ՀՀ-ԵՄ համաձայնագրի միակ խնդիրը ԼՂ հակամարտության հատվա՞ծն է

Վերջին շրջանում տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, թե ԵՄ-ի ներսում տարբեր տեխնիկական, սուբյեկտիվ խնդիրներ են առաջացել, որոնք հարցականի տակ կարող են դնել  Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսվում էր իրականացնել հաջորդ ամիս կայանալիք արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ժամանակ:

Հոկտեմբերի 24-ին ԱԺ ամբիոնից այս թեմային անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասաց.

«Հայաստանն իր գործն արել է, եւ ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները, հիմա մեր եվրոպացի գործընկերների տնային աշխատանքը կատարելու հերթն է: Ակնկալում ենք, որ ստորագրումից հետո քաղաքական այն բանաձեւը, որը կիրառվում է Եվրամիության կողմից տնտեսության մեջ՝ «ավելին, ավելիի դիմաց», կկիրառվի նաեւ քաղաքական առումով ՀՀ-ի հանդեպ»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Նրա այս հայտարարությունում, ակնհայտ էր, որ ակնարկներ կային ԵՄ-ում այս փաստաթղթի ստորագրման հետ կապված խոչընդոտների վերաբերյալ: Հնչեցին կարծիքներ, որ Ռուսաստանն է նորից փորձում խանգարել այս համաձայնագրի ստորագրմանը: Այս տեսակետին զուգահեռ հնչեցին նաեւ կասկածներ, որ հենց մեր իշխանությունները հակված չեն, որ ԵՄ հետ համաձայնագիր ստորագրվի, քանի որ դրանով կբարկացնենք Ռուսաստանին, բայց փորձում են չստորագրման մեղքը բարդել ԵՄ-ի վրա եւ այլն: Այս կապակցությամբ իշխանական մի շարք պատգամավորներ armtimes.com-ի հետ զրույցների ընթացքում հավաստիացնում էին, որ Հայաստանի համար սա խիստ կարեւոր ու ձեռնտու համաձայնագիր է, քանի որ այդ համաձայնագրից հետո ԵՄ-ն շատ կարեւոր ծրագրեր է իրականացնելու Հայաստանում, աջակցելու է, եւ բացի քաղաքական դիվերսիֆիկացիայից, այն նաեւ  տնտեսական ու ինստիտուցիոնալ հարցեր է լուծում:

Այս պրոցեսից քաջատեղյակ պաշտոնյաներից ոմանք ոչ պաշտոնական զրույցներում որոշակի մանրամասներ ներկայացրեցին խնդիրներից: Նրանց խոսքով, այս անգամ Հայաստանն իրենից կախված ամեն ինչ արել է, որ այդ համաձայնագրի ստորագրման համար ուրեւէ խոչընդոտ, խնդիր չլինի, որպեսզի Եվրամիությունն այս անգամ որեւէ հիմք չունենա Հայաստանի վրա համաձայնագիրը չստորագրելու ինչ-որ մեղքեր բարդելու համար: Նրանք նշում էին, որ խնդիրները կապված են արցախյան հիմնախնդրի հետ:

Բանն այն է, որ համաձայնագրի տեքստում հստակ ձեւակերպումներ կան ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում արցախյան հարցի վերաբերյալ դիրքորոշման առումով, ու հենց այստեղ առաջացել է լուրջ բարդույթ: Համաձայնագրում ֆիքսվել են արցախյան հիմնախնդրի երեք հայտնի սկզբունքները: Հարցն այն է, որ հիմա Եվրոպան իր սրտում ունի նմանատիպ մի հարց՝ Կատալոնիայի ինքնորոշման ձգտումը: Եվ ԵՄ որոշ անդամներ գտնում են, որ այն ձեւակերպումները, որոնք տեղ են գտել Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրում, հակասում են Կատալոնիայի հարցում ԵՄ միասնական դիրքորոշմանը, ու ստացվում է այնպես, որ նմանատիպ երկու խնդիրների հարցում ԵՄ-ն տարբեր դիրքորոշում ունի:

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը (համաձայնագրի տեքստի խնդրահարույց հատվածը):

«Հիմա մեզ համար շատ կարեւոր է, որ ԵՄ-ում հասկանան, որ արցախյան հիմնահարցը որեւէ կերպ առնչություն չունի Կատալոնիայի ինքնորոշման գործընթացի հետ, որ այդ հարցերից յուրաքանչյուրը յուրահատուկ է, եւ ընդհանրություններ չկան, եւ սրանից հետո ԵՄ անդամները, արցախյան հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս, ձեւակերպեն այնպես, որ այն չտարբերվի համաձայնագրում ձեւակերպված դիրքորոշումից: Բայց ԵՄ որոշ անդամներ ունեն սեփական մոտեցումն այս հարցին, ու քանի որ ԵՄ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, սա արդեն խոչընդոտ է դառնում այս համաձայնագրի համար»,- նշում էին մեր զրուցակիցները:

Թե կոնկրետ որ երկիրը եւ ինչպիսի խոչընդոտներ է ստեղծում, այդպես էլ չիմացանք: Ամեն դեպքում, ԵՄ կազմի մեջ 27 երկիր է մտնում, եւ չի բացառվում, որ դրանցից որոշները փորձեն խանգարել այս համաձայնագրի ստորագրմանը: Այս առումով, ակնհայտ է, որ Իսպանիան կարող է որոշակի վերապահումներ ունենալ: Բացի Իսպանիայից, կարող է արհեստական խնդիրներ ստեղծել օրինակ ադրբեջանամետ Հունգարիան, որի հետ, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները: Առհասարակ, Ադրբեջանը բավականին ակտիվ ու առատաձեռն է իրեն դրսեւորում Եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններում: Հիշեցնենք, որ «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող սխեմաներով, ընդհանուր առմամբ, Ադբեջանի իշխանությունները 2.9 միլիարդ դոլար են լվացել բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով եւ կաշառել Եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչների:

ՀՀ իշխանության մեջ հույց ունեն, որ այս խնդիրները Եվրամիության ներսում լուծվել են, կամ գոնե շատ մոտ են լուծմանը: Հոկտեմբերի 26-ին Տալլինում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը, պատասխանելով քաղհասարակության Հայաստանի ներկայացուցիչների հարցին, հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը հաստատ ստորագրվելու է՝ դրանում կասկած չկա:

«Ուզում եմ սկզբից եւեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, եւ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որեւէ քննարկում չկա»,- հայտարարել էր Յոհաննես Հանը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, թեեւ օրեր առաջ մեր հարցմանն ի պատասխան նշել էր, որ այս հարցը չի մեկնաբանում, երեկ հայտարարություն տարածեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, եւ այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

Օրերս armtimes.com-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում էր, որ ԵՄ-ն ամենաշահագրգիռ կողմն է՝ նոյեմբերին ստորագրելու այդ փաստաթուղթը: Այս առումով հետաքրքիր էր հենց Յոհաննես Հանի այն ձեւակերպումը, որ առաջին անգամ է, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, ինչը ցույց է տալիս, որ «համակեցությունը հնարավոր է»:

«Սա կարող է օրինակ ծառայել մյուսների համար», - նշել էր Հանը:

Ասել է թե՝  Եվրամիությանն էլ այս համաձայնագրի ստորագրումը պետք է հատկապես ԵԱՏՄ այլ անդամներին ցույց տալու համար, հույսով, որ նման մի հաջողված փորձով ԵՄ-ն կթուլացնի ռուսական ազդեցությունն այդ երկրների վրա՝ գոնե այդ ազդեցության ընկալման մակարդակում: 

Տպել
5032 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում