Շավարշ Քոչարյանը գիտի, թե ինչու է զայրացել Իլհամ Ալիեւը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Ժնեւում պայմանավորվածությունները խախտելու մասին մեղադրանքներին, հայտարարել է, որ հայկական կողմը երբեւիցե փակ բանակցություններում տեղի ունեցածի վերաբերյալ պայմանավորվածությունը չի խախտել ու չի էլ խախտի:

ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով կայացած բանակցություններից հետո պաշտոնական Բաքուն քանիցս հայտարարեց, որ իբր Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ խոսել բանակցություններում քննարկված խնդիրների մասին: Թեպետ նախագահները պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն բանակցություններից երեք օր անց, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից զոհվեց Արցախի ՊԲ-ի զինծառայող:  

Քոչարյանի խոսքով, պայմանավորվածությունը խախտում է Բաքուն: «Խախտողը Ադրբեջանն է, որովհետեւ այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո նա բոլորովին ուրիշ բաներ է ասում, ինչը շատ ակնհայտ է: Բավական է տեսնել համանախագահող երկրների նախագահների 5 հայտարարությունները, որտեղ նրանք բացահայտել են, թե ինչ է բանակցությունների սեղանին դրված, այդ թվում եւ երեք միջազգային սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն բանակցող կողմերը, եւ 6 տարրերը, ու համեմատել դրանք նրա հետ, ինչ խոսում է Ադրբեջանը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի, պայմանավորվածությունները խախտելու մասին անգամ պետք չէ բարձրաձայնել, քանի որ «դա անզեն աչքով է երեւում»: «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որն առանց այդ էլ անզեն աչքով երեւում է, առավել եւս համանախագահներին: Բայց եթե անզեն աչքով երեւում է, դա չի նշանակում, որ պետք է դրա մասին լռել: Ադրբեջանն իր անհեռանկար քայլերով իրեն մղել է փակուղի բոլոր հարցերում: Արդյունքում նա փակում է իր ճանապարհն այդ փակուղուց դուրս գալու համար», - հայտարարեց փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցությունների մանրամասներին չի տիրապետում եւ չի կարող ասել՝ արդյո՞ք քննարկվում է անցած տարվա ապրիլյան զինված բախումների ժամանակ հայկական կողմի՝ 800 հա տարածքի կորստի հարցը:

«Մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ ինքս չեմ մասնակցում բանակցություններին: Բայց որ ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաեւ միջնորդների մոտեցումների վրա, դա երեւում է»,- ընդգծեց նա:

Շավարշ Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ Ադրբեջանին վրդովվեցրել է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե  Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: 

«Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն, երբ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, իրենք մոռացել են, որ նույն հիմքով անկախացել են թե ԼՂՀ-ն, թե Ադրբեջանը: Դա եղել է դեռեւս ԽՍՀՄ օրոք, համաձայն ԽՍՀՄ օրենքի եւ Խորհրդային Միության փլուզումով, նրանց երկուսն էլ իրավահավասար են: Ավելին ասեմ, նույնիսկ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում: Այնպես որ, իր անհեռանկար հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը եւս անդրադարձավ Բաքվի մեղադրանքների եւ տարօրինակ համարեց իրավիճակը, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը «մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել»:

Նա անկեղծացել է եւ տարօրինակ համարել այս իրավիճակը՝ նշելով, որ սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը, որպեսզի հարց ուղղի: «Ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում, խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետեւ մենք երկուսով ենք խոսել, եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել», - հայտարարել էր Սարգսյանը:

Նա անդրադարձել էր նաեւ բանակցություններից հետ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը:

«Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը: Ես ասել եմ, որ որեւէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ եւ զոհվելով: Այսինքն, այստեղ որեւէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որեւէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնեւում բանակցել ենք, ասել ենք եւ հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա, դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Տպել
4605 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան