Մեր պետությունն օրինականացնում է դասալքությունը. Տարբեր երկրներ շատ խիստ են այս հարցում

20/10/2017 schedule18:38

Ազգային ժողովը վերջերս քննարկում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ մինչեւ 18 տարին ՀՀ-ից հեռացած 27 տարին լրացած  երիտասարդ տղաներին հնարավորություն ընձեռել կատարել համապատասխան վճարում  եւ զերծ մնալ քրեական հետապնդումից: Այս օրենքը գործում է վաղուց, եւ ժամանակ առ ժամանակ, ինչպես այս անգամ, ԱԺ է ներկայացվում ընդամենն օրենքի գործողության ժամկետները երկարացնելու հարցը:

Armtimes.com-ը ՀՀ պաշտպանության նախարարությանը խնդրել էր տրամադրել, թե վերջին հինգ տարիների ընթացքում` 2012-2017 թվականներին այս օրենքի դրույթներին համապատասխան քանի երիտասարդ է վերադարձել Հայաստան:

Ըստ ՊՆ-ից armtimes.com-ին տրված տեղեկատվության՝ վերջին  հինգ տարիների ընթացքում այս օրենքի շրջանակներում ընդհանուր առմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվել է 3210 երիտասարդ, իսկ նրանց վճարած ընդհանուր գումարը կազմում է 4 միլիարդ 228 միլիոն 830 հազար ՀՀ դրամ:

Նշյալ անձինք յուրաքանչյուր զորակոչի համար վճարելու են օրենքով սահմանված 100 հազար դրամ: Այսինքն՝ 18-ից մինչեւ 27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ`վճարում են 1 մլն 800 հազար դրամ, կամ մոտ 3750 ԱՄՆ դոլար: Եթե հաշվի առնենք, թե չծառայելու 10-11 տարիներին որքան գումար կարող էր աշխատել բանակից անօրինական ձեւով խուսափածը, օրինակ ռուսաստաններում ասֆալտ փռելով կամ բնակարաններ վերանորոգելով. ապա դա առնվազն «շահավետ գործարք» կլինի նրա համար:

Այս օրենքի երկարաձգման հարցը կառավարությունում քննարկելու ժամանակ դրան խիստ դեմ էր ու բավականին կոշտ արտահայտվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը նշում էր, թե այս նորմի առկայությամբ երիտասարդներից շատերը հուսով են, որ մինչեւ 27 տարեկանն արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը:

Աշխարհի շատ երկրերում նույնպես այս խնդիրը գոյություն ունի եւ բոլորովին այլ լուծումներ են գտնվել:

Իսրայել

Իսրայելական օրենքներով` բոլոր քաղաքացիները, այդ թվում` ինչպես Իսրայելում մշտական բնակվող, այնպես էլ այլ երկրներում բնակվող երկքաղաքացիություն ունեցող անձիք 18 տարին լրանալուն պես ենթակա են զորակոչվելու ՑԱԽԱԼ (Իսրայելի բանակը. հեղ.): Իսրայելում ծառայության ժամկետը 36 ամիս է (մարտական ստորաբաժանումների համար` 32 ամիս), կանանց համար` 24 ամիս: Օրենքը տարածվում է Իսրայելի բոլոր հրեա, դրուզ եւ չերկես քաղաքացիների վրա: Բեդուինները, քրիստոնյաներն ու մուսուլմանները կարող են բանակում կամավոր ծառայել: Զորակոչից ազատվում են կանայք, ովքեր զորակոչի պահին ամուսնացած են, կամ առողջական խնդիրներ ունեն, տղամարդիկ` առողջական խնդիրների պատճառով, այն հայրենադարձները, ովքեր հայրենադարձվելու ժամանակ 26 տարեկանից բարձր տարիքի են կամ երեխաներ ունեն: Իսկ հրեական հոգեւոր դպրոցներում ուսում ստացող տղամարդիկ բանակից տարկետում են ստանում` ուսման տեւողության չափով, որն, ի դեպ, Իսրայելում կարող է ձգվել ամբողջ կյանքի ընթացքում: Հոգեւոր կրթություն ստացող աղջիկները նույնպես զինապարտությունից ազատվելու կամ ալտերնատիվ ծառայություն անցնելու իրավունք ունեն: Ալտերնատիվ ծառայությունը նրանք կարող են անցկացնել հիվանդանոցներում, կրթական հաստատություններում, կամավորական կազմակերպություններում:

Իսրայելում զորակոչից ապօրինի խուսափելը եւս համարվում է քրեորեն պատժելի արարք եւ պատժվում է 2 տարվա ազատազրկմամբ: Իսկ եթե բանակից խուսափելի իսրայելցու համար, ում համար բանակից խուսափելը «երդվյալ սկզբունք» է, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր բանակից խուսափում են իրենք իրենց անդամախեղելու միջոցով, նախատեսված է ոչ թե 2, այլ 5 տարվա ազատազրկում: Բանակից խուսափողների հարցում Իսրայելում ներում-բեկում չկա:

Թուրքիա

Թուրքական բանակն աշխարհում ամենամեծաքանակներից է. թուրքական բանակի մշտական թվաքանակը հասնում է 780 հազար զինծառայողի, իսկ ռեզերվը հասնում է մինչեւ 6 միլիոն հոգու: Այդպիսով՝ թուրքական բանակը համարվում է մեծությամբ 2-րդը ՆԱՏՕ-ում:

Թուրքական բանակը համալրվում է համընդհանուր զինապարտության եւ պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչելու սկզբունքով: Զորակոչային տարիքը Թուրքիայում 20-21 տարեկանն է, իսկ պարտադիր զինծառայությաՆ տեւողությունը 6-15 ամիս է՝ կախված զորակոչիկի կրթության աստիճանից՝ որքան բարձր է կրթության աստիճանն, այնքաՆ քիչ է ծառայության ժամկետը: Բայց ամենաուշագրավը թուրքական բանակում զինապարտության տարիքն է՝ բոլոր թուրք տղամարդիկ զինապարտ են համարվում մինչեւ 41, իսկ որոշակի դեպքերում՝ մինչեւ 61 տարեկանը: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայում «բանակից թռնել» չի ստացվի, որովհետեւ նման պարագայում պարտադիր ծառայությունից խուսափողը կհետապնդվի մինչեւ առնվազն 41 տարեկանը, ու բռնվելու դեպքում դասալիքը ստիպված կլինի վճարել բավականին լուրջ տուգանք՝ գումարով ու հետո էլ՝ կզորակոչվի բանակ՝ ամենաերկար ժամկետով ու միմիայն շարքայինի կոչումով՝ անկախ սոցիալական կարգավիճակից, կրթական մակարդակից եւ այլն: Բացի դա, Թուրքիայում «ծառայած», «չծառայած» նշումը դրվում է նաեւ թուրքական ներքին անձնագրերում, իսկ չծառայածներին ոչ ոք լուրջ աշխատանքի չի վերցնի, եթե անգամ ինչ-որ աշխատանքի վերցնող էլ լինի, իսկ մինչեւ 41 տարեկանը չաշխատել ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Բայց պարտադիր ծառայությոնից խուսափելի մի «միջոց», ամեն դեպքում, Թուրքիայում կա: Եթե զորակոչիկը կարողանա ապացուցել, որ բանակից խուսափելու իր տրամադրվածությունը լուրջ հիմքեր ունի, բայց անգամ այդ դեպքում թուրք զորակոչիկը պարտավոր է երկրի բյուջե վճարել 18 հազար թուրքական լիրա՝ մոտ 7200-7300 ԱՄՆ դոլար փոխհատուցում:

Շվեյցարիա

Բավականին ուշագրավ է Շվեյցարիայի օրինակը: Շվեյցարական բանակում զինապարտ քաղաքացիները ծառայում են` պատկերավոր ասած` ամբողջ կյանքի ընթացքում` 18 տարեկանը լրանալուց հետո` մինչեւ 50 տարեկանը: Իհարկե, այդ ամբողջ ընթացքում բուն ծառայությունը մեկ տարուց էլ քիչ է տեւում` ընդամենը 260 օր, եւ այդ 260 օրն էլ շվեյցարացիները ծառայում են հատվածաբար: 18-31 տարեկանները պետք է ծառայեն 8 անգամ` 3-ական շաբաթով, 32-42 տարեկանները` 3 անգամ` 2-ական շաբաթ ու 42-50 տարեկանում` 1 անգամ` 2 շաբաթով: Ընդ որում` շաբաթ եւ կիրակի օրերը շվեյցարացի զինվորներն անցկացնում են տանը: Շվեյցարիայում զինվորական ծառայության զորակոչում են բոլորին` անկախ մասնագիտությունից ու կոչումից` շվեյցարական բանակում կարելի է հանդիպել թե՛ քաղաքական կամ պետական գործչի որդու, թե՛ ծրագրավորողի, թե՛ գիտությունների դոկտորի եւ այսպես շարունակ: Շատերն անգամ հաճույքով են սպասում հաջորդ հերթական զորակոչին` ընտանեկան ու աշխատանքային հոգսերից կտրվելու եւ տղամարդկանց միջավայրում մի քիչ «կռիվ-կռիվ» խաղալու նկատառմամբ:

Ընդ որում` աշխատավայրից դեպի բանակ գործատուները պարտավոր են աշխատողին թողնել` առանց ծպտուն անգամ հանելու եւ աշխատավարձն ամբողջությամբ պահպանելով: Ավելին` եթե ինչ-որ մեկը որոշում է իր հերթական ծառայողական շաբաթները հետաձգել հաջորդ տարիներին, ապա պարտավոր է իր տարեկան եկամտի 3 տոկոսը որպես տուգանք վճարել բանակի կարիքների համար:  Նույնիսկ այդ դեպքում` գումար վճարելն էլ չի ազատում զինապարտությունից` չծառայած շաբաթները հետագայում միեւնույն է պետք է լրացնել: Իսկ զորակոչի դեպքում հավաքատեղի առանց ընդունելի պատճառի չներկայանալու դեպքում զորակոչիկին սպասվում են մեծ տույժեր ու խիստ հոդվածով դատավարություն, իսկ հետագայում` ոչ մի նորմալ աշխատանքի տվյալ անձը չի կարող անցնել, այսինքն` կարիերան «ջարդուփշուր» կլինի:

Բանակից խուսափողներ Շվեյցարիայում, որպես կանոն, չկան: Բայց նախատեսված են ծառայությունից ազատվելու հստակ չափանիշներ: Առաջինը` դա այլընտրանքային ծառայությունն է, որը, սովորաբար, 1.5 անգամ ավելի երկար է տեւում, քան բուն ծառայությունը: Մյուս տարբերակը ներգաղթյալների կամ փախստականների կարգավիճակ ունենալն է, ընդ որում` այդ դեպքում պետք է մոռանալ Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալու մասին, մինչեւ 51 տարեկանը: Մեկ այլ տարբերակ է հիվանդության պատճառով չծառայելը, որի դեպքում, անգամ, նախատեսված է 200-500 ֆրանկ տուգանք վճարել` բանակի կարիքների համար եւ վերջապես` անձնական համոզմունքներից ելնելով կարող ես հրաժարվել ծառայությունից, բայց այդ դեպքում էլ սպառնում է ազատազրկում:

Ավստրիա

Ավստրիայում 2013 թվականի հունվարին անցկացված հանրաքվեի արդյունքներով ավստրիացիների 60 տոկոսը դեմ է եղել պարտադիր զորակոչի վերացմանը: Ավստրիական բանակ զորակոչի ենթակա են մինչեւ 35 տարեկանը ներառյալ արական սեռի բոլոր քաղաքացիները: Ծառայությունը Ավստրիայում տեւում է 6 ամիս: Բանակից խուսափելու «ինդուստրիան» այստեղ եւս բացակայում է: Այստեղ եւս կա այլընտրանքային ծառայության ինստիտուտը, եւ եթե զորակոչիկն ուզում է այլընտրանքային ծառայության անցնել, ապա նրանից միայն պահանջվում է բուժհանձնաժողովի քննություն անցնելուց հետո 1 ամսվա ընթացքում համապատասխան դիմում գրել ու վերջ: Այս ամենով հանդերձ, սակայն Ավստրիայում կան մարդիկ, ովքեր զորակոչին` ցանկացած դրսեւորմամբ, վատ են վերաբերվում: Դրանք անտիմիլիտարիստներն ու փոքրաթիվ «դասալիքներն» են:

Նրանք, ովքեր ուզում են ծառայությունից խուսափել, Ավստրիայում շատ չեն, ըստ տարբեր գնահատականների` տարեկան 1000-ից մինչեւ մի քանի հազար` ընդ որում` տարեցտարի նվազման միտումով: Նրանք հիմնականում հարուստների զավակները, պացիֆիստներն ու ավստրիական քաղաքացիություն ստացած ներգաղթյալներն են: Բայց, ինչպես արդեն նշեցինք, ծառայությունից խուսափելն Ավստրիայում խիստ հազվադեպ երեւույթ է, հնարավոր չէ ուղղակի գնալ ինչ-որ պաշտոնյայի մոտ նրան կաշառք տալ ու խուսափել ծառայությունից: Բանակից «թռնելու»  հարցերը Ավստրիայում կարող են լուծվել կամ ամենաբարձր մակարդակի անտիմիլիտարիստների, կա՛մ ազդեցիկ մարդկանց միջոցով, եւ այդ դեպքում էլ դա էժան չէ: Նման հարցերն Ավստրիայում լուծելու համար կարող է պահանջվել մինչեւ 100 հազար եվրո եւ ավելի:

 

Հարավային Կորեա

Հարավային Կորեայում բանակ են զորակոչում 18 տարեկանից, բայց մեծամասնությունը ծառայության է մեկնում 19-20 տարեկանում` բարձրագույն կամ, այսպես ասած, ավագ դպրոցն ավարտելուց հետո: Ցամաքային զորքերում ու ծովային հետեւակում ծառայության ժամկետը 1 տարի 9 ամիս է, ռազմածովային ուժերում` 1 տարի 11 ամիս, իսկ ռազմաօդային ուժերում` 2 տարի: Հարավային Կորեայում ծառայության են մեկնում համարյա բոլոր տղամարդիկ: Բանակում չծառայած հարավկորեացին իր ապագա հարսնացուի ծնողների, ինչպես նաեւ պոտենցիալ գործատուների մոտ լուրջ մտահոգություններ ու կասկածներ կարող է հարուցել: 1997 թվականին անգամ լուրջ քաղաքական սկանդալի պատճառ է դարձել, երբ ընտրապայքարի ամենահավանական հաղթող թեկնածու Լի Խվե Չանի նախընտրական կամպանիան կրախ ապրեց, երբ հանրությանը հայտնի դարձավ, որ նրա երկու որդիներն էլ խուսափել են բանակից` բուժհանձնաժողովներում հետազոտություններից առաջ դիտավորյալ քաշ կորցնելու միջոցով:

Հարավային Կորեայում բանակ չեն զորակոչում միայն նախնական կրթություն ստացած քաղաքացիներին (ովքեր չեն ավարտել ավագ դպրոցները), որբերին եւ խառը ռասաների ներկայացուցիչներին, 1 տարի 6 ամսից ավելի ազատազրկման դատապարտված անձանց, լուրջ առողջական խնդիրներ ունեցողներին, 140 սմ-ից ցածր հասակ ունեցողներին, 45 կգ-ից քիչ քաշ ունեցողներին, շաքարային դիաբետով եւ այլ խրոնիկ հիվանդություններով տառապողներին, 45 տարեկանից բարձր տղամարդկանց, հաշմանդամներին, օլիմպիական չեմպիոններին, հոգեւորականներին, ընտանիքների միակ կերակրողներին եւ հոգեկան խանգարում ունեցող անձանց:  Հարավկորեական օրենսդրությամբ՝ բանակից ապօրինի խուսափելը քրեորեն պատժելի արարք է, որը դատապարտվում է մեկուկես տարվա ազատազրկմամբ: Իսկ բանտախցից այդ մեղադրանքով դատվածները դուրս են գալիս «գայլային զինգրքույկով»՝ դասալիքի կնիքով, որի առկայությունը նշանակում է, որ այն կրող մարդը ո՛չ նորմալ աշխատանքի կարող է տեղավովել, ո՛չ կարիերա անել, ո՛չ էլ նորմալ կրթություն ստանալ՝ բոլոր հնարավոր հետեւանքներով:

Այս հարցի բարոյական կողմն է շատ խոցելի՝ ինչո՞ւ պետք է մեկը գնա ծառայության ու իր պարտքը հայրենիքի հանդեպ տա, պաշտպանի ոչ միայն իր հարազատների, այլեւ ծառայությունից խուսափածների հարազատների անդորրն ու անվտանգությունը: Իսկ այդ բանակից խուսափածները, օրինակ Ռուսաստաններում, այդ երկու տարում կլորիկ գումարներ աշխատեն, հետո էլ գան ու իրենց չծառայած տարիների ընթացքում աշխատած գումարների մի փոքրիկ մասով, օրինականորեն ազատվում են թե՛ ծառայությունից, թե՛ դրանից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից: Փոխարենը նման մարդկանց, ինչպես օրինակ Թուրքիայում է,  պետությունն ասի՝ եթե կարգը խախտելով խուսափել ես ծառայությունից, պետք է բավականին կլորիկ գումար մուծես, դրանից բացի նաեւ ազատազրկվես, ու վերջում էլ ծառայես, հայրենի կառավարությունն ասում է՝ ոչինչ որ խուսափել ես, փոխարենը լավ փող ես աշխատել՝ բե՛ր, տուր ու ամեն ինչ կմոռանանք:

Տպել
6765 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ