ԱՄՆ-ն համախմբում է ջանքերը ՀՀ գյուղատնտեսական ոլորտին աջակցելու նպատակով

01/11/2017 schedule11:00

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ նոյեմբերի 1-ին կազմակերպել էր գործարար համաժողով նվիրված գյուղատնտեսությանը: Նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» եւ «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձեւավորումը:

Ինչպես հայտնում են ԱՄՆ դեսպանատնից, համաժողովը միտված էր ամրապնդել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կոմերցիոն կապերը ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջեւ կապեր հաստատելու միջոցով, եւ հնարավորություն տալով ամերիկյան ընկերություններին ներկայացնել ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները:

«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկն է, այն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 19.6 տոկոսը եւ հայաստանյան աշխատուժի 36.2 տոկոս զբաղվածությունը: Միացյալ Նահանգները ջանում է բարելավել մեր երկու երկրների կոմերցիոն հնարավորությունները եւ խորացնել առեւտրա-ներդրումային հարաբերությունները: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ըստ ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալների աճել է 35 տոկոսով», - բացման խոսքում ասաց ԱՄՆԵ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Ամերիկյան երկու ընկերություններ՝  «Վալմոնտը» եւ «Մոնսանտոն» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները եւ ուսումնասիրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները: Այս մեկօրյա համաժողովում զեկուցումներով հանդես եկան նաեւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման ՔԱՐԴ կենտրոնի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

Միջոցառումն ամերիկյան ընկերություններին թույլ տվեց առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի կառավարության ու գործարար դաշտի նպատակների ու առաջնահերթ խնդիրների մասին, իսկ հայկական ընկերությունների համար դա հնարավորություն էր ծանոթանալու բերքատվության մեծացման ու հավելյալ արժեք ձեւավորելու նորագույն մոտեցումներին: Համաժողովից հետո տեղի ունեցան հանդիպումներ ամերիկյան ու հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջեւ:

Տպել
759 դիտում

Դաեշ-ը ապրում է իր վերջին օրերը

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է․ Ռիչարդ Հոգլանդ

«Վորլդ Վիժնի» հետ համագործակցության հիմքում երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու մղումն է․ նախարար

Ջերմություն, քաշի կորուստ․ Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանն առողջական խնդիրներ ունի․ ՄԻՊ

«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)

Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»

Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ