Լոռիում համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուները ձայների վերահաշվարկ են պահանջում

Չնայած ՏԻՄ ընտրություններն ավարտվել են,  Լոռու մարզում համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուներից երկուսը համաձայն չեն արդյունքների հետ, ինչի հետ կապված ձայների վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուները պահանջում են ընտրություններն անվավեր ճանաչել եւ եւս մեկ անգամ ձայների հաշվարկ իրականացնել:

Օձուն համայնքի ղեկավարի թեկնածու Բարսեղ Այվազյանը, նշում է, թե հաշվարկի ընթացքում իր օգտին քվեարկած քվեաթերթիկները ճանաչել են անվավեր, ինչն էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Համայնքի ղեկավարի թեկնածուի պահանջը մեկն է` վերահաշվարկել քվեաթերթիկները:

Օձուն խոշորացված համայնքին միացել են Այգեհատ, Արդվի, Արեւածագ եւ Ծաթեր համայնքները:

Նշված համայնքներում ընտրության իրավունք ունեցող 6226 մարդուց  ընտրություններին մասնակցել է 3900-ը: Արդյունքում` Բարսեղ Այվազյանը հավաքելով 1852 ձայն, 33 միավորով պարտվել է գործող գյուղապետին:

25-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Բարսեղ Այվազյանի դիմումն ընդունել են: Հանձնաժողովի նիստում կատարվել է ձայների վերահաշվարկ, որի տվյալները պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:

Վերահաշվարկի դիմում ստացվել է նաեւ 24-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Այստեղ ձայների վերահաշվարկ է պահանջում Շնող համայնքի ավագանու թեկնածու Ռուբեն Նորեկյանը` պահանջելով վերահաշվարկ կատարել 24/32 ընտրատեղամասի ձայները: Ի տարբերություն Օձունի, այս դեպքում ավագանու անդամի թեկնածուի դիմումը մերժվել է:

Լրագրողների հետ զրույցում թիվ 24-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աթաբեկյանը ներկայացնելով ավագանու թեկնածուի դիմումը՝ նշում է. «Դիմումում նշել է, որ հավասար ձայներ է հավաքել մեկ ուրիշ թեկնածուի հետ, եւ որ մի անվավեր քվեաթերթիկ ավելացվել է մյուս թեկնածուին, նրան դարձնելով անցողիկ: Բայց քանի որ ինքը ներկա չէր ձայների հաշվարկմանը տեղամասում, նման դիմում գրելու իրավունք չունի հիմա»,- ասաց Աթաբեկյանը, նշելով, որ տարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կատարել է վերահաշվարկ ու պարզել, որ նման բան չի եղել:

Տպել
1586 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում