Ծառայությունից տարկետումը հանում է մի իշխանություն, որը խրախուսել է բանակում չծառայելը

««Զինծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով, որով մենք ընդհանրապես ասում ենք, որ այլեւս չի լինելու տարկետում անընդհատ կրթությունը ստանալու համար, դա ինձ հավատ չի ներշնչում, որովհետեւ սա ներկայացվել է մի իշխանության կողմից, որը երկար տարիներ խրախուսել է բանակում չծառայելը»,- հոկտեմբերի 25-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Իր ասածը Մարուքյանը հիմնավորեց այն մեդալներով ու շքանշաններով, որոնցով տարիներ շարունակ ՊՆ-ն պարգեւատրել է բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մարուքյանը նշեց, որ եթե կրթության նպատակով տարկետում ստանալու ճանապարհը փակում են, այդ մարդկանց ուղղորդելու են այլ ճանապարհներով գնալ, որոնցով մինչ օրս ազատվում են բանակից այլոք, եւ ոչ թե նրանք, ովքեր փորձում են ինչ-որ բան սովորել, գիտությունուվ ինչ-որ կերպ զբաղվել։

«Եվ մենք գիտությունն էլ չենք զարգացնում, պետությունը տարեկան պատվեր է տվել, ասել է՝ այսքան մարդ ինձ պետք է, որ գնա այս-այս մասնագիտությունների գծով սովորի, ու պետք է այդ մարդիկ տարկետում ստանան։ Հիմա ոչ մեկը չի հարցնում, ի՞նչ է եղել, որ պետությունը էլ չի ուզում, որ այս մարդիկ գիտությամբ զբաղվեն։ Ախր իշխանության վիճակն այս առումով շատ վատ է․ եթե գա ու ասի, որ այս մարդիկ գիտությամբ չեն զբաղվել, դրա համար ենք պատվերը հանում, բա 2000 թվից դուք եք իշխանության, հիմա 2017 թիվն է, այնպես անեիք, որ զբաղվեին։ Եթե ասեք, որ կան կոռուպցիոն ռիսկեր, էլի դուք եք իշխանությունը, կոռուպցիայի դեմ պայքարեիք։ Եթե ասի, որ պայմաններ չկան, որ այս մարդիկ գիտությամբ զբաղվեն, այս իշխանությունն ամեն տարի գիտությանը տրվող ֆինասավորումը կրճատել է։ Այիսնքն՝ ոչ մի կոնտեքստում դուք կոմֆորտ չունեք նման նախաձեռնությամբ հանդես գալու։ Ուրիշ կառավարություն գար, ուրիշ»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Այնուհետեւ Մարուքյանը հիշեցրեց, որ Հայաստանը միլիտարիզացիայի գլոբալ ինդեքսի համաձայն, այս պահին աշխարհում 4-րդ տեղում է, եղել է նաեւ երրորդ տեղում, 2013 թվականին, որ մեր երկրից այս ցուցանիշով առաջ են միայն Իսրայելը, Սինգապուրն ու ՌԴ-ն, ու այս առումով ասաց, որ Հայաստանը շատ փխրուն ձեւավորված ինստիտուտներ ունի, որը հետընթացի մեջ է, եւ միլիտարիզացիայի մի նոր ալիքը մեզ ետ կշպրտի, անպատկերացնելի հետ։

«Ըստ էության, մենք ինքներս մեզ չենք կարողանում համոզել, որ սա հավասարության մոտեցում է, որ սա աղքատների հավասարության մոտեցում է, առանց այդ էլ մենք հավասար ենք, այնքան ենք հավասար, որ մենք նաեւ իրենց ասում ենք՝ դուք գիտությամբ էլ մի զբաղվեք, որովհետեւ զբաղվողներն արդեն զբաղվելիս կլինեն, կամ էլ կգնան ու կզբաղվեն»,- հայտարարեց Մարությանը։

Մինչ այդ, հարց ուղղելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, ով նույնպես չի ծառայել բանակում, բայց ունի պահեստազորի լեյտենանտի կոչում, Մարուքյանն ասաց, որ ինքը ծառայել է բանակում, բայց ունի պահեստազորի շարքայինի աստիճան, Նահապետյանը՝  լեյտենանտի. « Ու եթե պատերազմ լինի, միգուցե ես լինեմ ձեր հրամանատարությամբ գործող դասակում։ Սա անարդար չի»,- ասաց Մարուքյանը: Սրան Կորյուն Նահապետյանը պատասխանեց, թե ինքն ինչքան լավ ու ակտիվ պատգամավոր է, ու տեղեկացրեց, որ ինքը «զինվորական ամբիոն» է անցել, որի շրջանակներում էլ ստացել է իր զինվորական կոչումը։

 

Տպել
4021 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում