Ասիական զարգացման բանկը կօժանդակի ՀՀ էներգետիկ ոլորտի ծրագրերին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործառնական վարչության տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիենին, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԶԲ-ի հետ համագործակցությանը։ Ի դեմս բանկի, ունենք ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ խորհրդատու։ ԱԶԲ-ի հետ էներգետիկ ոլորտում իրականացվում են համագործակցության տարբեր ծրագրեր։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։

Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարը կարևորվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քրիստոֆեր Թիեն հայտնել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները։

Տպել
1957 դիտում

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը օրակարգային հարց կդարձնի՞ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Շիրակի մարզպետի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը

Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հավանականության հարցը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, մտքեր փոխանակել շուրջ 1,5 ժամ

Հանդիպել են Ղազախստանում ՀՀ դեսպանն ու երկրի պետական քարտուղարը

Այս պարագայում ես կարծիք չունեմ. դպրոցի տնօրենը՝ նախարարի ֆեյսբուքյան գրառման մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ