Գազի գինը փոփոխության կենթարկվի 2019 թվականին. Մոսկվան խոստումը չի՞ պահել

ԱԺ կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու՞ է ՌԴ վարչապետը երեկ Երեւանում հայտարարել, թե գազի գինը չի թանկանալու մինչեւ 2019 թվականը, երբ 2013 թվականին ռուսական կողմին տրամադրելով հայկական կողմի 20 տոկոս բաժնեմասը, որոշվել էր 30 տարի գնի հետ կապված փոփոխություն չանել:

«Հարցս պատրաստել էի վարչապետին տալու համար, բայց չգիտեի, թե նա Սահմանադրության խախտմամբ չի ներկայանալու: Այդ իսկ պատճառով հարցս կտամ փոխվարչապետին, ով ներկայացել է: 2013 թվականին ՀՀ ԱԺ-ն հաստատեց հայ-ռուսական այն խայտառակ գազային համաձայնագիրը, որով մենք մեր վերջին 20 տոկոս բաժնեմասը տվեցինք նրանց եւ պարտավորվեցինք, որ մինչեւ 2043 թվականը չենք ընդունելու որեւէ օրենք, որը կանդրադառնա «Հայռուսգազարտ»-ի սահմանած 20 տոկոս շահույթահարկի դրույքաչափին: Երբ համաձայնագիրը ստորագրվեց բոլորն այս ամբիոնից ասացին, որ հիմա ինչ ունենք տալիս ենք ռուսական կողմին, իսկ ռուսական կողմը չի թանկացնելու գազը: Երեկ ՌԴ-ի վարչապետը Երեւանում հայտարարում է, թե գազը չի թանկանալու մյուս տարվանից: Այն դեպքում, երբ նախապես պայմանավորվածություն կար: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել: Այսինքն՝ գաղտնի բանակցություններ են գնացել գազի գնի հետ կապված, որից անտեղյակ ենք»,- ասաց Մարուքյանը:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, որ երբեւէ մի քանի տասնամյակ ժամկետով գազի գին չեն որոշել:

«Այժմ մենք գազ ենք գնում 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենաէժանն է: Այս գինը սահմանվում է որոշակի ժամկետի համար, մենք երբեւէ տասնամյակներով գազի գին չենք որոշում: Մեզ հետ պայմանագիրը կնքված էր մինչեւ 2018 թվականը եւ մեկ տարով կրկին ավելանում է պայմանագրի ժամկետը:  Սա այն ոճն է, որով տեղի է ունենում գազի առքուվաճառքը»,- ասաց Գաբրիելյանը: 

 

Տպել
2623 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները