Վարչապետին կից խորհուրդները 6 տարի է նիստ չեն արել. Էնֆիաջանը՝ փոխնախարարին

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ու պատասխանի ժամանակ նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանից հետաքրքրվեց.

«Պարոն Քոչարյան, ձեր ձեւակերպումներն ինձ լավատեսություն չեն ներշնչում: Նախ ուզում եմ հասկանալ, դուք որպես կառավարության աշխատող ստիպվա՞ծ եք զեկուցում այս օրենքը, թե՞ համամիտ եք ձեր ներկայացրածի հետ». Պատգամավորի այս  հարցն անպատասխան մնաց:

Այնուհետեւ, Էնֆիաջյանն անդրադառնալով քննարկվող նախագծի այն դրույթին, որի շրջանակներում նախատեսվում է վարչապետին կից խորհուրդ ձեւավորել ասաց.

«Ձեր առաջարկած նախագծի հոդված 6-ում ասվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման» վարչապետին կից խորհրդի ձեւավորման մասին: Հիմա վարչապետին կից գործում է 20-ից ավելի խորհուրդ: Մասնավորապես, մասնագիտական կրթության որակի ազգային կենտրոն հիմնադրամ խորհուրդը, գիտատեխնիկական խորհուրդը: Այս խորհուրդների վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին: Հիմա այս տենդենցով ուզում եք մեզ լավատեսություն հաղորդե՞լ»,- ասաց Էնֆիաջյանը:

Փոխնախարարը պատասխանելով պատգամավորին ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու հանձնաժողովի նիստերը տեղի չեն ունենում: Միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ այս նախագծում սահմանում է այն կարգը, թե վարչապետին կից ձեւավորվելիք խորհուրդն ինչ սկզբունքով է աշխատելու:

Տպել
2430 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները