Տարօրինակ հանդիպում՝ Ստամբուլի նահանգապետարանում. Թուրքիայի հայ համայնքը պառակտված է

26/10/2017 schedule14:32

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացով զբաղվող 4 հոգանոց խումբը, տեղապահ սրբազանի բացակայությամբ, այցելել է Ստամբուլի նահանգապետ Վասիբ Շահինին, գրում է Ակոսը: 

Նահանգապետի ընդունած խմբում եղել են Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քյուլեգեչը եւ Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը: 

Հայտնի է, որ տեղապահը ինչ-որ հարցով մեկնել է Գերմանիա, որտեղից Ստամբուլ կվերադառնա հոկտեմբերի 30-ին: Մեկնումից առաջ նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պե­տական պաշ­տոն­յաների հետ հան­դի­պելու հա­մար Պետ­րոս Շի­րինօղ­լուն եր­կու ան­գամ խնդրել է պայմանավորվել, սակայն այդ խնդրան­քին պա­տաս­խան չէր ստա­ցել: Այժմ բավական նշանակալից է Ստամբուլի նահանգապետարանում այս հանդիպումը՝ Բեքչյան սրբազանի բացակայությամբ, հատկապես երբ հայտնի են խոսակցություններ նրա դեմ եղած դժկամությունների մասին:

Հայտնի է, որ Թուրքիայի իշխանությունները հակված են Պոլսո պատրիարքարանում Բեքչյանի փոխարեն տեսնել Թուրքիայի քաղաքացի երկու այլ եպիսկոպոսների՝ նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին եւ Սահակ Մաշալյանին: Ստամբուլի նահանգապետարանը չի ճանաչում տեղապահ Բեքչյանի, եւ նրա գլխավորությամբ պատրիարքի ընտրություն կազմակերպող խորհրդի գործունեությունը: Ակոսը տեղեկություն ունի, որ հայ եկեղեցականները Ստամբուլի նահանգապետից պահանջել են գրավոր ձեւակերպել իր առարկությունները, ինչին Վասիբ Շահինը համաձայնել է: 

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա սա նշանակում է բացահայտ ապացույց ունենալ, որ պետությունը միջամտում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը: Ի՞նչ իմաստ ու­նի Աթե­շյան եւ Մա­շալյան սրբա­զան­ների Թուրքիայի քաղաքացի լինելը շեշտելը: Հայտնի է, որ պատ­րիար­քա­կան ընտրու­թյանը մաս­նակցե­լու իրա­վունք ու­նեն, բո­լոր նրանք, որ ծնվել են Թուրքիայում, կամ որոնց ծնողներն են ծնվել Թուրքիայում: Եթե այստեղ արքեպիսկոպոս Բեքչյանի հարցն է, ապա այդ դիտողությունը դարձյալ անտեղի է, քանի որ նա եւս Թուրքիայում է ծնվել եւ Պոլսի պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոս է: 

Ափ­սոս որ պատրիարքի ընտրության գոր­ծընթա­ցը, թե պե­տու­թյան այս տե­սակ տա­րօրի­նակ մի­ջամ­տություննե­րով, եւ թե որոշ հայ գործիչների՝ նման միջամտությունների համար հող պատրաստելու քաղաքականությամբ ձախողվում է:  

Պոլ­սա­հայու­թյունն ար­ժա­նի չէ նման տա­րօրի­նակ խա­ղերի։ Այս հա­մայնքն ինը տա­րի է արժանի պատրիարք ընտրելու համար հնարավոր բոլոր քայլերին է դիմել: Բեքչյան սրբազանն ուրիշ աշխարհից չի եկել Ստամբուլ: Նա տեղապահ է ընտրվել հոգեւոր խորհրդի որոշումով: Պատրիարքը ժողովրդի ձայներով պիտի որոշվի, հետեւաբար տեղապահի բացակայությամբ նման հանդիպումներն ավելի են բարդացնում հարցը եւ այլ արդյունք չեն կարող տալ: Հայ համայնքի որոշ անդամներ տարիներ շարունակ իրենց շուրջ բո­լորը «լո­լոզե­ցին պե­տու­թիւնը այսպէս կ՚ու­զէ կամ այնպէս կ՚ու­զէ» ասե­լով։ Ափ­սոս, որ այդ սո­վորու­թյունը վեր­ջին տա­րինե­րին էլ ավե­լի տե­սանե­լի է դառնում: Պե­տու­թյունը թող հրա­պարա­կի Բեքչյան սրբա­զանի կամ Նա­խաձեռ­նարկ Մարմնի ան­դամնե­րի դեմ իր դժկա­մու­թյան պատ­ճառնե­րը։ Նույ­նը պար­տավոր են անել պատ­րիար­քա­կան ընտրու­թյան գոր­ծընթա­ցի բո­լոր դե­րակա­տար­նե­րը։ Հակառակ դեպքում ամ­բողջ հա­մայնքը կմատ­նվի ծա­ծուկ սպառ­նա­լիք­նե­րով ուղղու­թյուն տրված հա­վաքա­կանու­թյան դիրքին, որին արժանի չէ: 

Տպել
24202 դիտում

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանի էներգահամակարգին (տեսանյութ)

Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ. մանրամասներ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ

Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը

Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ

Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ

Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն

Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)

ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)

Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին

Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ

Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան