Մարդկանց, մեքենաների կուտակումներ, ուղղորդման ու կաշառքի դեպքեր, թեժ գիծ. ՄԻՊ-ն ամփոփում է

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն ուսումնասիրել են ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ աշխատանքային խմբեր են գործուղվել մարզեր:

Ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած՝ ընտրություններին առնչվող 52 հրապարակում:

Դրանք վերաբերել են տեղամասային կենտրոններին հարող տարածքում խմբերով հավաքվելուն, մեքենաների կուտակումներին, քվեարկության գաղտնիությանը, ընտրողներին կաշառք բաժանելուն, քաղաքացիներին ուղղորդելու դեպքերին, ընտրատեղամասերի կահավորման, ինչպես նաեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերին:

Ընտրախախտումների վերաբերյալ արձանագրված դեպքերից 16-ով բարձրացված հարցերը հաստատվել են, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արագացված ընթացակարգով ստացել են լուծում: Որոշ դեպքերում տեղամասային կենտրոններում վերացվել են նաեւ մարդկանց և մեքենաների կուտակումները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձին ուսումնասիրել է նաեւ լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունները: Թեժ գծին ստացված 2 բանավոր բողոքներից 1-ը վերաբերել է լրագրողական տեղեկատվություն հայցելուն, մյուսը՝  լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:

Այդ առումով, մասնավորապես, «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի նկարահանող խմբի աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաև  Ախուրյանի թիվ 32/01 տեղամասային կենտրոնում ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ տվյալները քրեական դատավարության շրջանակում ստուգման համար կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին:

Տպել
3868 դիտում

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ազատ եւ արդար ընտրությունները. Ռուբինյան

Սոցիալական աջակցության ոլորտում ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական շրջանակն է բացահայտվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ վերընտրվելու առթիվ

Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ գյուղացիներն իրացրել են, ինչն էլ ոգեւորություն է առաջացրել. փոխնախարար

«ԱԳԱ ֆուդ կորտ»-ի աշխատանքը դադարեցված է, սնունդի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել

Երեւանի համար նախատեսված 9-ը նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին

«Հինգերորդ ալիքը» կեղծում է Մարտի 1-ի պատմությունը. փաստերի ստուգում

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի դեմ. դավադրություն հայկական ձեւով

Հանրաքվեից հետո. Քոչարյանը միջազգային տրիբունալի առջեւ

Միասին դեպի տուն․ Նյու Յորքում Սաակաշվիլին հանդիպել է վրացի էմիգրանտներին

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Ամեն ինչ զրոյից. «Հայֆիլմում» վիճակը խառն է