ԱԺ-ում սկսվեց Փաշինյան-Գեղամյան միջադեպի առիթով էթիկայի հանձնաժողով ստեղծելու քննարկումը

ԱԺ-ում քննարկվում է «Ելք»-ի առաջարկով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կքննի Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ միջադեպը, ով պատգամավորի խոսքով՝ բռունցքներով հարվածել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դեմքին։

Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ իրենք պահանջում են հանձնաժողով ստեղծել, որը կգործի երկու ամիս, անհրաժեշտութան դեպքում դրա աշխատանքները կերկարաձգվեն 1 ամսով։ Զեյնալյանը նաեւ նկատեց, որ իրենք առաջարկում են հանձնաժողովի կազմում ընդգրկել 10 հոգի։ Անդրադառնալով միջադեպին՝ Արտակ Զեյնալյանն անընդունելի համարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի պահվածքը՝ նշելով, որ յուրաքաչնյուր պատգամավոր, ըստ կանոնակարգի, պետք է պահապանի սահմանված էթիկայի կանոնները։

Զեյնալյանը Գեղամյանի պահվածքը որակեց որպես բռնություն, որը չի կարող նպաստել խորհրդարանի նկատմամբ վստահության բարձրացմանը։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորները պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել հոկտեմբերի 5-ին ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ հայտնի միջադեպը քննելու համար։

Տպել
2544 դիտում

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս բեռնատարների համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ