա, ինչպես ներկայացվում է ֆիլմում, այդ դեպքում ինչու՞ պետությունը հայերին չթողեց իրենց տներում: Թուրքական գյուղեր էլ են ներկայացվում ֆիլմում, որտեղ ցույց է տրվում, որ թուրք գյուղացիները շարունակում էին ապրել իրենց առօրյայով։ Եթե թուրք գյուղացիներն այդքան հանգիստ էին, իրենց գործն էին անում դաշտերում ու պարտեզներում, իսկ ձեռքը ջարդվելու դեպքում այն բուժելու նպատակով տրված գումարը ընդունելիս նույնիսկ այն շատ են համարում, ի՞նչպես է ստացվում, որ հայ կանանց ու երեխաների «տեղահանության» պատճառներին չեն անդրադառնում։

Դեր Զորում գտնվող մի ճամբարում 1915 թ. կատարված, վրանների եւ հայերի ծանր դրությունը ներկայացնող պատկերը վերակենդանացնելու փոխարեն` ռեժիսորը նախընտրել է ցույց տալ սպիտակ ու մաքուր վրանների շրջակայքի հայերին։ Ռեժիսորը, այնուամենայնիվ, գեղեցիկ լուծում է գտել` թռչունների խռնված երամը ցուցադրելով, ինչպես նաեւ՝ մինչ ֆիլմի ավարտը միմյանց ձեռքը բաց չթողած քրոջն ու եղբորը ներկայացնելով։

1915 թ․ հայերի գլխին եկածների հարցով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ դիտել այս ֆիլմը, որը նկարահանվել է «Բոլորը թող արխիվի փաստաթղթերրը հանեն» մտայնությամբ եւ խորհրդականների հսկողությամբ։ Ֆիլմը աչքաթող չպետք է արվի, պետք է դիտվի եւ քննարկվի։ Մարդկանց նման` հասարակություններն էլ հիշողություն ունեն, եւ 1915 թ․ թուրք հասարակության կողմից երեխաներին եւ թոռներին փոխանցած այդ օրերի հիշողության, իրականության տերերը հուսով եմ ուշադրությամբ կդիտեն այս ֆիլմը: Կցանկանայի, որ ֆիլմը քննարկվեր նաեւ հոդվածների միջոցով։ Ֆիլմերի, հոդվածների քննարկումը խիստ արժեքավոր է։

Տպել
26964 դիտում

ՏԿԵ փոխնախարարը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն անդրադարձել են Իսակովի-Արշակունյաց հանգույցի մանրամասներին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն այժմ գործում է նոր հասցեում

Ականատես եղա տարբեր տեղաբաշխվածություն ունեցող ինչ-որ անհայտ ծագման սենյակների․ Շիրակի մարզպետն այցելել է Բերդաշեն

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աստվածընկալի ձորում

Քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հնարավորությունը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 1400 երեխայի հիմնարար իրավունք է խախտվել․ ՄԻՊ-ը՝ ԵԽ ներկայացուցիչներին

Շոկի մեջ ենք, ուշքի չենք գալիս․ երեկ գտնված զինծառայողի հարազատները դեռ չեն հանդիպել տղայի հետ

Ամենաբարձր մակարդակներում և դիվանագիտական խողովակներով անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը․ Լին Թրեյսի

Չնայած փոխվեց պատվիրակության այցի բնույթը, սակայն կարևոր էր չընդհատել հայաստանյան այցը․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

53 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է․ ԿԸՀ

Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների հյուպատոսական խորհրդակցություններ

Առաջարկ չեմ ստացել. Գրիգոր Մինասյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական բարձր պարգև է հանձնել բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանին

Նախատեսվում է Երևանում ձևավորել երկու նոր՝ քրեական և քաղաքացիական դատարաններ

«Երևանի ալրաղաց»-ի տարածքում ցորենի պահեստարաններ են ապամոնտաժվելու․ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ

Լսելով հարցը՝ ծիծաղեց. Ավինյանն անհեթեթություն է համարում լուրերը, թե ինքն է միջամտել, որ «ՏԻՄ տելեկոմ» կապն ընդհատվի

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Սոթքի բնակչի ոչխարները գողացել են

Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի սենատորներին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով, շուտով կվերադառնամ աշխատանքի․ Թալինի համայնքապետը մանրամասնել է կատարվածը

Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ ՀՀ նախագահը հանդիպել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ

Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար. նախաքննությունն ավարտվել է

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս բերվի ՀՀ տարածքից

Ալավերդի համայնքում ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. Արեն Մկրտչյան

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցը

Իրանն առաջարկել է հարթակ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար

Ադրբեջանի հարձակումից վիրավորված, զոհված և անհետ կորած անձանց ընտանիքներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ

Արմավիր քաղաքի 4 փողոցում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Արցախը բանակցային գործընթացից դուրս թողած մարդը հայտնում է, թե Արցախի ժողովրդի ձեռքին է փրկության բանալին. Բաբաջանյան

Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայից տուժած շրջաններ

Միջազգային կապուղիների խափանման պատճառով ՀՀ բաժանորդների մի մասը զրկվել է ինտերնետ հասանելիությունից

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2023-ի պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Գիշերը կանխվել է 29-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը Երևանի Հաղթանակ կամրջից

6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված՝ 50.000 դրամ աջակցություն

Դեսպան Իգիթյանը Էստոնիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Թուրքական պատվիրակությունը ԱՄՆ-ում է՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու համար

ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլարի չափով նոր ռազմական օգնության փաթեթի մասին. Bloomberg