ՍԱՊԾ-ը նախատոնական ամիսներին կուժեղացնի պտուղ-բանջարեղենի շուկայի վերահսկողությունը

13/11/2017 schedule19:43

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:

Հաշվի առնելով պտուղ-բանջարեղենի իրացման ծավալների աճը նախատոնական ամիսներին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ ավելի է ուժեղացնում դրանց նկատմամբ թե՛ պետական սահմանային, թե՛ իրացման շուկայում վերահսկողությունը: Նոյեմբերի 13-ին Ծառայության բոլոր մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի ղեկավարներին ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել այս մասին՝ մանրամասնելով գործողությունների շրջանակը և ներկայացնելով հարցաթերթիկը, որի միջոցով իրականացվող հարցումներով մասնագետները կկարողանան պարզել շուկայում իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը, արտադրման-ներկրման հարաբերակցությունը, ինչպես նաև հետագծելիությունը:

Ստացված արդյունքները և դրանց վերլուծությունը հիմք կհանդիսանան հաջորդ տարի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախատեսվող՝ իրացվող պտուղ-բանջարեղենի շուկայում լայնածավալ մոնիտորինգային ծրագրերն իրագործելիս առավել խոցելի ուղղությունները թիրախավորելու համար: Այդ շրջանակներում կկատարվի ավելի քան 500 նմուշի փորձաքննություն՝ պտուղ-բանջարեղենի մեջ մնացորդային նյութերի և ԳՁՕ-երի նկատմամբ:

Տպել
1024 դիտում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Ընդունում եւ հանձնում. նավից պարահանդես

Երկու աթոռ. պայքարը ավելի է թեժանում

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի մասնակիցները նոր ներդրողների են սպասում

Լավ չի, երբ սեփական պարտությունը համարում եք պետությանն ու ժողովրդինը, երբ դուք եք զրկվել ամեն ամիս ծրարով փող ստանալուց

Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Պետական համակարգն ու տարբեր կառույցներն այլեւս չեն միջամտում գործարար ոլորտին․ Տիգրան Խաչատրյան

Եւս մեկ անգամ հռչակում եմ տնտեսական հեղափոխության կարգախոսը․ հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վե՛ր կենանք ու քայլենք

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը․ ներկա է լինելու վարչապետը

Ստեփանավանում 81-ամյա կինը ինքնասպան է եղել տանիքում