Վանաձորում երկու դպրոց կմիավորվի, ազատված շենքը կհանձնվի Պաշտպանության նախարարությանը

Կառավարությունը պատրաստվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միավորել նույն քաղաքի «Վիդրոջենյա» N 28 հիմնական դպրոցի հետ:

Դպրոցների՝ վերակազմակերպման ձեւով միավորման մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Մարշալ Բաղրամյանի անվան դպրոցի ազատված շենքը երկամսյա ժամկետում հանձնվելու է պաշտպանության նախարարությանը:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դպրոցն աշխատում է 50-ից մի փոքր ավելի տոկոս ծանրաբեռնվածությամբ: « Քիչ թվով աշակերտների պարագայում նպատակահարմար չէ կատարել ներդրումներ շենքային պայմանների ու գույքի արդիականացման եւ դրանց պահպանման նպատակով», «Դպրոցում սովորում  է 30 աշակերտ, կոմպլեկտավորվել է չորս միավոր  դասարան, որից 3-ը՝ երկկոմպլեկտ: Երկկոմպլեկտ դասարանները չեն ապահովում արդյունավետություն»,- կարդում ենք հիմնավորման մեջ:

«Վիդրոջենյա» դպրոցն, ըստ նախագծի, մյուս դպրոցից գտնվում է 3 կմ հեռավորության վրա եւ նույնպես թերբեռնված է, ունի բավարար նյութատեխնիկական բազա:

Իսկ թե ինչ նպատակի է ծառայելու պաշտպանության նախարարությանը հանձնվելիք շենքը, չի նշվում: ՀՀ  կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկել է նախագծում ավելացնել դրույթ վերակազմակերպման արդյունքում ազատված անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:  Առաջարկը չի ընդունվել: Իսկ հիմնավորումը հետեւյալն է. «Քանի որ Մարշալ Բաղրամյանի անվան N26 հիմնական դպրոցի շենքը ներառված է ՀՀ պաշտպանության նախարարության N 63853 զորամասի զինավանում եւ պետական գրանցման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության անվամբ»:

Լուսանկարում՝«Վիդրոջենյա» դպրոցն է:

Տպել
3087 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են