Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները նման են ինքնիրեն քայքայվող ամուսնության. ECFR

31/10/2017 schedule23:27

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ԱՀԵԽ-ECFR) կողմից հրապարակված հոդվածում թուրք-ամերիկյան հարաբերությունները նմանեցվել են կործանման եզրին հայտնված ամուսնության, գրում է թուրքական Odatv.com-ը: 

ԱՀԵԽ-ը նշել է, որ երկկողմ հարաբերությունները հատկապես անկում են ապրել հոկտեմբերին՝ երբ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման պատճառով կողմերը դադարեցրել են վիզաների տրամադրումը:

«Վիզաների դադարեցումը պարզապես այսբերգի գագաթն է մի ամուսնության մեջ, որը երկար ժամանակ չի գործել, իսկ այժմ ինքն իրեն քայքայվում է»,- նշված է հոդվածում, գրում է ermenihaber.am-ը: 

Հոդվածում նաեւ նշված է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա հատկապես բացասական ազդեցություն ունեցած հանգամանքներից են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Թուրքիայում տարածված մեղադրանքները, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման առթիվ Անկարայի հիասթափությունը, Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդերին ցուցաբերվող աջակցությունը, Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր գնելու որոշումը, վերջին շրջանում Անկարայի եւ Մոսկվայի, Թեհրանի, Վենեսուելայի միջեւ նկատվող մերձեցումը, Վաշինգտոնում Էրդողանի թիկնազորի անդամների հետ կապված ճգնաժամը եւ այլն:

Հոդվածում ուշադրություն  է հրավիրվել նաեւ այն հանգամանքի վրա, որ հատկապես ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել, իսկ տնտեսական հետընթացը մեծ վնաս է հասցրել առանց այդ էլ վատ վիճակում հայտնված ներդրումների ոլորտին. «2019թ. ընտրություններից առաջ, երբ քաոսը տարածվում է Իրաքում եւ Սիրիայում, երբ տնտեսությունը խոցելի է, իսկ հարեւան Եվրոպայի հետ հարաբերությունները՝ նվազ, վերջին բանը, որ անհրաժեշտ է Էրդողանին՝ ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակցի հետ ճգնաժամն է: Սակայն այս պահին այդ ճգնաժամի կանխարգելումը անհնար է թվում»: 

Տպել
1572 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ