Ամբիոնը նազանքով օգտագործեք. Խոսրով Հարությունյանը Նաիրա Զոհրաբյանի անունից ջղաձգվում է

Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի եւ ԲՀԿ-ականներ Նաիրա Զորհաբյանի ու Միքայել Մելքումյանի միջեւ մի քանի օր առաջ տեղի ունեցած վիճաբանությունը նոր թափ առավ:

Armtimes.com-ը հոկտեմբերի 24-ին տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ական նշյալ պատգամավորիների կողմից առաջարկված «ՀՀ քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարել մասին» նախագիծը միանգամից մերժվելուց հետո վիճաբանություն սկսվեց  ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի, Նաիրա Զորհաբյանի եւ Միքայել Մելքումյանի միջեւ, որի ընթացքում Հարությունյանը սպառնաց ԲՀԿ-ականներին:

Այսօր կրկին, երբ ԱԺ-ում քննարկում էին ԲՀԿ-ի նույն պատգամավորների հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, նշյալ պատգամավորները հիշեցին երկու օր առաջ տեղի ունեցած վիճաբանությունը: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը Նաիրա Զորհաբյանի սպառնալիքի մասին հայտարարությանը պատասխանեց:

«Անցյալ օրը քննարկումներից մեկի ժամանակ իմ հասցեին հնչեց արտահայտություն. տիկի՛ն Զոհրաբյան, թույլ տվեք նկատել այսպես` թաղային հեղինակություններին բնորոշ տոնով և բառամթերքով: Անկասկած, մեկ այլ պարագայում ինձ հասցեագրված այդ արտահայտությունն անպատասխան չէի թողի, բայց հավատացնում եմ ձեզ` իմ դաստիարակությունը թույլ չի տալիս հաշվի չառնել, որ դուք կին եք, ուստի մտերմաբար, բարեկամաբար, դուք ոչ միայն կուսակցության ներկայացուցիչ եք, նաև կին, հետևաբար փորձեք կնոջը բնորոշ նազանքով, վեհությամբ այս ամբիոնն օգտագործել: Ընդունեք սա որպես ավագ ընկերոջ բարեկամական հորդոր»,- ԱԺ ամբիոնից ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը

Խորհրդարանի միջանցքներում էլ  խոսում են, որ Խոսրով Հարությունյանը Նաիրա Զորհաբյանի մասին ասել է.«Նառան եթե կին չլիներ, ես նրա հետ այլ կերպ կխոսեի»:

Armtimes.com-ը  Հարությունյանից մեկնաբանություն խնդրեց, թե իսկապե՞ս սպառնացել է Զոհրաբյանին: Հարությունյանը, լսելով Նաիրա Զորհաբյան անուն- ազգանունը, միանգամից ջղաձգվեց: «Լավ, թեման փակեցինք, վերջ: Դուք շարունակելու՞ եք: Ես վերջացրեցի»,- ասաց Հարությունյանը, երբ մի քանի անգամ կրկնեցինք նույն հարցը:

Հարցին, թե ինչու՞ է Նաիրա Զորհաբյանը նման հայտարարություններ անում, Խոսրով Հարությունյանը առաջարկեց Զորհաբյանից ճշտել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
3211 դիտում

Արթիկը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա

Կդադարեցվի Հրազդանի Կենտրոն թաղամասի ջրամատակարարումը

Երևանի տարբեր հասցեներում և 5 մարզի համայնքներում լույս չի լինի

Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրակ է բացել Քարվաճառի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձեւը

Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրագիր՝ 6,9 մլրդ դրամ արժեքով

Գանձասարում զբոսաշրջիկներին դիմավորող Գրիշա պապն ու նրա երգերը. լուսանկարներ

Դեմերը կո՞ղմ են դարձել. Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը բուռն քննարկվում է

«Զինուժի» բացառիկ տեսանյութը հարձակման ենթարկված դիրքից

Արարատի մարզից ևս 27 սուբվենցիոն ծրագրային հայտ է հաստատվել

Գերագույն ռադայում կանխատեսում են Զելենսկու մոտալուտ հրաժարականը

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ․ «Արմենպրես»

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Նյու Յորքի իշխանությունները նախատեսում են հարյուր դոլար վճարել COVID-19- ի դեմ պատվաստվողներին

Ֆրանսիան Հայաստանին չի կարող ռազմական եղանակով օգնել, չպետք է առաջարկվեն անիրատեսական լուծումներ. փորձագետ

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները (տեսանյութ)

Կառավարությունը 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ կհատկացնի «Սինոֆարմ» եւ «Պֆայզեր» ձեռք բերելու համար

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի Ալեն Սիմոնյանը

Ժամը 18-ի դրությամբ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ ՊՆ

Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Քաղաքապետի առաջին տեղակալը հեռացվել է «Առաքելություն» կուսակցությունից

ՍԱՏՄ-ն վերացրել է Ռուսաստանից կենդանի խոզերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի ներմուծման սահմանափակումները

Հայտնի են 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով ՍԴ նիստի հետաձգման պատճառն ու նոր նիստի օրը

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Տոկիո-2020. Արման Դարչինյան. երկու քայլ՝ լեգենդար հորեղբոր արդյունքը գերազանցելու համար

Այս գիշեր զոհված 38-ամյա սպան 44-օրյա պատերազմի մասնակից էր, ունի երկու անչափահաս երեխա

Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից մեկնել իմ զորամաս և շարունակել ծառայությունս․ վիրավորված զինծառայող (տեսանյութ)

Վրաստանը պատրաստվում է տեղական ընտրությունների

Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան (տեսանյութ)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լիակատար աջակցություն են հայտնում զինված ուժերին

ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ պետք է տեղեկություններ ներկայացնեն․ ՊԵԿ

Կորյունը շատ քաջ էր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված 18-ամյա զինվորը 6 ամսվա ծառայող էր

Գյումրիում 2 շենք է կառուցվում սոցիալապես անապահով 36 ընտանիքի համար. տեսադաշտում են նաև 44-օրյա պատերազմի մասնակիցները

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն և զավթելուն ուղղված Ադրբեջանի գործողությունների առթիվ հարուցվել է քրգործ

Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկավ 100 մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

Պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ․ ԱԱԾ-ն ավարտել է հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը․ Ռուբեն Ռուբինյան

Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածը հիմնանորոգվում է

Պոլիէթիլենային տոպրակները փոխարինվելու են վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության տոպրակներով

Սեպտեմբերի 15-ից եռամսյա վարժական հավաքներ կհայտարարվեն. կներգրավվի 869 քաղաքացի