Աջ ղեկով մեքենաների շահագործումը չի արգելվի. նախարար (տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության լրատվական վարչության հեղինակած «Հրապարակում» հեռուստածրագրի ժամանակ անդրադարձել է աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքենաների շահագործման արգելքի թեմային:

«Վերջին օրերին, վերջին շաբաթներին շատ է քննարկվում այդ հարցը: Այդպիսի իրավական ակտեր ստորագրված չկան, որեւէ որոշում կայացված չկա, միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվի, ոչ մեկն իրեն վատ չի զգա այդ որոշումից»,- հայտարարել է նախարարը:

Հարցին՝ եթե որոշում կայացվի, որ աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելվի, կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցելու, Վահան Մարտիրոսյանը պատասխանել է. «Այնտեղ փոխհատուցելու բան չի լինի, որ փոխհատուցվի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»: Ճշգրտմանը, թե արդյո՞ք կարելի է վստահ լինել, որ աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումը չի արգելվի, Վահան Մարտիրոսյանն այպես է արձագանքել. «Այսօր ինչ ձեւով կա, ինչ-որ փոփոխություն կլինի, բայց կարող են տերերը վստահ լինեն, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:

Հիշեցնենք, որ armtimes.com-ը ամիսներ առաջ գրել էր, որ կառավարությունը ծրագրում է արգելք ստեղծել աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքնաների հետագա շահագործման համար: Հոկտեմբերի 4-ին էլ ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հաստատեց, որ կառավարությունում քննարկում է եղել  աջ ղեկային համակարգ ունեցող ավտոմեքենաների շահագործումն արգելելու թեմայով:

«Հաշվի առնելով ոստիկանության տրամադրած տվյալները ավտովթարների վերաբերյալ, թե դրանց որ տոկոսն են կազմում աջակողմյան ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, մենք համապատասխան առաջարկով հանդես կգանք»,- հայտարարել էր նախարարը:

Ենթադրվում է, որ կառավարության այնպիսի որոշում կկայացնի, որ հետագայում աջ ղեկային համակարգով մեքենաների ներկրումը դժվարանա: Այսինքն՝ մաքսատուրքերը բաձրացնելու հետեւանքով շահավետ չի լինի արտերկրից նման մեքենաներ ներկրելը:

Տպել
7292 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին