«Արարատ» ՖԱ-ի նախկին բժիշկը հայտնում է, որ ակումբը կեղծել է իր ստորագրությունը

02/11/2017 schedule18:42

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին բժիշկ Արսեն Շալջյանը հայտնում է, որ ակումբը փաստաթղթեր է ներկայացրել դատարան, որոնց վրա իր ստորագրությունը կեղծված է: Արսեն Շալջյանն ընդդեմ «Արարատ» ՖԱ-ի գործով դատական նիստը կայացել է երեկ՝ նոյեմբերի 1-ին: Բժիշկն ակումբին մեղադրում է իրեն մի քանի ամիս աշխատավարձ չվճարելու մեջ, իսկ ակումբը փաստաթղթեր է ներկայացրել, ըստ որոնց, բժիշկը ստացել է աշխատավարձը եւ ստորագրել: Armtimes.com-ի հետ զրույցում Շալջյանը խոսեց նիստի մասին:  

«Դատը հետաձգվեց մինչեւ հունվար: Նրանք առարկություն ներկայացրին իմ հայցին, ըստ որի, 4 ամիս աշխատավաձ չեմ ստացել: Նշեցին, որ ես 4 ամսվա աշխատավարձս ստացել եմ, դրան կից ներկայացրին թղթեր, որտեղ ստորագրված կա, բայց իրականում ես ոչ ստացել եմ, ոչ էլ ստորագրել: Ես չեմ տեսել այդ ստորագրությունները, ինձ չեն հասել այդ թղթերը: Իրականում չեմ ստորագրել, բայց ցույց են տալիս, որ ստացել եմ, թուղթ են ներկայացնում: Ես, ճիշտն ասած, չէի սպասում այդպիսի քայլեր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա պետք է փորձի ապացուցել, որ դա իր ստորագրությունը չէ:

Արսեն Շալջյանը պատմեց, որ ակումբի ներկայացուցիչներն իր հետ փորձել են բանակցել, որ որոշակի գումար վերցնի, եւ այդքանով վեճն ավարտեն: Նա չի համաձայնել, քանի որ առաջարկվող գումարը շատ ավելի քիչ է եղել, քան իր աշխատավարձը: Իսկ իրեն 4 ամսվա համար ակումբը մոտ 800 հազար դրամ է պարտք:

«Նրանք ուզեցել են ինչ-որ գումար տալ, բայց այդ գումարը չի համապատասխանել իմ աշխատավարձի չափին, ինչ-որ X գումար, որն ընդհանրապես կապ չունի իմ եւ նրանց միջեւ պայմանավորված աշխատավարձի չափին: Չեմ էլ հիշում՝ որքան էին առաջարկում, երեւի իմ աշխատավարձից 4-5 անգամ քիչ»,- ասաց նա:

Ակումբի հետ դատական վեճ ունի նաեւ թիմի նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանը: Նա նշում է, որ ակումբն իրեն 3600 դոլար է պարտք: Նախկինում ակումբի հետ նման խնդիր են ունեցել նաեւ թիմի նախկին ֆուտբոլիստներ՝ Գեւորգ Նռանյանը, Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը, Կիրիան Նվաբուեզեն, Ումարու Կաինան: Խոսակցությունները, թե «Արարատը» չի վճարում ֆուտբոլիստների աշխատավարձերը շարունակվում են մինչեւ հիմա: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ակումբը հայտարարել է, որ այդ հարցը մոտ օրերս կլուծվի:

Տպել
2367 դիտում

Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան

Գրավը կամ ստորագրությունը տվյալ փուլում ի զորու չեն ապահովել մեղադրյալ Քոչարյանի պատշաճ վարքագիծը․ մեղադրող դատախազ

Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, նա պետք է պատասխան տա օրենքների առջև. Վանեցյան (տեսանյութ) Factor.am

Սպանել եք, պատասխան տվեք, ոչ մի բեկում, ոչ մի ներում. Սարգիս Քլոյան

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կարող է պատժվել 100-500 հազար դրամ տուգանքով կամ մինչեւ 3 տարի ազատազրկմամբ

Այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել. Ռոբերտ Քոչարյան

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը