«Շիրակ» բասկետբոլի թիմը պայքարելու է առաջին 3 հորիզոնականների համար

17/10/2017 schedule19:54

«Շիրակ» ակումբն իր բասկետբոլի թիմի առաջ լուրջ նպատակներ է դրել մեծահասակների Հայաստանի կանոնավոր 1-ին առաջնության՝ A Լիգայի մեկնարկից առաջ: Հոկտեմբերի 21-22-ը սկսվող մրցաշարում պայքարելու է մրցանակային տեղերի համար: Armtimes.com-ի հետ զրույցում ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանը նշեց, որ թիմի առաջադրանքներն աստիճանաբար բարդանալու են:

«Պայքարելու ենք առաջին 3 տեղերի համար: Ունենք լավ, մարտունակ թիմ՝ ձեւավորված երիտասարդ խաղացողներով, որոնք մեծ պոտենցիալ ունեն: Ապագայում, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հաջորդ մրցաշրջանների համար, ինչպեսեւ մեր բոլոր թիմերի համար, չեմպիոն դառնալու առաջադրանք կունենանք, բայց դեռ սկիզբն է, եւ ամեն ինչին պետք է ռեալ մոտենանք: Թիմն ընդամենը 3 շաբաթ առաջ է սկսել մարզվել»,- ասաց նա:

Վերջերս ակումբին է միացել նաեւ «Շիրակ» ֆուտզալի թիմը: Ղեկավարությունը գիտակցում է, որ ֆուտբոլային թիմերից բացի՝ այլ մարզաձեւերի թիմեր ունենալը թե ֆինանսական, եւ թե կազմակերպչական առումով մեծ ծանրաբեռնվածություն է, սակայն կարեւորում է ակումբի ընդլայնումը:

«Ակումբի նախագահ Արման Սահակյանը որոշեց, որ պետք է ընդլայնենք մեր մարզական գործունեությունը Գյումրիում: Սկզբում որոշեցինք ֆուտզալի թիմ ունենալ, հետո, երբ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կանոնավոր առաջնություն ձեւավորեց, որոշեցինք նաեւ բասկետբոլի թիմ բացել: Կարծում ենք՝ քաղաքի համար շատ ավելի հետաքրքիր կլինի, քանի որ բացի «Շիրակ» ֆուտբոլային թիմի խաղերից՝ մարզասերները նաեւ այլ մարզաձեւերի հանդիպումների ներկա գտնվելու հնարավորություն կունենան: Հուսով եմ ու համոզված եմ, որ ավելի ենք ընդլայնվելու»,- ասաց Աննա Թադեւոսյանը:

«Շիրակ» բասկետբոլի թիմը կազմված է հիմնականում նախկինում Գյումրի քաղաքը ներկայացնող թիմի բասկետբոլիստներից: Կա 1 ամերիկացի: Մինչեւ նոյեմբերի 15-ը՝ տրանսֆերային պատուհանի փակվելը, հնարավոր է՝ 1-2 խաղացող էլ ավելանա: Մարզիչն Արտակ Հարությունյանն է, որն աշխատում է «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում» որպես մարզիչ:

Թիմի մարզահագուստը պատրաստ է լինելու հոկտեմբերի 19-ին: Տնային մարզահագուստը նարնջագույն է, արտագնա հանդիպումներինը՝ սեւ. այնպես, ինչպես մարզասերները սովոր են տեսնել ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: Տնային խաղերն անցկացնելու է «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում», որտեղ նաեւ մարզվելու է: Այն տեղավորում է մոտ 300 հանդիսական: Մարզումները սկսելուց հետո «Շիրակը» 1 ընկերական հանդիպում է անցկացրել. 84:96 հաշվով պարտվել է «Գրանդ սպորտին»:

Տպել
1932 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ