ԱԳՆ-ի 2018-ի բյուջեն 15,9 միլիարդ դրամ է, իսկ Սփյուռքի նախարարությանը՝ 1 մլրդ 44 մլն դրամ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Նշենք, որ քննարկումներին ներկա է ընդամենը 8 պատգամավոր: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ԱԳՆ-ի համար նախատեսվել է 2018-ին տրամադրել 15,9 մլն դրամ, իսկ Սփյուռքի նախարարությանը 1 մլրդ 44 մլն դրամ:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացնելով 2018-ի նախարարության ծրագրերը նշեց, որ նախարարության կատարվելիք աշխատանքները արտահայտված են կառավարության ծրագրում, եւ դրանք հիմնականում ուղղված են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես ժողովուդրների ինքնորոշման սկզբունքի հիման վրա են պատկերացնում այդ կարգավորումները:

«Ինչպես նաեւ ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը եւ ցեղասպանությունների կանախարգելմանն ուղված իր քաղաքականությունն է շարունակելու: Շարունակելու ենք մեր աշխատանքները միջազգային կառույցների հետ: ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում, ԵՄ, ՄԱԿ-ում, ԵԱԿ-ում, ԵԽ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում մեր՝ առավել ակտիվ ներգրավմանը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական տնտեսական բաղադրիչին է լուրջ ուշադրություն դարձնելու նախարարությունը: «ԱԳՆ-ն պետք է օժանդակի խորհրդարանական դիվանագիտությանը, ինչը նորություն է, նախկինում չի եղել նման բան»,- եզրափակեց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, արդյո՞ք հաջորդ տարում ԱԳՆ-ն նախատեսում է հիմնել դեսպանատներ ու հյուպատոսություններ: «Մասնավորապես՝ Ջավախքում հյուպատոսություն հիմնվելու՞ է, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Քոչարյանն ասաց, որ հյուպատոսություններ ու դեսպանություններ հիմնել չեն նախատեսում, որովհետեւ դա թանկ հաճույք է:

«Թիրախային, գիտեք, որ այս տարի Էրբիլում հյուպատոսություն հիմնեցինք, որովհետեւ Բաղդադի հետ լավ հարաբերություններ ունենք»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Քոչարյանը չի կարծում, թե դրա կարիքը կա: «Բացի նրանից, որ Թիֆլիսում ունենք դեսպանատուն, Բաթումում էլ գործում է հյուպատոսություն: Բացի այդ, կա առանց վիզային ռեժիմի անցում»,- ասաց փոխնախարարը:

Տպել
4325 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին