Նոր կյանքի նախկին գյուղապետն ու մանկապարտեզի նախկին տնօրենը հայտնվել են դատարանում

06/11/2017 schedule21:00

Արարատի մարզի Նոր կյանքի նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը եւ Նոր կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը հայտնվել են դատարանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը դիմել էր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեր մանկապարտեզի նախկին տնօրենի եւ նախկին գյուղապետի մասնակցությամբ բացահայտված հնարավոր կեղծիքները: Համայնքի նախկին ղեկավար Մայիս Աբրահամյանի մասով քրգործ չէր հարուցվել, իսկ մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանի մասով հարուցվել էր: Բացի դա Քնարի Ամիրյանը գործող գյուղապետ Գարիկ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, իսկ Սարգսյանը դիմել էր իրավապահներին՝ պահանջելով սուտ մատնության հատկանիշով քրգործ հարուցել, սակայն ոստիկանությունը քրեական գործ հարուցելը մերժել էր:

Նոր կյանքի գյուղապետը արդեն մի քանի ամիս է դատական կարգով առանձին-առանձին բողոքարկում է ոստիկանության Արարատի բաժնի կողմից կայացված երկու որոշումները: Գարիկ Սարգսյանի փաստաբան Ռուսամ Բադասյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Վեդի) երկու գործով էլ նիստ է կայացել: «Այսօր դատարանում քննարկվում էր քրեական գործ չհարուցելու երկու որոշում: Մեկը վերաբերվում էր ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելու եւ պաշտոնական լիազորություններն անցելու վերաբերյալ մեր հայտնած տվյալների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվելուն: Նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ շահագրգիռ անձինք պետք է ներգրավվեին: Այդ դեպքում նախկին համայնքապետ Մայիս Աբրահամյանն էր, որն այսօրվա դատական նիստին ներկայացել էր, իր դիրքորոշումը հայտնեց բողոքի վերաբերյալ»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ինքը միջնորդել էր, որպեսզի դատական նիստն անցներ դռնփակ ռեժմիով: Փաստաբանն իր այս միջնորդությունը պայմանավորեց նրանով, որ եթե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվի, նոր քննություն ընթանա, ապա ներկայիս հնարավոր հրապարակայնությունը հետագայում կխանգարի նախաքննությանը:

Անդրադառնալով դատավարական հսկողություն իրականացրած դատախազի դիրքորոշմանը, փաստաբանը տարակուսանք հայտնեց: «Վերջինս նշում էր, թե ի՞նչ կապ ունի՝ գյուղապետն ոււմ է օտարել համայնքի գույքը: Իր դստե՞րը, կնոջը, թե՞, օրինակ՝ Պողոսին: Կարծում եմ՝ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, թե ինչ կարեւոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձն ում է օտարել հողամասը: Դա քրեական գործով առանցքային նշանակություն ունեցող փաստ է, որն ուսումնասիրության կարիք ունի: Հենց դրանով է հիմնավորվում, թե արդյո՞ք մարդը կարող էր ունենալ շահագրգռվածություն ավագանու նիստն անցկացնելու, չանցկացնելու, կեղծելու մասով»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ պնդելով, որ քրեական գործը պետք է հարուցված լիներ եւ չպետք  է ոստիկանությունը բավարարվեր ավագանու անդամների բացատրություներով, այլ պետք է հարուցվեր քրեական գործ եւ դատաձեռագրաբանական մի շարք փորձաքննություններ անցկացվեր՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավագանու անդամներն իսկապես ստորագրել են ավագանու արձանագրությունների տակ: Բադասյանն նկատում է, որ Մայիս Աբրահամյանի եւ Քնարիկ Ամիրյանի նախկին գործունեության վերաբերյալ կատարված բացահայտումներից հետո միայն Քնարիկ Ամիրյանի մասով քրական գործ հարուցվեց, դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվեց, իսկ Մայիս Աբրահամյանի մասով՝ ոչ:

Նոր կյանք գյուղի մանկապարտեզի նախկին տնօրենի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած մյուս դատական գործի ժամանակ կրկին քննության առարկա է դարձել ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Այդ նիստին ներկա է եղել նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը: «Վերջինս իր դիրքորոշումը հայտնեց: Այստեղ եւս դատախազի գործողությունները, արտահայտած մտքերը բավական տարակուսանք են առաջացնում: Միակ հիմքը, որով քրեական գործը հարուցելու պահանջը մերժվել է, այն է, որ Քնարիկ Ամիրյանը բացատրություն է տվել, որ ինքը դիտավորություն չի ունեցել սուտ մատնություն կատարելու: Այսինքն, ոստիկանությունն ու դատախազությունը բավարարվում են ընդամենը մարդու գրավոր բացատրություներով, որտեղ հայտնում են՝ ոչ, մենք հանցագործությւոն չենք կատարել: Դա նույնն է, որ սպանություն կամ բռնաբարություն կատարելու մեջ կասկածվողին հրավիրեն եւ հարցնեն՝ սպանություն, բռնաբարություն կատարե՞լ եք, ասի՝ ոչ ու մերժեն քրեական գործ հարուցելու պահանջը: Առնվազն լուրջ չէ»,- նկատեց Գարիկ Սարգսյանի փաստաբանը:

Երկու գործով էլ հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին, որին պետք է ներկա լինեն նաեւ ոստիկանության աշխատակիցները, որոնք մերժել են քրեական գործ հարուցելու պահանջը: «Դատարանում մենք չառարկեցինք, որ ոստիկանության ներկայացուցիչների բացակայությամբ շարունակվի գործի քննությունը: Դատարանը հարկ համարեց ոստիկանության ներկայացուցիչներին ներգրավել գործով եւ այդ նպատակով նիստը հետաձգվեց եւ հրավիրվեց դեկտեմբերի 1-ին»,- եզրափակեց Ռուստամ Բադասյանը:

Տպել
6924 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է