Թուրքիայում առաջին գրախանութները ևս հայերն են բացել. Առաջին գրավաճառը Առաքել Թոզլույանն էր

24/10/2017 schedule22:07

Թուրքիայում «Բիրգյուն» օրաթերթի սյունակագիր Ռեֆիք Դուրբաշը հնավաճառության թեմային անդրադառնալիս հիշատակել է նաև Բաբըալի պողոտայի առաջին գրավաճառը եղած հայազգի Առաքել Թոզլույան էֆենդուն, գրում է akunq.net-ը։

Դուրբաշն Առաքել Թոզլույանի կարևորությունը ներկայացնող իր հոդվածում ընդգծում է, որ Բաբըալիի` ժամանակակից իմաստով առաջին գրախանութները բացելու և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել։ Դուրբաշն ասում է․ «Ծխախոտի խանութներում, սրճարաններում, մի շարք հին գրքերի խանութներում վաճառվող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիվ են ժամանակակից իմաստով որպես ապրանք հայտնվում մեր առջև, ցուցափեղկերին, հանվում առքուվաճառքի»։

Դուրբաշն հայտնում է, որ Առաքել էֆենդին հրապարակել է օսմանյան ժամանակաշրջանի այնպիսի հեղինակների նշանավոր ստեղծագործություններ, ինչպիսիք են` Ահմեթ Ռասիմը և Հալիթ Զիյան։

Ահա Ռեֆիք Դուրբաշի «Բաբըալիի առաջին գրախանութը» վերնագրով հոդվածը․

«Ներկայում, երբ ասում ենք «հնավաճառություն», առաջինը, որը մտքներիս գալիս է, Բաբըալիի առաջին գրավաճառ Առաքել Թոզլույան էֆենդին է, որը, ըստ Էմին Նեդրեթ Իլչիի` եղել է այստեղի առաջին գրավաճառը։ Նա 1875 թ․ Օսմանյան պետության վարչապետարանում բացում է իր գրախանութը և երկար ժամանակ աշխատեցնում էր այն։ Ի սկզբանե մի շատ կարևոր գործ է անում. 1884 թ․ Էբուզիայի տպարանում տպագրել է տալիս «Առաքելի գրախանութի» գրքերի կատալոգը։ Ինչպես պնդում է Էմին Նեդրեթը, դա առաջին գրավաճառի կատալոգն է լինում։

«Նախաբան»-ում իր իսկ խոսքով` «մատյանի տեր» (‘sahib’i defter’) Առաքել էֆենդին այսպես է մեկնաբանում գրքերի կատալոգի լույսընծայման պատճառը․ «Մեր փադիշահի, մեր տիրակալի շնորհիվ կարդալու նկատմամբ մեր հայրենիքի զավակների մեջ առաջացած հետաքրքրությունը բավարարելու համար որևէ գրքերի կատալոգ չկա, որտեղ նրանք կկարողանան դյուրին կերպով գտնել իրենց ցանկացած գիրքը»։

Այս խոսքերից հետո չի մոռանում նաև հավելել․ «Քանի որ տվյալ կատալոգը հեշտորեն չի ստեղծվել, ինչպես կարող է թվալ, և մինչև տպագրվելն ու լույս ընծայվելը իր ծավալին համապատասխան բավականաչափ ծախսեր է պահանջել, հարաբերականորեն էժան գնով վաճառքի կհանվի` մեր արած ծախսերի մի մասը փակելու նպատակով»։

Այսինքն՝ կատալոգը անվճար չի եղել։

Բաբըալիի` ժամանակակից իմաստով առաջին գրախանութները բացելու, և դրանք հնավաճառությունից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել: Ծխախոտի խանութներում, սրճարաններում, մի շարք հին գրքերի խանութներում վաճառվող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիվ են ժամանակակից իմաստով որպես ապրանք հայտնվում մեր առջև, ցուցափեղկերին, հանվում առքուվաճառքի:

Առաքել Էֆենդին 1876 թ․ Բաբըալի պողոտայի 46-րդ համարում բացելու է իր խանութը և հրատարակելու է հատկապես օսմանյան ժամանակաշրջանի այնպիսի նշանավոր հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են` Ահմեթ Ռասիմին և Հալիթ Զիյան։ Մուալլիմ Նաջիի հետ միասին պատրաստել է «Ընթերցանության ուսուցում» (“Talim-i Kıraat”) և «Գրականության դասընթաց» (“Mekteb-i Edep”) վերնագրերով դասագրքերը և, թերևս, 100 օրինակով տպագրել։

Բացի այդ, 1886 թ․ Առաքել էֆենդին նախ՝ «Առաքելի գրադարան» խորագրով 16 ստվարածավալ գիրք է հրատարակում, իսկ 1891-1894 թթ․` ուղեցույցներ։ Նամըք Քեմալի որդին՝ Ալի Էքրեմ Բոլայըրը, իր «Հուշեր»-ում հայտնում է, որ հոր «Ջեզմի» վերնագրով վեպի վերջին մասը 60 լիրայով վաճառել է գրավաճառ Առաքելին։

Իսկ ըստ Ալի Բիրինջիի՝ Թորոս անունով մի հայ, Առաքելից առաջ Բաբըալիում, հետագայում Ռեշիդ Էֆենդու խանը դարձած, իսկ այն ժամանակ «Իքդամ» տպարանի դռան առջև, մի ժամանակ հայտնի փորագրիչ Անդրանիկի խանութում մի գրախանութ է բացում, սակայն, երբ գործերը լավ չեն ընթանում, գրքերը լցնում է պարկերը, կիլոգրամներով հաշվելով` վաճառում ու թողնում-հեռանում։ Չնայած (Kebikeç) Թորոս Էֆենդու մասին վերոնշյալ տեղեկությանը՝ Բաբըալիի առաջին գրավաճառ է համարվում Առաքել էֆենդին։

Առաքելի մասին քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ նա Կայսերիից է եղել։ Գրավաճառության գործում սկզբունքներ է ունեցել, որոնք հավատարմորեն պահպանել է։ Գրքերի գինը երբեք չի իջեցրել. դրանք բարձր գնով էր ցանկանում վաճառել։ Դրա պատճառով էլ պարտքեր է կուտակել, և, երբ չի կարողացել դրանք վճարել, սնանկացել է։ Խանութն էլ իր ամենամեծ պարտապանին` Անդոն Նահիկյանին թողնելով՝ հոգին ավանդել է չքավորության ու վշտի մեջ։

Էրոլ Ույեփազարջըն էլ Հալիթ Զիյայի «Քառասուն տարի» վերնագրով հուշերում ընդգծում է Առաքել Էֆենդու մասին առկա հետևյալ տողերը․ «ժամանակի ամենաշնորհալի և համարձակ հրատարակիչն էր»։

Առաքել Էֆենդու յուրահատկություններից մեկն էլ գրողների նկատմամբ առատաձեռն վերաբերմունքն էր։ Օրինակ՝ Ահմեթ Իհսանը Առաքել Էֆենդու համար թարգմանած Ժյուլ Վեռնի գրքերից ստացած գումարով իր առաջին տպարանը բացելու հնարավորություն է ունենում։ Հուսեյին Ջահիթ Յալչընի «Գրական հուշեր» վերնագրով աշխատության մեջ էլ (Բիզնես բանկի մշակութային հրատարակչություն) հետաքրքիր մի հիշատակում կա Առաքել էֆենդու մասին։

Հուսեյին Ջահիթի մոտ ընկերները հենց սկզբից գիտեին, որ վերջինս վեպ է գրում։ Նրանց համար կարևոր մասերը, ո՞վ գիտե, թե քանի անգամ է կարդացել։ Նրա ընկերներից Արիֆ բեյը հաղորդելով, որ ճանաչում է Ահմեթ Միհդատ Էֆենդուն, վերջինիս անձնական կյանքի մասին պատմություններ է պատմում։

Ըստ Հյուսեին Ջահիթի՝ «Այս ամենամեծ վիպասանին ամենից շատ հաճույք պատճառող տողերը ճաշարանների ճաշացուցակներն են»։

Տպել
24617 դիտում

Նարեկ Մանթաշյանըն հրավիրվել է Քննչական կոմիտե

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին