Հանդիպումը դրական էր, բայց զոհեր էլի են լինելու՝ դժբախտաբար. Դավիթ Բաբայան

Հայստանի եւ Ադրբեջանի նախագահների ՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպման վերաբերյալ armtimes.com-ը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

- Հանդիպումից գո՞հ եք, պարոն Բաբայան, այդ հանդիպման արդյունքներով ի՞նչ եզրակացություններ է իր համար արել արցախյան կողմը:

- Ընդհանուր առմամբ՝ դրական ենք գնահատում հանդիպումը, այն առումով, որ շեշտվեց՝ շարունակական է լինելու բանակցային գոծընթացը եւ դրա մասին փաստորեն նշված է, որ շեշտը դրվելու է խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ միջազգային հանրությունն այստեղ հետեւողական քաղաքականություն է վարելու: Սա ինքնին, շատ կարեւոր զարգացում է: Բայց մյուս կողմից էլ երեւում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը ցուցադրել: Բայց, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպումը:

- Պարոն Բաբայան, նախկինում էլ եղել են որոշակի պայմանավորվածություններ, հենց թեկուզ ամենաթարմերը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նշենք, որոնք չեն պահպանվել:  Ձեր կարծիքով՝ այս պայմանավորվածություններն ինչո՞ւ պետք է  պահպանվեն:

- Ժամանակը ցույց կտա: Ադրբեջանը խախտելու է հրադադարի պահպանման ռեժիմն, ու շարունակելու է աննորմալ պահվածք դրսեւորել, բայց այլընտրանք չկա, պետք է աշխատել այդ ուղղությամբ, որքան էլ որ ծանր լինի: Ամենակարեւորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը, փաստորեն, համարվում են գերխնդիրներ, եւ դրանց պահպանումը հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային գործոն է լինելու: Ընդհանուր առմամբ հասկանալի է՝ բարդ է, ծանր է, բայց այլընտրանք չկա: Կարեւոր է, որ բանակցությունների շարունակականությունն ապահովվի ու կարեւոր է, որ միջազգային հանրությունը չի տեսնում խնդրի ուժային կարգավորման որեւէ տարբերակ:

- Հայտարարության մեջ, ճիշտ է, նշված էր, որ պետք է ջանքեր գործադրվեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, Դուք ի՞նչ եք կարծում, ո՞ր չափորոշիչով պետք է գնահատենք՝ այդ պայմանավորվածությունը պահպանվո՞մ է, թե՞ ոչ:

- Պետք է գնահատվի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ներքո: Պետք է գնահատենք թե՛ քանակական առումով, թե՛ որակական: Քանակական առումով՝ պետք է նվազեցվեն խախտումների քանակը, եւ որակական առումով՝ չափորոշիչն, օրինակ, ծանր զինատեսակների կիրառման միջոցով հրադադարի ռեժիմի խախտումների վերացումն է կամ նվազեցումը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ այս ուղղությամբ, երեւում է, որ քայլեր փորձում են կատարել միջազգային հանրությունն ու եռանախագահները:

- Քանի տարի է շփման գծում լարվածությունը կա, անընդհատ զոհեր ենք ունենում, առնվազն Սերժ Սարգսյանն էլ ընդգծեց, որ պայմանավորվել են, որ հնարավորինս խուսափենք զոհերից: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ հասնել նման իրավիճակի, որ զոհեր չլինեն:

- Սա մեր ամենացավոտ տեղն է, որովհետեւ յուրաքանչյուր զոհ անդառնալի կորուստ է, եւ յուրաքանչյուր զոհ մենք որպես անձնական ողբերգություն ենք ընդունում: Ուզում ենք, որ զոհեր չլինեն: Մեր ուզածը շատ փոքր բան է, կարծես թե, բայց նաեւ շատ մեծ է՝ միեւնույն ժամանակ: Սա իհարկե, բացառել հնարավոր չէ, եւ զոհեր էլի են լինելու, դժբախտաբար: Բայց նաեւ պետք է հասկանանք՝ մեր զինվորները պահպանում են մեր երկիրն իրենց կյանքի գնով, ու եթե նրանք չպահպանեն, լինելու են ոչ թե զոհեր, անդառնալի կորուստներ, այլ լինելու է ցեղասպանություն: Այիսնքն՝ այլընտրանքը ցեղասպանությունն է՝ մենք սա պետք է հասկանանք եւ շահարկումների չենթարկենք այս ցավոտ խնդիրը: Իհարկե, կրկնում են, սա շատ-շատ ցավոտ խնդիր է. պատկերացրեք այն ծնողներին, ում երեխաների դագաղներն են բերում տուն... սա խայտառակ, սարսափելի վատ բան է: Բայց դրա այլընտրանքը ցեղասպանությունն է: Հիմա այդպես է ստացվել, որ այսպիսի բարդ իրավիճակում ու իրականությունում ենք մենք ապրում:

- Այս հանդիպումից հետո հակամարտության կարգավորման գործընթացի ինչպիսի՞ շարունակություն է ակնկալում Արցախը:

- Մեր ակնկալիքը բանակցությունների շարունակականության պահպանումն է Մինսկի խմբի շրջանակներում, կայունության պահպանումը, եւ մեր գլխավոր նպատակներից է բանակցություններում Արցախի մասնակցությունը վերականգնելը, առանց որի անհնարին է հասնել խնդրի համապարփակ կարգավորման: Սա ժամանակի ու ջանքերի խնդիր է, բայց վաղ թե ուշ հենց այդպես էլ լինելու է, եւ այս ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվում:

- Արցախյան կողմն այդ նպատակին հասնելու համար ի՞նչ քայլեր է անում:

- Մենք ցանկացած քայլի դիմում ենք, պարզապես պետք է հասկանալ, որ միակ խոչընդոտը՝ միակը, Ադրբեջանի բացասական դիրքորոշումն է այս հարցում: Ադրբեջանն ինքն էլ գիտի, որ նման երեւույթն ընդամենը ժամանակի խնդիր է, բայց քանի դեռ չենք հասել այդ հանգուցակետին, պետք է շարունակենք աշխատել: Ի վերջո, բանակցությունների սեղան վերադառնալը ոչ թե մեր քմահաճույքն է, այլ պարզապես տրամաբանությունն է այդպես հուշում: Եվ միջազգային հանրությունը պետք է հասկանա ու գնահատի, որ Ադրբեջանի քմահաճույքով դա տեղի չի ունենում, այնինչ սա է միակ ճանապարհը խնդիրը լուծելու, կամ ընդհանրապես պետք է բանակցություններ չլինեն: Բայց ներկայումս ունենք այն, ինչ ունենք:

- Իսկ ի՞նչ եք կարծում, Արցախի վերադարձը բանակցային սեղան, էական բեկում կմտցնի՞ բանակցային գործընթացում:

- Հենց այդ ձեւաչափի վերականգնումն ինքնին բեկում է լինելու, որովհետեւ միայն այս դեպքում կկարողանանք հակամարտությունը կարգավորել: Իհարկե, սա շատ բարդ, ժամանակատար պրոցես է, բայց վաղ թե ուշ հենց այդպես է լինելու: Հասկանալի է, որ առաջիկայում հնարավոր չի լինի հասնել հիմնախնդրի ամբողջական ու համապարփակ լուծման: Բայց մենք պետք է ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, եւ միջազգային հանրությունն էլ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի կարողանանք որակական նոր հարթություն տեղափոխել բանկցային գործընթացը:

- Երբ նշում եք, որ դա ժամանակի հարց է, որքա՞ն ժամանակ նկատի ունեք:

- Դա ոչ ոք չի կարող կանխատեսել: Նախ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ այս իրավիճակը բանակցային գործընթացը պարզապես տանում է դեպի փակուղի, եւ պետք է փոխի իր դիրքորոշումը: Այս հարցում, որքան էլ լավատես ու իրատես լինենք, պետք է հասկանանք, որ դա կարող է լինել տարիների ընթացքում:

Տպել
5217 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները