Մեջբերում ԶՊՄ օրենքից. Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է

- Պարոն Փաշինյան, հունվարի 28-ին, բանակի օրվա կապակցությամբ սոցիալական ցանցերում շրջանառվում էր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած պաշտոնյաների անունները: Այդ ցանկում ընդգրկվածներից կարծես թե միայն դուք արձագանքեցիք, պարզաբանելով, որ ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել եք 90-ականների սկզբին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում գոյություն ունեցած դրույթի համաձայն, ըստ որի, կրտսեր եղբայրն ազատվում է ծառայությունից, եթե երկու ավագ եղբայրները ծառայել են բանակում: Ձեր այդ պարզաբանումից հետո որոշ կայքերում հրապարակումներ եղան, թե «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում նման դրույթ գոյություն չի ունեցել:

- Իմ ձեռքի տակ է «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագրի» 1991 թվականի N-23 թողարկումը, հրապարակված դեկտեմբերի 15-ին: Սա Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքների պաշտոնական ժողովածուն է: Այդ ժողովածուի 6-րդ էջում յուրաքանչյուր ոք կարող է գտնել 1991 թվականի դեկտեմբերի 9-ին թվագրված՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության՝ Ն-0445-I-ՀՕ-3 օրենքը, որն ընդունվել է Հայաստանի խորհրդարանում: Եթե չեմ սխալվում, դա Անկախությունից հետո Հայաստանում ընդունված «Զինապարտության մասին» առաջին օրենքն է: Oրենքն ունի հոդված 23, որը վերնագրված է «Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելը»: Այդ հոդվածի երկրորդ մասում ասվում է. «Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվում են նաեւ՝ 2) ընտանիքի երեք եւ ավելի որդիներից կրտսերը, եթե նրա ավագ եղբայրները ծառայել են կամ գտնվում են զինվորական ծառայության մեջ»: Այսպիսով, ձեր ասած կայքերի եւ քաղաքական շրջանակների պնդումները կատարելապես զուրկ են հիմքից, եւ իմ հիմնավորումը որեւէ կերպ, որեւէ ձեւով չի կարող կասկածի տակ դրվել:

- Դուք հիշատակում եք 1991 թվականի օրենք, բայց ձեր 18 տարին լրացել է 1993 թվականի հունիսի 1-ին:

-  Այո, օրենքի այդ դրույթը գործել է մինչեւ 1993 թվականի վերջը: 1993 թվականի հունիսի 1-ին լրացել է իմ 18-ամյակը եւ օրենքի այդ դրույթը տարածվել է ինձ, ինչպես նաեւ Հայաստանի հազարավոր քաղաքացիների վրա: Օրենքի այդ դրույթի հիման վրա՝ 1993 թվականի հունիսի 1-ին Զինվորական կոմիսարիատում սահմանված կարգով կայացվել է որոշում: Եւ քանի որ խոսակցություն գնաց այս մասին, ասեմ, որ վերջին քսան տարվա ընթացքում Իջեւանի Զինկոմիսարիատի իմ անձնական գործը մի քանի տասնյակ անգամ ենթարկվել է մանրակրկիտ ստուգումների, ընդ որում, ամենավերեւից տրված հրահանգներով: 1992 թվականից զբաղվել եմ լրագրողական ակտիվ գործունեությամբ եւ հանդես եմ եկել հրապարակումներով, որոնք, մեղմ ասած, հաճո չեն եղել իշխանություններին: Նման դեպքերում, Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն, սկսում են ռեվիզիայի ենթարկել մարդուն, նրա ազգականներին: Ընտանիքիս անդամները, հարազատներս ոչ մի բիզնես չեն ունեցել, եւ ամեն անգամ հետաքննությունը՝ իմ նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ձգտում ունեցողներին բերել է Իջեւանի զինկոմիսարիատ՝ սկսած 1994 թվականից: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Իջեւանի զինկոմիսարիատի նախկին եւ ներկա աշխատակիցներից շատերը անգիր գիտեն իմ անձնական գործը, որովհետեւ այնքան են այդ թղթերով այս ու այն գերատեսչություն հրավիրվել, տարբեր կարգի պաշտոնյաների, քննիչների, ստուգողների այդ գործերը զեկուցել, որ տիրապետում են ամբողջին: 1994-95 թվականի իրադարձություններից հետո, որի մասին խոսել եմ իմ նախորդ պարզաբանման մեջ, 1998-ին եկել են նոր իշխանություններ: 1999 թվականին, երբ իմ նկատմամբ հերթական քրեական գործն էր հարուցվել Սերժ Սարգսյանի, Արտաշես Գեղամյանի եւ Միխայիլ Բաղդասարովի դիմումների հիման վրա, պատկերացրեք, մի անգամ Իջեւանի զինկոմիսարիատի աշխատակիցները գիշերը ժամը երեքին տագնապով հրավիրվել են աշխատանքի վայր: Պարզվել է, տագնապ հնչեցնող բարձրաստիճան այցելուներին հետաքրքրում է իմ անձնական գործը: Բնականաբար, կոմպրոմատի փնտրտուքը որեւէ բան չի տվել նաեւ նրանց: Իմ այդ գործով հաջորդ խոշոր համապետական հետաքրքրությունը ծագել է 2008 թվականի Մարտի 1-ից հետո, նաեւ իմ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Արդյունքը, հասկանալիորեն, կրկին եղել է նույնը, որովհետեւ վերը նշված որոշումը համապատասխանում է օրենքի տառին եւ ոգուն, եւ այս փաստը չի կարող կասկածի տակ դրվել: 

- Իսկ ինչպես եք մեկնաբանում այն, որ «չծառայած պատգամավորների» ցուցակից, կարծես թե, միայն դուք եք պարզաբանումներ ներկայացրել:

- Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ ուրիշ որեւէ մեկը բացատրություններ չի տվել: Բայց եթե նույնիսկ այդպես է, այդ կապակցությամբ մեկնաբանություններ չունեմ: Կարող եմ պարզաբանումներով հանդես գալու իմ շարժառիթները ներկայացնել: Ասել եմ արդեն, որ որպես քաղաքականությամբ զբաղվող անձ, չեմ կարող թույլ տալ, որ իմ անձի հետ կապված անպատասխան հարցեր մնան: Պարտավորված եմ զգում պարզաբանումներ տալ բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կա, կամ կարող է լինել որոշակի հանրային հետաքրքրություն: Հանրությունը պետք է հնարավորինս ամբողջական եւ մանրամասն տեղեկություններ ունենա քաղաքական գործիչների մասին, ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները, տեղյակ լինի քաղաքական գործիչների կյանքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառահետեւանքային կապերին:

- Կարծում եք հարցերն այս թեմայով ավարտվե՞լ են: Մի գրառում աչքովս ընկավ, որ ձեզ մեղադրում էր կամավոր բանակ չգնալու մեջ:

- Անհատի եւ հայրենիքի հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Հայրենիքն իր ընդունած օրենքով ինձ բանակ չի կանչել, ասել է, թե արձանագրել է, որ իմ կարիքն ունի այլ ծառայության մեջ: Ընկալել եւ իրականացրել եմ ա՛յդ ուղերձը: Հատուկ շեշտում եմ, որ 1992, 1993 թվականից զբաղված եմ եղել հրապարակային գործունեությամբ, լրագրողական գործունեությամբ, ՀՀ քաղաքացին գրեթե ամենօրյա ռեժիմով տեղյակ է եղել, թե ինչով եմ զբաղվում, ամենօրյա ռեժիմով կարդացել է գրածս նյութերը, որ վերաբերվել են նրա իրավունքներին, կենսական կարիքներին, իշխանությունների թույլ տված ապօրինություններին: Իմ համեստ ներդրումն եմ ունեցել Հայաստանում նոր-նոր ձեւավորվող մի կենսական, ռազմավարական ինստիտուտի՝ ազատ խոսքի, ազատ լրագրության, ազատ մամուլի կայացման գործում եւ հպարտ եմ այդ փաստով: Եւ թույլ տվեք ասել՝ որեւէ մեկը չի կարող հայտարարել, թե 20-ամյա լրագրողական գործունեությանս ընթացքում ընկրկել եմ որեւէ ճնշման առաջ կամ որեւէ գործարքի եմ գնացել: Սկսած 1995 թվականից իմ դեմ բազմաթիվ դատական հայցեր են հարուցել, մի քանի անգամ հետաքննություններ են բացել, մի քանի անգամ քրեական գործեր են հարուցվել, երկու անգամ դատապարտվել եմ ազատազրկման, ինձ հետ առնչություն ունեցող երկու լրատվամիջոց է փակվել՝ վարչական որոշմամբ: Եւ այս ողջ ընթացքում կանգնած եմ եղել խոսքի ազատության, մարդու իրավունքների, ազատության եւ արդարության կրակագծում ու, թուլ տվեք նկատել, չեմ նահանջել այդ դիրքերից: Կարող եմ հայտարարել, որ այդ դիրքերում եմ գտնվել նաեւ քաղաքական գործունեությամբ զբաղվելիս, առաջնորդվել եմ հռչակված սկզբունքներով, եւ չեմ տրվել խմբային շահերին ու այդպես լինելու է միշտ: Այո, որպես կամավոր ռազմաճակատ չեմ մեկնել, ինչպես Հայաստանի երկուսուկես միլիոն ուրիշ քաղաքացիներ, ուսուցիչներ, բժիշկներ, հացթուխներ, ուսանողներ, լրագրողներ: Լրագրողական ու քաղաքական գործունեության մեջ ամեն ինչ արել ու անելու եմ, որ ռազմի դաշտում մեր եղբայրների, մեր բանակի կռած հաղթանակը չմսխվի, չարժեզրկվի, ինչը տեսնում ենք երկար ու երկար տարիներ:

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ այն հրապարակումը, որով փորձ էր արվում ցույց տալ, թե զորակոչից ազատվել եք ապօրինի, համացանցում շրջանառում էին Հայ ազգային կոնգրես կուսակցության ամենաակտիվ կողմնակիցները, ովքեր ուղիղ կապ ունեն կուսակցության գրասենյակի հետ:

- Չեմ մեկնաբանում: Ինձ լուրեր են հասել, որ նաեւ հանրապետական որոշ կարկառուն ակտիվիստներ են շրջանառում բացահայտ սուտ այդ տեղեկատվությունը:

- Այո, բայց Կոնգրեսի գրասենյակին մոտ կանգնած մարդիկ ձեզ փորձում էին ներկայացնել որպես դասալիք՝ կներեք, եթե հարցը ոչ կոռեկտ է:

- Ինչ ասեմ, ըստ երեւույթին, 2008 թվականի Մարտի 1-ից հետո ոմանք դասալիքի բարդույթներ են ձեռք բերել, եւ փորձում են բացահայտ ստեր տարածելով այդ բարդույթը հաղթահարել:

Տպել
2647 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ