ԲՀԿ-ականը բժիշկներին ծեծելու կոչեր էր անում, իսկ ՀՀԿ-ականները ծիծաղից թուլացել էին

Նոյեմբերի 14-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի հերթական նիստում կքննարկվի օրենքի մի նախագիծ, որի դրույթների համաձայն, եթե քաղաքացին բուժաշխատողի մասնագիտական գործունեության ժամանակ բռնության է ենթարկում նրան, ապա կդատապարտվի 3-7 տարվա ազատազրկման: Այս օրենքի հեղինակներն են ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Բժշկի աշխատանքը խոչընդոտվում է, նույնիսկ ծեծելով մահ ենք ունեցել: Ամեն օր վերակենդանացման բաժանմունքների դիմաց նման դեպքեր ենք ունենում: Եթե բժիշկը իր գործունեության արդյունքում սխալ է արել`հստակ քրեական պատասխանատվության թող ենթարկվի»,- օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Կարեն Ավագյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ այս օրենքը ծանրաբեռնում է մեր օրենսդրությունը:

«3-7 տարի սանկցիա է նախատեսվում, սա ձեւական չի: Ոչ ոք չի փառաբանում այն մարդկանց, որ ծեծում են, բայց ականջը ճմրթելը նյութական սանկցիա է: Էս հոդվածի տակ պիտի ընկնեն էն մարդիկ, ովքեր ոչ հավասարակշիռ վիճակում են, ասենք երեխուն ավտոյի տակ են քցել, վերցրել գնացել ա հիվանդանոց…Ես կողմ եմ, որ ծեծեն այն բժշկին, որը հիվանդին թողած`կողքի սենյակում բաժակ ա նայում, որ տեսնի թե, ե՞րբ ա ամուսնանում»,- ասաց Պետրոսյանը:

Հետաքրքիր էր, որ օրենքի հեղինակ Կարեն Ավագյանը չէր կարողանում  պատասխանել Պետրոսյանի հարցադրումներին: Նրան օգնության էր հասնում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այս օրենքի նախագծի քննարկումները բավականին թեժ անցավ: Գեւորգ Պետրոսյանի բերանից դուրս եկած ամեն երկորդ խոսքը զվարճացնում էր ՀՀԿ-ականներին:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանից, Հրայր Թովմասյանից եւ Կարեն Ավագյանից զատ ՀՀԿ-ականներից ներկա էր նաեւ Մուրադ Մուրադյանը: Նա քննարկման անհաղորդ նստած էր, ինչպես տեղեկացրել էինք արդեն Մուրադյանը ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանի հետ համակարգչով խաղ էր խաղում:

Տպել
3354 դիտում

ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Քաղաքական պատճառներով հետաձգված աշխարհի ամենակարեւոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Կլասիկոն, կկայանա դեկտեմբերի 18-ին

Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Ապօրինի կերպով վաճառակետ մուտք գործելու համար հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (տեսանյութ)

Բաթոյանն ահազանգել էր 10 տարեկան երեխայի մուրացկանության մասին. ոստիկանությունը պարզել է՝ նա 21 տարեկան է

Պետությանը պատճառված 12 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

«Ռեալ»-ը՝ անդունդի եզրին. սկսվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը

Վրաստանն ու Մեծ Բրիտանիան կնքել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Դպրոցներում կաֆել-մետլախ չենք կարող խփել, իսկ պոլիկլինիկաներում կարող է գործել շտապ օգնության ծառայություն. Ա. Թորոսյան

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով. փոխնախարար

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման քարտեզ. Ցոլակյանը հանդիպել է ՀԲ-ի ներկայացուցիչների հետ

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյան

Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու