ՌԴ-ն մտնում է Հայաստանի շաքարավազի շուկա. Ալեքսանյանի թագավորությունը ճեղքեր է տալիս

10/11/2017 schedule11:35

Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրվել: Այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ: Թերեւս նման պնդում լրագորղների հետ զրույցում վերջերս կատարել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Հայաստանի տնտեսության ամենամոնոպոլացված սեգմենտում՝ շաքարավազի շուկայում գների նման տատանումը, այն էլ անկման միտումով, Շաբոյանը բացատրել էր մարցակցության «ուժեղացմամբ և խորացմամբ»: Այժմ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան», - նշել էր Շաբոյանը:

Միեւնույն ժամանակ նույն Շաբոյանը, որ հասարակության լայն շերտերին ավելի հայտնի դարձավ «բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը փոքր է» վիճելի պնդմամբ, չի նշում, մինչեւ օրս շաքարավազի գերկենտրոնացված շուկայում մարցակցության «ուժեղացման և խորացման» կամ ըդհանրապես մրցակցության առաջացման պատճառների մասին: Հայաստանում յուրաքանչյուր տաքսու վարորդի է հայտնի, որ շաքարավազի ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին, ում երբեմն անվանում են Հայաստանի «շաքարավազի արքա»:

Այդ պնդում այնքան կասկածի տեղիք չտվող ճշմարտություն էր, ինչպես ասենք «1+1=2»-ի պարզ թվաբանական գործողությունը եւ դրա արդյունքը:

Ուստի հարց է առաջանում՝ ինչ տեղի ունեցավ, որ իշխանութունն ի դեմս Սամվել Ալեքսանյանի հրաժարվեց շաքարի մենաշնորհից կամ թույլ տվեց այդ գերշահութաբեր ոլորտում մրցակցության առաջացում: Հեռու պետք չէ գնալ եւ ուղղակի անհրաժեշտ է հիշել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում ու Ռուսաստանի  շաքարավազի շուկայում գների գահավիժման փաստը: Սրան գումարվում է նաեւ գլխավորը՝ ՌԴ-ի ցանկությունը շաքարավազ վաճառել Հայաստանում, ինչին կանդրադառնանք քիչ ավելի ուշ:

Մինչ այդ՝ ինչ տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարեց, որ այժմ քննարկվում է ԵԱՏՄ շրջանակներում շաքարավազի ընդհանուր շուկա ստեղծելու հնարավորությունները:  

«Մտածել ենք շաքարի նոր շուկա ստեղծելու մասին: Այստեղ խնդիր է առաջացել. որը զեկուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը: Հանձնարարվեց մշակել մեխանիզմներ ընդհանուր շուկայում շաքարի հումքի ներմուծման առնչությամբ, որպեսզի շաքարի ճակնդեղի արտադրությունում խնդիրներ չլինեն: Որովհետեւ ստացվում է մեր շուկան սեգմենտավորվում է տարբեր տիպի շաքարի ու հումքի առումով, ինչպես կարգավորել իրավիճակը, որպեսզի հավասար մրցակցություն լինի եւ շաքարի արտադրության համար 3-րդ երկրներից հումք ներմուծող գործարարների իրավունքները չխախտվեն», - ասաց Սարգսյանը:

Հատկանշական է, որ շաքարավազի շուկայում ստեղծված վիճակի մասին հարցը հայտնվել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ բնագավառը, ինչպես հայտարաեց ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւը, Ռուսաստանում հայտնվել է բավականին ծանր կացության մեջ: Ռուսաստանում շաքարավազի գները նվազել են շատ կտրուկ՝ 44 տոկոսով եւ հավասարվել 2014 թ-ի ցուցանիշներին: «Այս հարցը մեզ չի կարող չմտահոգել, մենք շատ մեծ քանակությամբ շաքարավազ ենք արտադրում: Ես հանդիպել եմ ոլորտի ներկայացուցիչների ու արտադրողների հետ», - հայտարարել էր նիստից օրեր առաջ Մեդվեդեւը: 

Ռուսաստանի շաքարավազի շուկայում ի հայտ եկած խնդիրները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ողջ եվրասիական շուկայի վրա, առաջացել են եվրասիական «եղբայրներ» Ղազախստանի ու Բելառուսի գործողություններից, որոնք առանց տուրքերի հումք են ներկրում այդ ապրանքի արտադրության համար: Խոսքը պարզ վերաարտահանման մեխանիզմի գործադրման մասին է, ինչպես ժամանակին Հայաստանն անում էր թուքական արգելված լոլիկը իր տարածքով Ռուսաստան արտահանելու դեպքում: Բելառուսն ու Ղազախստանը առանց տուրքի ներկրում են ՌԴ այլ երկրներից հաճախ մաքսանենք սխեմաներով ներմուծած շաքարավզի հումքը եւ մրցակցում են Ռուսաստանի շուկայում: Այս մասին անգամ բաց տեքստով բարձրաձայնել էր նաեւ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդ Տկաչովը:

Իսկ հիմա Հայստանում շաքարավազ վաճառեու Ռուսաստանի ցանկության մասին: Շաքարավազի շուկայում մեծ կորուստներ կրող Ռուսաստանը թիրախավորել է հայկական շուկան: Նույն Տկաչովը Երեւանում կայացած նիստից հետո մեզ հետ զրույցում, խոսելով գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման մասին, հայտարարեց, որ Ռուսաստանը ցանկանում է «շաքարավազ վաճառել Հայաստանում»: «Մենք այստեղ վաճառում ենք հացահատիկ, ձեթ, ինչպես նաեւ ցանկանում ենք վաճառել շաքարավազ», - ասաց Տկաչովը՝ հավելելով, որ Հայաստանն այժմ ինքնաբավ չէ այս ապրանքատեսակի արտադրության հարցում:

Պարզ է՞, չէ, որ Ռուսաստանի գլխավոր գյուղատնտեսի հայտարարությունն ուղղակի ցանկության արտահայտություն չէ, այլ որոշում, որը եթե բարձրաձայնվում է, ուրեմն գոնե ստացել է ՀՀ-ի իշխանությունների լուռ համաձայնությունը: Այսինքն՝ արտաքին խոշոր խաղացողի մուտքով Հայաստանում բացվում է տնտեսության ամենակենտրոնացված սգմենտներից մեկը՝ շաքարավազի շուկան: Անսասան «ժայռաբեկոր» հիշեցնող Սամվել Ալեքսանյանի «շաքարավազի թագավորությունը» ճեղքեր է տալիս, որտեղ մինչ օրս մուտք գործելը շատ տնտեսվարողների համար ոչ միայն անհեռանկարային, այլեւ առողջության համար վտանգավոր նախաձեռնություն կարող էլ լինել:

Տպել
11147 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից