Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները մեկ քայլ հետ էին Վիեննայի համեմատ. փորձագետ

18/10/2017 schedule13:54

Ասել, թե Հայաստնի ու Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպումից առնվազն հայկական կողմը լուրջ ակնկալիքներ կամ սպասելիքներ ուներ, ճիշտ չի լինի: Մեզանում դիտարկվում էր այդ հանդիպման զուտ «արարողակարգային» կողմը՝ բովանդակային քննարկման ակնկալիք ոչ ոք էլ չուներ:

Երկու երկրների ղեկավարների այս հանդիպումը, գոնե փորձագիտական հանրության կողմից, դիտարկվում է հենց այդ համատեքստում՝ եթե սկզբունքային համաձայնություններ ձեռք բերվեն սառած բանակցային գործընթացի հետագա ակտիվացման առումով, կլինի լավ արդյունք: Այդ իմաստով՝ այս հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնությամբ համանախագահների կողմից արված հայտարարությունը որոշակի քննարկման նյութ տվեց:

Առաջինը՝ տարածաշրջանում լավածության թուլացման եւ հետո՝ դրա հիմքով, բանակցություններն ակտիվացնելու հանձնառությունների առումով: Բայց քանի որ աչքը տեսածից է վախենում, ու անցյալում՝ ապրիլյան պատերազմից հետո, մենք տեսել էինք նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, գլխավոր հարցը մնում է՝ որքանո՞վ հնարավոր կլինի այս անգամ պայմանավորվածությունները կատարել: Այստեղ հարցը հետեւյալն է՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի դեպքում կային հստակ քայլեր, թե կողմերն ինչ պետք է անեն, ինչպես պետք է հասնեն հանձնառություններին, ապա հիմա դրանք ձեւակերպված են ընդհանուր՝ միայն ասվում է, թե պետք է ջանք գործադրել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. իսկ թե ինչպես, ինչ ձեւով, հստակ չէ:

«Այս անգամվա, համաձայնությունների առումով, մեկ քայլ հետ է ստացվել Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից, որովհետեւ Վիեննայում էլ կար տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու, որից հետո հակամարտության կարգավորմանն անցնելու սկզբունքը, բայց ակնհայտորեն այնտեղ կար նաեւ այդ ամենն անելու քայլերը: Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է մոնիտորինգի եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, բայց այս դեպքում մենք տեսնում ենք ցանկությունն ու նպատակը, բայց չենք տեսնում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու կոնկրետ քայլերը, կամ եթե դրանք իրականացնելը հնարավոր չէ, ապա չենք տեսնում նոր քայլեր: Դրա համար այդ կտրվածքով այս հանդիպումը կոնկրետ գործողությունների մասով՝ լարվածության կրճատման առումով, հետքայլ էր Վիեննայից: Այս դեպքում հնարավոր չէ կարծիք կազմել, հանձնառությունները կատարվում են արդյո՞ք, կամ մեխանիզմները գործո՞ւմ են, թե՞ ոչ՝ միջադեպերի հետաքննություն, մոնիտորինիգի իրականացում եւ այլն: Այիսնքն՝ նախկինում մենք ունեինք չափորոշիչներ, իսկ այս դեպքում, թույլ տվեք ասել, ունենք ընդամենը բարի ցանկություն»,- այս առումով armtimes.com-ին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Այս հանդիպման «ձեռքբերումը» կարելի է համարել այն, որ համաձայնություն եղավ շարունակել բանակցային գործընթացը: Որովհետեւ մի պատկերացում կա, որ երբ խոսում են մարդիկ, լռում են զենքերը: Այս առումով՝ անգամ թերի, կիսատ, բովանդակային տեղաշարժ չբերող հանդիպումը, կամ բանակցությունն ավելի գերադասելի է դրանց բացակայությունից: Իսկ երբ այդ հանձնառությունը գրվում է նաեւ միջնորդների հայտարարությունում, դա արդեն դառնում է միջազգային հանրության առջեւ կողմերի ստանձնած պարտավորություն՝ այն էլ միջազգային պարտավորություն: Իհարկե՝ այլ հարց է, որ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը ինչպես միշտ, չի հրաժարվի իր իսկ ստանձնած պարտավորություններից:

«Ադրբեջանը խախտելու է հրադադարի պահպանման ռեժիմն, ու շարունակելու է աննորմալ պահվածք դրսեւորել, բայց այլընտրանք չկա, պետք է աշխատել այդ ուղղությամբ, որքան էլ որ ծանր լինի: Ամենակարեւորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը, փաստորեն, համարվում են գերխնդիրներ, եւ դրանց պահպանումը հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային գործոն է լինելու: Ընդհանուր առմամբ հասկանալի է՝ բարդ է, ծանր է, բայց այլընտրանք չկա: Կարեւոր է, որ բանակցությունների շարունակականությունն ապահովվի ու կարեւոր է, որ միջազգային հանրությունը չի տեսնում խնդրի ուժային կարգավորման որեւէ տարբերակ»,- armtimes.com-ի հետ զրույցում նշում էր Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Իհարկե՝ միշտ էլ կարելի է դժգոհել, որ եթե բովանդակային քննարկումներ չեն լինելու, եթե ոչ մի արդյունք չեն ունենալու հանդիպումներն ու բանակցությունները, ինչո՞ւ դա շարունակել: Առավել եւս, երբ Ադրբեջանը երբե՛ք չի հարգում իր իսկ ստանձնած հանձնառությունները: Իհարկե, իսկզբանե պետք է հասկանալ, որ բուն հանդիպման ժամանակ քննարկված հարցերն ու թեմաները գաղտնի են, եւ լայն հասարակությունը դրանց բովանդակությունը կփորձի գուշակել միայն ժեստերի, դեմքի արտահայտությունների, ձայնի առոգանության ու նման կարգի այլ «ցուցիչների», հնչած պարզաբանումներում արված ակնարկների միջոցով:

Այս առումով կարծիքներ կան նաեւ, որ միակ տրմաբանական բանը, հանուն որի պաշտոնական Երեւանը կհամաձայներ գնալ բանակցության, կարող է լինել այն, որ ասելիք ուներ միջնորդներին ու Ադրբեջանին:

«Եթե մենք այդ հանդիպումը դիտարկենք Սերժ Սարգսյանի վերջին երկու հրապարակային ելույթների ֆոնին՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի եւ ՄԱԿ-ում ունեցած ելույթի մասին է խոսքը, այդ կոնտեքստում հայկական կողմն ուներ բանակացային գործընթացում իր դիրքորոշումը խստացնելու անհրաժեշտություն, եւ նաեւ ակնարկում էր, թե ինչի մասին է կարող խոսք լինել հետագա բանակցություններում: Կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ պարզ է՝ եթե նախկինում մենք խոսում էինք փոխզիջումային տրամաբանության մեջ հարցի կարգավորման մասին եւ ըստ էության, Մադրիդյան սկզբունքներով համաձայնում էինք նաեւ Լաչինչ միջանցքի համար պայքարելու, ապա հիմա արդեն այդ շեշտադրումը փոխվել է եւ հիմա խոսքը ոչ միայն Լաչինչ միջանցքի մասին է, այլեւ այն տարածքների, որոնցով երաշխավովում է Արցախի անվտանգությունը: Այսինքն՝ ակնհայտ է, որ զիջումների պատրաստակամության աշխարհագրությունը պաշտոնական Երեւանի մոտ նեղացել, փոքրացել է, եւ դրա հիմնավորումներն էլ դարձյալ նախագահի ելույթներում կան»,- armtimes.com-ին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը վստահ է, որ Սերժ Սարգսյանը Ժնեւ էր գնացել հենց այդ դիրքորոշումները խստացնելու մտայնությամբ եւ ասելու, որ նախկին դիրքորոշումներով, նախկին մոտեցումներով, նախկին գնահատականներով մենք այլեւս չենք առաջնորդնվելու: Իհարկե հասկանալի է՝ եթե հայկական կողմը խստացնում է իր դիրքորոշումները, պետք է գիտակցի, որ բարդ է լիելու ու դժվար, որ պետք է երկարատեւ ու լուրջ դիմակայության ու գործընթացի պատրաստ լինի, որ դրա համար մեզ պետք է զարգացած երկիր, զարգացած տնտեսություն, իսկ դրանք արդեն քննարկման այլ թեմա են: Իսկ մինչ այդ, ինչպես մեզ հետ զրույցում նշում էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, այս արդյունքներն առավելագույնն էին, որ կարող էինք ակնկալել նախագահների այս հանդիպումից:

Տպել
4187 դիտում

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան