Քննիչն ասաց՝ հել գնա, ամուսինդ է, ծեծում է, պետք է ենթարկվես. Հասմիկ Խաչատրյանը ԱԺ-ում

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Հասմիկ Խաչատրյանը, որը ժամանակին բռնություն էր վերապրել: Վերջինս ներկայացնելով իր կյանքի պատմությունը նշեց, որ  գործող օրենսդրության դրույթներով չի կարողացել իր խնդիրը կարգավորել:

«9 տարի շարունակ ամուսնուս կողմից բռնության եմ ենթարկվել եւ համատեղ կյանքի ընթացքում երկու երեխաներ ենք ունեցել: Գնալու տեղ չեմ ունեցել, եղել է, որ իմ կյանքը փրկելու համար գիշերով երեխաներիս թողել ու փախել եմ: Դրանից հետո ամիսներ շարունակ չեմ կարողացել տեսնել իմ երեխաներին: Հայրն ասում էր, երբ կգնաս ու քրեական գործը ետ կվերցնես, նոր երեխաներիդ կտեսնես: Այս պայմաններում չկար մի կառույց, որը կգնա կթակեր ու երեխաներիս ինձ կտար: Մեկ տարի տեւեց մինչեւ դատարանը որոշեց, որ երեխաները իմ հետ են ապրելու, իսկ դրանից հետո ԴԱՀԿ-ն երեք տարի շարունակ ընդամենը գնում էր, որդուս հարցնում, թե ուզում ես գալ մայրիկիդ մոտ, ու այլ քայլեր չէր ձեռնարկում:

Արդեն չորս տարի է անցել, որ այդ վիճակից դուրս եմ եկել: Իսկ առաջին անգամ հետաքննիչը եկավ ասեց՝ ինչ պետք է անես, հել գնա, ամուսինդ է, ծեծել է: Բոլոր ընտանիքներում էլ կանայք ենթարկվում են ամուսիններին, երբ  ծեծում են»,- իր հետ կատարվածը ներկայացրեց Հասմիկ Խաչատրյանը:

Տպել
3688 դիտում

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվե

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ