Սահակաշվիլուն տրվել է փաստաթուղթ` Ուկրաինայում օրինական կարգով մնալու մասին

07/11/2017 schedule20:59

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն տրվել է օրինական փաստաթուղթ, որում նշված է, որ ուկրաինական քաղաքացիությունից զրկված քաղաքական գործիչը օրինական կարգով է գտնվում Ուկրաինայի տարածքում:  Սակայն ինքը՝ Սահակաշվիլին ասել է, որ չի սահմանափակվելու միայն այս փաստաթղթով եւ մտադիր է դատական կարգով վերականգնել իր քաղաքացիությունը, փոխանցում է Vesti-ն` հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

Ուկրաինայի քաղաքացիություն Միխայիլ Սահակաշվիլուն տրամադրել էր անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ անձամբ ինքն էլ ավելի ուշ զրկել էր դրանից: Սեպտեմբեր ամսին Սահակաշվիլին ստիպված էր եղել խախտել Ուկրաինայի սահմանը, ինչի համար էլ մեղադրվել էր` անօրինական կարգով սահմանը հատելու համար, գործն ավարտվել էր ընդամենը գումարային տուգանքով:

Պատժից եւ Վրաստան վերադարձից խուսափելու համար Միխայիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան խնդրեց Ուկրաինայից, քանի որ Վրաստանում նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ` պետական միջոցները վատնելու հոդվածով: Քաղաքական ապաստան տրամադրելու դիմումը մերժվել էր: Նա դիմել է դատարան` չեղյալ համարելու  միգրացիոն ծառայության այս որոշումը: Դատական նիստը նշանակված է 2017 թվականի դեկտեմբերի 12-ին:

Տպել
1542 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում