Վահե Էնֆիաջյանը կստանձնի ՍԾՏՀ ԽՎ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, այս մասին ամփոփելով համաժողովի արդյունքները, ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Վեհաժողովին մասնակից 12 երկրները վեհաժողովից առաջ երեք մշտական հանձնաժողովներում նիստեր են անցկացրել, որոնց մասնակցել են նաև ՀՀ պատվիրակության անդամները։

«Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի հաստիքում մենք առաջարկեցինք Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, որի համար ստորագրություներ հավաքեցինք և շուտով Վահե Էնֆիաջյանը կստանձնի այդ պաշտոնը», - ասաց նա։

Վահե Էնֆիաջյանն էլ ընդգծեց, որ հանձնաժողովի նիստում իրենք ներկայացրել են ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաների ներկայիս իրավիճակը և մատնանաշել այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս ոլորտի առավել զարգացմանը։

«Ես ասել եմ, որ եթե մենք բաց սահմաններ ունենայինք և տարածաշրջանում հարևան պետությունների կողմից վարվող քաղաքականությունը չլիներ, մենք ավելի լավ իրավիճակ կունենայինք, քան այսօր ունենք»,-նշեց Էնֆիաջյանը։

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության գլխավոր քարտուղար Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ ԽՎ քարտուղարը շուրջ 4 տարի Ադրբեջանի ներկայացուցիչ է, ինչը որոշակիորեն արտացոլվում է վեհաժողովի աշխատանքների վրա։

Հոկտեմբերի 25-27-ը Դոնի Ռոստովում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ, ինչպես նաև Մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստերի աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը և պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը։

Տպել
2137 դիտում

Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

Արցախում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ. ներդրումների նվազման մասին լուրերը տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետերի պաշտոնում

Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

Ամանորին ընդառաջ ՀՀ-ում գրանցվեց գնանկում, բայց դա եղավ չվճարված հարկերի եւ չկայացած բիզնեսի հաշվին. ՊԵԿ նախագահ

Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Լավրովը հույս ունի, որ կկարողանան ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Գալուստյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է. (տեսանյութ)

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

ՊԵԿ-ում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Անանյան

2018 թվականին 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ