Doing Business: Հայաստանը կտրուկ զիջել է դիրքերը, Վրաստանը՝ հայտնվել առաջին տասնյակում

Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» (Doing Business) զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ:

Հարեւան Վրաստանը, ընդհակառակը, կարողացել է նույն վարկանիշում էականորեն բարելավել իր դիրքերն ու հայտնվել առաջին տասնյակում:

Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը նախավերջինն է. Ռուսաստանը 35-րդ հորիզոնականում է, Ղազախստան՝ 36, Բելառուսը՝ 38, և Ղրղզստանը՝ 77: Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառը, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են:

Ըստ զեկույցի, Հայաստանում դյուրացել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրվել են նոր ժամկետներ, կոմունալ ընկերությունում ներդրվել է աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ։ Դյուրացել է գույքի գրանցումը՝ բարելավվել հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:

Հայաստանում ավելի հեշտ է զբաղվել բիզբեսով, քան Ադրբեջանում, որն այս տարի 57-րդ տեղում է: Վրաստանը՝ 9-րդ տեղով, ընդգրկվել է աշխարհի լավագույն տասնյակում: Այն բարելավել է իր դիրքերը 7 հորիզոնականով:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանն առաջին տասնյակում է 2016-2017 թթ. իրականացրած կարևոր բարեփոխումների շնորհիվ:

«Վրաստանը նախորդ տարվա համեմատ կարողացել է 7 հորիզոնականով բարելավել դիրքերը՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Սա շատ կարևոր է մեր բիզնես և ներդրումային միջավայրի համար։ Ամենակարևոր վարկանիշներից մեկն է, որը գնահատում է բարդ բիզնես միջավայրը՝ եզրակացությունների հանգում 10 տարբեր բաղադրիչով: Այսօր մենք կարող ենք ասել, որ Վրաստանը  էլիտար երկրների ակումբում է՝ 190 երկրից այն երկրների տասնյակում, որտեղ գործարարություն կազմակերպելը համարվում է դյուրին ու հարմարավետ»,- ասել է Գախարիան։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով 2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է մոտ 1 մլրդ 24 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի օտարերկրյա ներդրումները՝ մոտ 328 մլն դոլար: 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացում է եղել՝ համապատասխանաբար 36.6 և 26.3 տոկոսով։

Նույն Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է շուրջ 751 մլն դոլար (ավելի քան 2 անգամ ՀՀ-ից ցուցանիշից ավել), ինչը 5,5 տոկոսով զիջում է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշին:

Հ.Գ. Ի դեպ, օգոստոսին Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը: 
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 20-ը: Նախատեսվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում 150 պետությունների շարքում մեր երկիրն իր դիրքը կբարելավի 12 կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը:

Տպել
8375 դիտում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ