Պարտքի 60%-ը 2018-ին կանցնի, ո՞ւր ենք գնում վարկեր շալակելով. Մելքումյանը՝ փոխնախարարին

Ազային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մտահոգություն հայտնեց, թե 2018 թվականին մեր արտաքին պարտքը կանցնի ՀՆԱ-ի 60%-ը, ապա հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից խնդրեց, որպեսզի գնահատական տա այդ վարկերի եւ դրամաշնորհների ծախսման արդյունավետության վերաբերյալ:

«Մենք քանի՞ տոկոսի ենք գալու, ո՞ւր ենք մենք գնում այսպիսի վարկեր շալակելով»,- հարցրեց պատգամավորը:

Ջանջուղազյանն էլ նշեց, որ վարկերի եւ դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը ճիշտ այնպիսին է ինչպես բյուջեով նախատեսված այլ ծախսերի արդյունավետությունը:

«Իհարկե մտահոգության առարկա պետք է լինի, դա այն պարտքն է, որ ժամանակի ընթացքում հարկադրված ես լինելու սպասարկել, սակայն պետք է հաշվի առնել քո սեփական տնտեսության գեներացման հնարավորությունը»,- ասաց Ջանջուղազյանը, նշելով, որ համաձայն է Մելքումյանի հետ, որ պետք է այդ վարկերի եւ դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը բարձրացնել:

Անդրադառնալով Մելքումյանի պնդմանը, թե պարտքի տոկոսը կանցնի ՀՆԱ-ի 60 տոկոսն, ապա Ջանջուղազյանը նշեց, որ սահմանափակումները նախատեսված են կառավարության պարտքի համար, իսկ կառավարությունը կանխատեսում է 54 տոկոս: Ջանջուղազյանը Մելքումյանին դիմելով, նշեց, որ գիտի` նա վատ է վերաբերում ենթադրություններին, բայց այս պահին կարող է միայն ենթադրություններ անել, քանի որ այլ ելք չկա:

«Ենթադրություններից մեկը մեծ տեսակարար կշիռ ունի, դա արտարժույթի գործոնն է: Մենք դրամաշնորհները հիմնականում ստանում ենք արտարժույթով եւ դրա տատանումները ազդում են այդ պարտքի տոկոսի վրա»,- ասաց նա:

Ջանջուղազյանը նշեց, որ կարող են որոշում կայացնել եւ փոփոխության չգնալ, պարտք չվեցրնել, պահպանել այն ինչ կա, բայց նա չի կարող պնդել, որ այդպես ավելի լավ կլինի:

Տպել
3922 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց