Թուրքիայում հարձակվում են ազգայնական նոր կուսակցության հայուհու վրա. Հայաստանի լրտե՞սն է

14/11/2017 schedule15:32

Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, Թուրքիայում հայտնի քաղաքական գործիչ Մերալ Աքշեները հիմնել է իր կուսակցությունը, որը կոչվում է «Լավ», թուրքերեն` «İyi»:

Աքշեներն ավելի վաղ պաշտոնավարել է որպես Ներքին գործերի նախարար և մեջլիսի փոխնախագահ, 2016-ից գլխավորում էր ազգայնականների կուսակցության ներսում նախագահ Դևլեթ Բահչելիի ընդդիմադիրների ճակատը:

Նրա հիմնած նոր կուսակցությունը հավակնում է իր շուրջ համախմբել Էրդողանի հետ ազգայնական կուսակցության համագործակցելուն, Էրդողանի նոր Սահմանադրությանը դեմ քաղաքական գործիչներին ու հոսանքներին, գրում է haydzayn.am-ը: 

Կուսակցությունն ունի 60 հոգանոց հիմնադիրների խորհուրդ, որի կազմում նաև երկու հայեր կան` Էլմաս Կիրակոս և Թայլան Յըլդըզ: Թուրքական մամուլի ուշագրավ պնդումներով ուշադրության կենտրոնում է հատկապես Էլմաս Կիրակոսը: 

Օրինակ, Çukurova Barış gazetesi կայքի լրագրող Էոմեր Ալփտողանը նրա մասին գրում է. «Էլմաս Կիրակոսն անհանգստացնում է շատ թուրք ազգայնականների: Նրանք զարմանում են, թե ինչպես հայը կարող է թուրք ազգայնական լինել և հարձակվում են նրա վրա: Որոշ ազգայնականներ էլ ենթադրում են, որ Կիրակոսը Հայաստանի լրտեսն է: Սակայն ես կարծում եմ, որ նա իրոք նվիրված է Թուրքիային և թուրք ազգայնականությանը: Նման օրինակ արդեն եղել է անցյալում, երբ Ազգայնական շարժում կուսակցության կազմում էր հայտնի հայ գործիչ Լևոն Փանոս Դաբաղյանը»:

2014-ին Ակոսին տված հարցազրույցում Էլմաս Կիրակոսը հայտարարել է, թե լավ հարաբերություններ ունի Մերալ Աքշեների հետ, գրում է haber7.com-ը:

«Տիկին Մերալը մեր տոներին այցելում է մեր եկեղեցիներ, նստում, զրուցում ենք: Սիրում եմ նրան: Մեր վերջին հանդիպմանն ինձ դիմեց «աղջիկս ասելով», ասել է Կիրակոսը:

Թուրքական կայքը նաև հավելում է, որ Կիրակոսը նախկինում հայտարարել է. «Եկեղեցի եմ հաճախում: Իմ հավատքն ունեմ: Հայ եմ և երբեք չեմ ուրանա ծագումս: Թուրքիայի քաղաքացի եմ, բայց ծագումով հայ եմ: Սիրում եմ Թուրքիան, Թուրքիայի դրոշը և ինձ համար պատիվ է Թուրքիայում ապրել, Աթաթուրքի զավակը լինել»:

Տպել
2662 դիտում

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում