Ինչ ահազանգեր ու ինչ խախտումներ գրանցվեցին ընտրական օրվա ընթացքում. ԶԼՄ հրապարակումները

Հայաստանի ողջ տարածքում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները: Արդեն փակ են բոլոր 69 համայնքների ընտրատեղամասերն ու հաշվարկվում, ամփոփվում են ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ 69 համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ էին` մի քանի միավորված համայնքների միատեղում, որոնց համար այսօր ընտրվեցին ղեկավարներ:

Ընտրությունները ՀՀ տարածքում, ընդհանուր առմամբ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում անցան, եղան ընդամենը մի քանի ահազանգեր` կուտակումների, բնակիչների ուղղորդման, վիճաբանության մասին: Արտակարգ պատահարներ չգրանցվեցին:

ՀՀ լրատվամիջողցներն օրվա ընթացքում տարատեսակ հրապարակումներ արեցին` օրվա թեմային համահունչ: Հրապարակումներից մեկի համաձայն, Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում մատնահետքի ճանաչման խնդիր էր առաջացել, ինչին ի պատասխան` ԿԸՀ-ն հայտնել էր, որ տվյալ անձն հանդիսացել է Ուկրաինայի քաղաքացի ու հանդիսանալով օտարերկրյա քաղաքացի, ներկայացել էր վավերականության ժամկետը լրացած ճամփորդական վկայականով: Վերոգրյալի մասին նրան իրազեկելուց հետո ընտրողը ներկայացրել է անձը հաստատող այլ վավեր փաստաթուղթ, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետը տվյալները ներմուծել է տեխնիկական սարքավորման մեջ, և ընտրողը մասնակցել է քվեարկությանը: Ճամբարակում տեղի ունեցած վեճի մասին եւս հրապարակումներ կային:

Մեկ այլ հրապարակման համաձայն, ընտրատեղամասում չէին եղել տեսախցիկներ, ինչը ԿԸՀ-ն պարզաբանել էր` հայտնելով, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կազմակերպում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում:

ԶԼՄ-ներից մեկի հոդվածն էլ այն մասին, որ Գողթանիկ համայնքում ծեծի սպառնալիքներ ու ահաբեկումներ են եղել բնակիչներից մեկի նկատմամբ, ԿԸՀ-ն հերքեց` պարզաբանելով, որ Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքի թիվ 36/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պետիկ Սմբատյանի և հանձնաժողովի մյուս անդամների հավաստմամբ՝ թիվ 36/15 ընտրական տեղամասում որևէ միջադեպ չի գրանցվել: Թիվ 36 տարածքային հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը նույնպես հաստատեց, որ միջադեպ չի եղել, և ինքը անձամբ է ներկայացել նշված տեղամաս և ճշտել:

Փոխարենը` առանց պարզաբանումների մնաց մի քանի լրատվամիջոցների, այդ թվում մեր հրապարակումներն այն մասին, որ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը ահաբեկում, վախեցնում է Ծաղկահվիտի բնակիչներին` սպառնալով նախագահի հրամանով ազատել աշխատանքից, եթե չընտրեն իր սատարած թեկնածուին: Թե որքանով էր գործող գյուղապետի այս պնդումը հավաստի, ԿԸՀ-ն որեւէ հերքում կամ պարզաբանում չի ներկայացրել:

Լրատվամիջոցներից մեկը ահազանգել էր նաեւ Ախուրյան համայնքում ընտրակաշառքի բաժանման ահազանգեր ստանալու մասին: Թեպետ լրատվամիջոցն ինքը չէր ֆիքսել այդ ամենը, սակայն բարձրաձայնել էր մարդկային կուտակումների եւ ընտրատեղամաս խմբակային այցելության մասին, որն առավել հավաստի էր դարձնում ընտրակաշառքի ահազանգը: Ախուրյանում կուտակումների մասին այլ հրապարակումներ եւս կային:

Մարդկային ու մեքենաների կուտակումների մասին ահազանգեր եղան նաեւ Լոռու, Գեղարքունիքի մարզերից, որոնց եւս ԿԸՀ-ն դեռեւս չի արձագանքել:

Ընդհանուր առմամբ, ընտրությունները բավական հանգիստ ընթացք ունեցան, բացի այդ, քաղաքացիների հետաքրքրվածությունն այս ընտրություններին այդքան էլ մեծ չէր:

Տպել
5956 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ