Հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին. ահազանգ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2017 թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:55-ին, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում հիվանդի մերձավորը խմած «սպանում է» բժշկին:

Նախնական տվյալներով` նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, քաղաքացին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքում տևական ժամանակ վիճաբանել է հերթապահ բժշկի հետ, հարվածել նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև հայհոյելով կոտրել է բաժանմունքի հիվանդասենյակների, բուֆետի դռների ապակիները:

Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում նոյեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և նոյեմբերի 10-ին ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նույն օրը քրեական գործն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի բոլոր հանգամանքները, դրդապատճառը պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
3288 դիտում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

Ո՞նց եք պատկերացնում՝ 19-րդ դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք. ՇՄ դատախազ

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով մեղադրանք է առաջադրվել 17 անձի. ՔԿ

Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել

Պատասխանատվություն չենք կրում բնապահպանական որևէ խնդրի համար. Լիդիան Արմենիան զգուշացնում է

Արտասահմանում ուսանելու հնարավորություն. ԿԳՆ-ն հայտարարում է մրցույթներ

Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանն Աբու Դաբիում ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրները

Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար

Ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել․ Կոնջորյան

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է. դեսպան

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

Նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզել են հարց տալ, եկել-ծեծել ե՞ն բազկաթոռի վրա․ Մարուքյան

Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում (տեսանյութ)

Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի. ԱԻՆ

Բուլղարիայի խորհրդարանի նախագահն Արարատ Միրզոյանին հրավիրել է Սոֆիա