Բուհը դատական կարգով պահանջում է բռնագանձել թվով 42 սովորողի ուսման վարձի գումարը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով:

Այդ ուսանողները տարբեր տարիների բուհ են ընդունվել, անվճար սովորել, որպեսզի հետագայում՝ որպես ուսուցիչ, աշխատանքի անցնեն այն դպրոցներում, որոնք ունեն տվյալ մասնագետի կարիքը, եւ որոնց հետ ի սկզբանե կնքել են պայմանագիր: Բայց ուսումնառության ավարտից հետո մեծ մասը հրաժարվել է ստանձնած պայմանագրային պարտավորություններից եւ չի դիմել դպրոց: Որոշ դեպքերում էլ դպրոցն է խախտել պայմանագիրը եւ մերժել շրջանավարտին ապահովել նախապես խոստացված աշխատանքով: Երկու դեպքում էլ բարձրագույն ուսումնական հաստատությունը դատական գործընթաց է սկսում:  

Նպատակային տեղերում կրթությունը անվճար է: Այսինքն՝ պետական պատվերով: 4 տարի սովորած ուսանողից կամ նրան աշխատանքի ընդունել հրաժարված դպրոցից բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է նվազագույնը՝ 800 հազար, առավելագույնը՝ 1 միլիոն 600 հազար դրամ:

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանից տեղեկացանք, որ վերջին տվյալով կա 42 դատական գործ, որից 6-ով կայացված վճիռներով գումարները բռնագանձվել են:

Նրա փոխանցմամբ՝ դատական հայցեր ավելի հաճախ ներկայացվում են ուսանողների դեմ:

«Հայցերը կարող են լինել կամ սովորողի, կամ դպրոցի դեմ՝ կախված նրանից, թե ով է խախտել իր ստանձած պայմանագրային պարտավորությունը: Բայց հիմնականում ուսանողների դեպքերն են: Մարզպետարանից հարցումներ ենք անում՝ շրջանավարտն աշխատո՞ւմ է, թե՞ չէ, եթե չէ, ինչո՞ւ չի աշխատում: Մեզ տալիս են տեղեկանքներ, որ նա չի դիմել այդ դպրոց կամ որ դիմել է, բայց դպրոցը չի ընդունել: Եթե դպրոցը չի ընդունել, մենք դատական հայցը իր դեմ ենք ուղղում, իսկ եթե ուսանողը չի գնացել՝ ուսանողի: Վճիռ կայացված վեց դեպքերում հիմնականում ուսանողները չեն գնացել աշխատելու նպատակային հայտ ներկայացրած դպրոցներում»,- ասաց իրավաբանը:

Խոսելով պատճառների մասին, թե ինչու նպատակային ուսուցում ստացած մանկավարժները, ի վերջո, չեն ցանկանում գնալ դպրոց, նա նշեց. «Պատճառները հիմնականում տարբեր են՝ սովորողները երկրից են հեռացել, ամուսնացել եւ բնակության վայր են փոխել, ուսուցչի աշխատավարձն է ցածր: Ըստ էության, կան տարաբնույթ մեկնաբանություններ»:

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավարը պատասխանեց, որ նպատակային տեղերում սովորողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագաձնելու նպատակով դատարան դիմելու գործընթացը նոր չէ, պարզապես հիմա դրա անհրաժեշտությունն ավելի է մեծացել, որովհետեւ ուսանողներն այժմ ավելի հաճախ են հրաժարվում դպրոցում աշխատանքի անցնելուց:

«Ուսանողները չեն ուզում գնալ նպատակային հայտ ներկայացրած դպրոցում աշխատելու: Արդեն նշեցի՝ ինչ պատճառներով: Գուցե նաեւ հրապուրիչ չէ այդ ցածր աշխատավարձը: Մարդիկ սովորում են, հետո են հասկանում, որ դրանով տուն չեն կարող պահել, կոպիտ ասած: Ու որոշում են չաշխատել, ցավոք սրտի»,- ասաց իրավաբանը:

Նպատակային տեղերում սովորողների կրթության համար փոխհատուցում է պետական բյուջեն: Բայց խնդիրներ առաջանալու դեպքում որպես հայցվոր հանդես է գալիս համալսարանը: Բռնագանձված գումարը վերադարձվում է պետական բյուջե: Վերոնշյալ 42 դատական հայցի դեպքում խոսքը վերաբերում է մոտավորապես 50 միլիոն դրամի:

Տպել
3771 դիտում

Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան

Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)

9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում

7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում

Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում

Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ

Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները

Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ

Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող

Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում

Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք

Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով

Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է

Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար

Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր

Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի

Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով

Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված

ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան

Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է

Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել