Էլիտան Լեւոն Հայրապետյանին չէր սիրում՝ նրա սուր քննադատությունների համար (տեսանյութ)

18/10/2017 schedule18:48

Հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան, Ռուսաստանում՝ Մորդովիայի բանտում 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

2014 թվականին Հայրապետյանի ձերբակալությունից անմիջապես հետո, Հայրապետյանին ազատելու պահանջով բազմաթիվ երթեր եղան Երեւանում, անգամ դիմումներ ներակայացվեցին ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արտքային գործերի նախարարություն, ՌԴ դեսպանատուն, սակայն ապարդյուն: Լեւոն Հայրապետյանի ձերաբակալությանն անդրադարձել էր նաեւ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա նշել էր, թե Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ բարձրացրել էր նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալության հարցը: «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ո՛չ քրեական գործից, եւ ո՛չ էլ ճանաչում էր Լեւոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով»,- մասնավորապես, նշել էր Սերժ Սարգսյանը:

Բայց այնպես էլ չէ, որ Լեւոն Հայրապետյանը ռուսական բարձրագույն ղեկավար օղակներում անհայտ մեկն էր.  Հայրապետյանի ձերբակալությունից քիչ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նրան պարգեւատրել էր «միջազգային գործակցության մեջ վիթխարի ավանդի համար»:

Լեւոն Հայրապետյանը տառապում էր մի շարք ծանր հիվանդություններով, եւ չնայած դրան, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նրա ընտանիքի բարեկամները բազմիցս դիմել էին ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: Մի բան որ այդպես էլ չեղավ:

Եւ այսօր շատերն են հիշում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին ու դատապարտվել ցմահ ազատազրկման, Բաքուն հաջողացրեց հասնել նրա արտահանձնմանն Ադրբեջանին, որից հետո Ալիեւը Սաֆարովին ներում շնորհեց ու մեծ պատիվների արժանացրեց: Ռուս ժամկետային զինծառայող Պերմյակովին էլ, որը Գյումրիում մի ամբողջ ընտանիքի գնդակահարեց՝ մեծից մանուկ, վերջերս տեղափոխվեց ՌԴ եւ պատիժը կրում է իր հայրենիքում:

Լեւոն Հայրապետյանի դեպքում, ով այնքան շատ ու մեծ գործեր է արել Արցախի, հայ ժողովրդի համար, մեր էլիտան մատը մատին չտվեց անգամ օգնելու համար՝ համենայնդեպս այդպիսի որեւէ քայլ հայտնի չէ:

Հարց է առաջանում՝ Հայրապետյանին ազատ արձակելու այդքան պահանջներից հետո հայկական պաշտոնական շրջանակները ի՞նչ են արել, որպեսզի Լեւոն Հայրապետյանին կա՛մ արտահանձնեն, կա՛մ հնարավոր այլ կերպ աջակցեն բարերարին: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը armtimes.com-ին այս կապակցությամբ ասաց, թե ինքը մանրամասները չգիտի, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել անձին օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցում՝ դիմե՞լ են, չե՞ն դիմել, կոնկրետ անձը դիմե՞լ է արտասահմանում օտարերկրա պետության համապատասխան մարմնին, թե՞ չի դիմել, մարմինը դրանից հետո դիմե՞լ է ՀՀ-ին, թե՞ ոչ:

«Մի խոսքով՝ քանի որ ես այդ հարցով չեմ զբաղվել, ու Լեւոն Հայրապետյանի մահվան մասին տեղեկացա միայն լրատվամիջոցներից, համապատասխան տեղեկատվություն ես չունեմ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Այստեղ առաջանում է նաեւ մեկ այլ հարց՝ երբ մեր համաքաղաքացին, որի ձերբակալությունն այդքան հուզում էր հանրությանը, մահանում է ռուսական բանտում, այդ երեւույթն ինչպե՞ս կարող ենք գնահատել:

«Պետք է հասկանալ պատճառները: Բնականաբար՝ արդեն որոշակի գործընթացներ կլինեն, փորձաքննություն եւ այլն, կպարզվեն մահվան պատճառները, դատաբժշկական փորձաքննություն կլինի եւ այլն, եւ ըստ այդմ արդեն համապատասխան գնահատականներ կտրվեն»,- ասաց արդարադատության փոխնախարարը:

Իսկ հայկական կողմը կարո՞ղ է հանդես գալ դեպքի հանգամանքները պարզելու պահանջով: Դա արդեն ԱԳՆ-ի հետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե հայկական կողմը տվյալ դեպքում ինչ կարող է անել:

«Օտարերկրյա պետության քրեակատարողական հիմնարկում գրանցվել է մահ, այնպես, ինչպես ՀՀ քրեակատարողական հիմնարկներում երբեմն լինում են անձի մահվան դեպքեր, ու այստեղ ինչ-որ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու համար առնվազն պետք է հասկանանք, թե մահվան պատճառն ինչ է: Եթե պարզվեն այդ պատճառները ու լինի համապատասխան տեղեկատվություն, պետությունն էլ իր համապատասխան քայլերը կձեռնարկի: Մինչ այդ, դեռ վաղ է որեւիցե բան խոսելու համար»,- այս առումով էլ ընդգծեց փոխնախարարը:

Լեւոն Հայրապետյանի հետ կապված այս խճճված պատմության վերաբերյալ հայկական պաշտոնական շրջանակների լռության մասին մեզ, սակայն Լեւոն Հայրապետյանի մտերիմ շրջապատից փոքր-ինչ այլ իրականություն պատմեցին:

Լեւոն Հայրապետյանի շատ մտերիմ-ծանոթներից մեկը armtimes.com-ին պատմեց, որ Հայրապետյանն ուղղակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին անհավանական քննադատություններ էր թույլ տալիս, ու Հայրապետյանի ձերբակալությունը միգուցե հենց Պուտինի անձնական ոխով էր պայմանավորված:

«Ինքը շատ բաց էր խոսում, երբեմն իր քննադատություններում նաեւ ասում էր ավելին, քան պետք էր: Ինքն արտակարգ սիրում ու հարգում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Եւ Բակո Սահակյանն էլ միակ մարդն էր իշխանական վերնախավից, որը Հայրապետյանին միշտ աջակցում էր, փորձում էր հնարավորինս օգտակար լինել, փորձում էր միշտ օգնել ու սատարել Լեւոն Հայրապետյանին՝ այդ դժվար իրավիճակում: Ով Լեւոնին ճանաչում էր, բոլորս էլ հասկանում էինք, որ նա ազատություն էր սիրում եւ բանտում այդ ազատամիտ մարդը, բնական է, երկար չէր կարող դիմանալ»,- նշում էր մեր զրուցակիցը, ով չուզեց, որ իր անունը հրապարակվի: Բայց նա մեզ հայտնեց նաեւ, որ իհարկե, հայկական պետական այրերից Հայրապետյանն անգամ բարոյական աջակցություն չէր կարող ակնկալել, քանի որ շատ-շատերին քննադատում էր՝ հատկապես օլիգարխներին:

«Մեկ-մեկ այնպիսի բաներ էր ասում ու անում, որ քիչ էր մնում թողնեին ու փախչեին: Դրա համար իրեն մեր վերնախավում չէին սիրում: Նա շատ մտերիմ էր Ռուբեն Վարդանյանի հետ, հետո Սարկիսով եղբայրների հետ բավականին մտերմացավ, իսկ Հայաստանում էլ Գագիկ Ծառուկյանի հետ էր բավականին մտերիմ: Մնացածը ուղղախոսության ու սուր քննադատությունների համար չէին սիրում Հայրապետյանին, ինչպե՞ս կաջակցեին»,- նշում է մեր զրուցակիցը:  

Ի դեպ, մինչ այս նյութը հրապարավելու պահը ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ նույնիսկ Մայր Աթոռն անգամ ցավակցական ուղերձ չէին հղել հայ բարերարի մահվան կապակցությաբ:

Տպել
10553 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին